Վերջերս Փոքր թատրոնում ինտերակտիվ բեմականացման էի՝ «Մի ծառի պատմություն» վերնագրով: Ներկայացումը սկսեց նրանով, որ վարողը («ջոկերը») դրույթներ էր կարդում, որոնց հետ դահլիճում նստածները կարող էին համաձայնել (կանաչ քարտ) կամ չհամաձայնել (կարմիր քարտ):
Ես, իհարկե, հետևողականորեն չհամաձայնեցի ոչ մի պնդման հետ:
Վերջին պնդումը հետևյալն էր. «թուրքը միշտ մնում է թուրք»:
Դահլիճը մեծ մասամբ համաձայն էր: Ավելին, ինչպես և կարելի էր կանխատեսել, օպոզիցիայի նկատմամբ մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցին: Դուք հայ չեք կարող կոչվել, հավատ-հայրենիք-եղեռն և այլն: Ինչպես սովորաբար լինում է:
Իսկ իմ ասածն ինչ էր: Որ էական չի, թե ում մասին է խոսքը: Պրոցեսը նույնն է:
Պատկերացրեք՝ Ա մարդը գյուղից եկել է Երևան: Կինը մահացել է ծննդաբերելիս, ինչի մեջ նա մեղադրում է բժիշկներին (քանի որ տարիներ առաջ նրա հորը վիրահատել են՝ չիմանալով, որ շաքարախտ ունի, ինչի պատճառով վերջինս մահացել է): Եկել է երեխայի հետ: Գիշերային պահակ կամ հավաքարար է աշխատում: Չի հասցնում երեխային ոչ հետևել, ոչ էլ հագուստ գնել. երեխան, ստացվում է, դպրոց է գնում հնամաշ ու կեղտոտ շորերով:
Հարևանները ձգտում են հնարավորինս խուսափել Ա-ի հետ շփվելուց. համարում են, որ գիշերային պահակը (կամ հավաքարարը), որն արտահայտված բարբառային խոսելաձև ունի, իրենցից ցածր է:
Ոստիկանը նրան տուգանում է փողոցը կարմիր լույսի տակ անցնելու համար: Ա-ն փորձում է բացատրել, որ այդ 3000 դրամն իր երկու օրվա ապրելու փողն է, բայց ոստիկանն անհողդողդ է:
Ա-ի երեխային ծաղրում են դպրոցում: Մի օր նա ժամանակից շուտ է վերադառնում. երեխաների ծաղրը լացեցրել է նրան ու նա փախել է տուն: Ա-ն աշխատանքային գիշերվանից հետո դեռ քունը չի առել: Լսում է երեխայի գանգատն այն մասին, որ ՆՐԱՆՔ նորից ԻՐԵՆՑ նեղում են, գժված վերցնում պապական հրացանը, գնում դպրոց:
Մինչև Ա-ին հաջողվում է վնասազերծել, նա յոթ լրիվ ուրիշ դասարանի երեխա է սպանում, մեկ ուսուցիչ: Եվս տաս անձ ստանում են տարբեր մակարդակի վնասվածքներ:
Այդ երեխաների մեջ կարող էր լինել ամեն մեկինը:
Ա-ի երեխային հանձնում են մանկատուն: Նրա հետագա ճակատագիրն անհայտ է:
Սցենար, որը, ցավոք, բավականին հատուկ է ժամանակակից հասարակությանը: Հայաստանում նման դեպքերի մասին չեմ լսել: Ամերիկայում՝ որքան ցանկանաք:
ՆՐԱՆՔ: Օտարում, ընդհանրացում, հետևանք:
«Թուրքը միշտ թուրք է մնում», «կինը միշտ կին է մնում», «գեյը միշտ գեյ է մնում», «եհովականը միշտ եհովական է մնում»... ցանկացած նման քսենոֆոբիկ կարծիք արտահայտելիս դուք իրականում արդարացնում եք Ա-ի վարքը. ձեր բերած ցանկացած պնդմանը նա կարող է հակադրել նույն դրույթները, որոնցով դուք հիմնավորում եք ձեր սեփական քսենոֆոբիան:
ՄԵՆՔ: ՆՐԱՆՔ: Օտորում: Ընդհանրացում: Հետևանք:
Նկարում հրեական երեխաներ են: Նրանց շուտով մահապատժի կենթարկեն գեմանական Einsatzgruppe-ի անդամները:
Ձեզանից ոմանք, կարծում եմ, պատրաստ են հրեաներին մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ՝ աշխարհի մանիպուլյացիայից մինչև սեփական առնանդամի փոքր լինելը: Գերմանացիները նույն կերպ էին կարծում: ՆՐԱՆՔ: Իսկ ՆՐԱՆՔ-ը մեծեր-երեխաներ չի ճանաչում:
Ու հաճախ ՆՐԱՆՔ-ն իր ներսում ՄԵՆՔ է, ու ձեր ՄԵՆՔ-ը նրանց համար՝ ՆՐԱՆՔ:
Ու անձամբ իմ համար ոչ մի տարբերություն չկա, թե որ ՄԵՆՔ-ը որ ՆՐԱՆՑ է հայհոյում/ծեծում/սպանում:
Երկուսն էլ ապուշներ են:
Նկարում հրեական երեխաներ են: Նրանց շուտով մահապատժի կենթարկեն գեմանական Einsatzgruppe-ի անդամները:
Ձեզանից ոմանք, կարծում եմ, պատրաստ են հրեաներին մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ՝ աշխարհի մանիպուլյացիայից մինչև սեփական առնանդամի փոքր լինելը: Գերմանացիները նույն կերպ էին կարծում: ՆՐԱՆՔ: Իսկ ՆՐԱՆՔ-ը մեծեր-երեխաներ չի ճանաչում:
Ու հաճախ ՆՐԱՆՔ-ն իր ներսում ՄԵՆՔ է, ու ձեր ՄԵՆՔ-ը նրանց համար՝ ՆՐԱՆՔ:
Ու անձամբ իմ համար ոչ մի տարբերություն չկա, թե որ ՄԵՆՔ-ը որ ՆՐԱՆՑ է հայհոյում/ծեծում/սպանում:
Երկուսն էլ ապուշներ են:
No comments:
Post a Comment