Wednesday, February 16, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. ընդլայնում
Ժանրը ձնահոսքի պես էր զարգանում՝ հերթական կիլոմետրանոց նշանասյուները կանգնեցնելով, ու Փառքի Սրահն արագ լցվում էր հեղինակների դիմանկարներով:
1961 թվականին լույս տեսան Մայքլ Մուրկոկի «Էլրիկ» ու «Լուսնային Բազե» ասքերը: 1963-ին՝ Անդրե Նորտոնի առաջին «Կախարդական Աշխարհը»: Վերսկսվեց Ֆրից Լեյբերի «Ֆաֆհրն ու Մոխրագույն Մկնորսը»: Վերջապես, 1968 թվականին մեծ աղմուկով թողարկվում են Ուրսուլա Լե Գյուինի «Երկրածովի Կախարդն» ու Պիտեր Ս. Բիգլի «Վերջին Միաեղջյուրը»՝ բացարձակապես պաշտանմունքային մակարդակի գրքեր: Ալիքի պես վրա տվեցին յոթանասունականները՝ հայտնվում են ու վաճառքի բոլոր ռեկորդներն են խփում Սթիվեն Քինգի գրքերը: Իհարկե, նրանց մեջ ավելի շատ սարսափ է, քան ֆենտեզի, բայց դա գրեթե առաջին դեպքն է, երբ «գետտոյից» դուրս եկած գրողը բեսթսելլերների բոլոր հնարավոր ցուցակներից դուրս է մղում «մեյնսթրիմցիներին»: Շուտով նրան հետևեց Սթիվեն Ռ. Դոնալդսոնի «Թոմաս Նվիրյալ Անհավատի Քրոնիկները», Ռ. Ժելյազնու «Ամբերը», Պիրս Էնտոնիի «Քսանթը», Քեթրին Կուրտցի «Դերինին», Տանիթ Լիի «Ծննդյան Գերեզմանը», Մերիոն Զիմմեր Բրեդլիի «Ավալոնի Մշուշները», Դևիդ Էդդինգսի «Բելգարիադը»: Եվ այդպես շարունակ... Կապակցումը չի թուլանում:
Ինչպես արդեն ասվել է՝ խելագարություն, կուլտ, վաճառք, որը խփում է բոլոր ռեկորդները, հսկայական մասսայականություն ու հսկայական եկամուտ: Ու, ինչպես միշտ, քննադատների կնճռոտած քթերը: Մասսայական է, դյուրընթերցելի է, սիրված է, լավ է վաճառվում, այսպիսով՝ արժեք չունի: Ապուշություն: Ինչ-որ ֆենտեզի: Ոչ ոք չէր լսում Տոլկիենին, երբ ծեր, ժպտադեմ Հոբբիթը հանգիստ բացատրում էր, որ իր «Միջերկիրը» ստեղծել է ոչ թե որպես իրականության աշխատասեր բանակից դասալիքների ապաստարան, այլ, ընդհակառակը, փորձել է բացել առօրեականության խեղճ մահապարտներով լի բանտի դռները: «Երևակայելը»,- ասում էր ծեր Ջ. Ռ. Ռ.-ն,- բնական հակում է մարդու հոգեբանական զարգացման մեջ: Երևակայությունը չի խաթարում սթափ մտածելու ունակությունն ու չի խանգարում նրան, չի խավարեցնում ճշմարտությունն ու չի բթացնում ճանաչելու մղումները: Ընդհակառակը՝ ինչքան ավելի կենդանի ու թափանցող է միտքը, այնքան ավելի գեղեցիկ են ֆանտազիաները, որոնք այն ունակ է ստեղծել»:
Կուզեի ասել՝ ճիշտ է: Ավելացնելով՝ հակառակը նույնպես: Քանի որ, երբ սկսեց բիզնեսը, երևակայել սկսեցին տարբեր, շատ տարբեր մտքեր: Բայց այդ մասին՝ հետո: Սկզբում մտածենք այն մասին, թե ինչ է այդ հայտնի ֆենտեզին:
______________
Фэнтези — расширение
Жанр развивался лавинообразно, ставя очередные километровые столбы, и Зал Славы быстро заполнялся портретами авторов.
В 1961 году возникают саги «Эльрик» и «Лунный сокол» Майкла Муркока. В 1963 году — первый «Колдовской Мир» Андре Нортон. Возобновляется «Фафхрд и Серый Мышелов» Фрица Лейбера. Наконец, в 1968 году с великим гулом выходит «Маг Земноморья» Урсулы Ле Гуин и одновременно «Последний Единорог» Питера С. Бигля — два произведения абсолютно культового характера. Нахлынула волна семидесятых годов — появляются и побивают все рекорды по продаже книги Стивена Кинга. Правда, в них больше ужасов, чем фэнтези, но это практически первый случай, когда писатель из «гетто» вытеснил «мэйнстримовцев» (Mainstream (англ.) — основное направление, главная нить в жанре) из всех возможных списков бестселлеров. Вскоре после него появляются «Хроники Томаса Обетованного, неверующего» Стивена Р. Дональдсона, «Амбер» Р. Желязны, «Ксант» Пирса Энтони, «Дерини» Кэтрин Куртц, «Могила рождения» Танит Ли, «Туманы Авалона» Мэрион Зиммер Брэдли, «Бельгариад» Дэвида Эддингса. И так далее… Конъюнктура не ослабевает.
Как уже сказано — безумие, культ, продажа, побивающая все рекорды, гигантская популярность и гигантская прибыль. И как всегда — сморщенные носы критиков. Популярно, читабельно, любимо, хорошо продается — а посему… ничего не стоит. Чепуховина. Какая-то там фэнтези! Никто не слушал Толкина, когда старый улыбающийся хоббит спокойно объяснял, что свое «Средиземье» он творил не как убежище для дезертиров из трудолюбивой армии реальной действительности, а совсем наоборот, хотел раскрыть двери узилища, заполненного несчастными смертниками повседневности. «Фантазирование, — говорил старый Дж. Р. Р., — естественная тенденция в психическом развитии человека. Фантазирование не оскорбляет благоразумия и не мешает ему, не затмевает правды и не притупляет стремления к познанию. Совсем наоборот — чем живее и проницательнее ум, тем прекраснее фантазии, которые он в состоянии создавать».
Хотелось бы сказать — верно. Добавив — и наоборот. Потому что, когда начался бизнес, фантазировать принялись различные, очень различные умы. Но об этом позже. Сначала подумаем над тем, что же такое эта знаменитая фэнтези.

No comments:

Post a Comment