Ինչպես տեսնում եք, գերմանական Einsatzkommando-ները մի խումբ հրեաների են գնդակահարում: Կենտրոնից դեպի ձախ՝ մայրը փորձում է երեխային պաշտպանել սեփական մարմնով:
Einsatzgruppe-ականը հրեային ստիպում է ծնկի իջնել մասսայական գերեզմանում, նախքան նրան կսպանեն:
Հեշտ է Հայնրիխ Հիմլերին պատկերացնել որպես մարդկային գծերից իսպառ զուրկ արարած, որի հետ դուք ոչ մի ընդհանուր բան չունեք:
Իսկ ականատեսները պնդում են, որ նա խղճի խայթի սարսափելի նոպաներով էր տառապում: Ու որ իր հետ Բհագավադ-Գիտայի հատոր էր պահում: Որպեսզի ինքն իրեն հիշեցնի, որ ինքն, Արջունայի նման, իր պարտքն է կատարում:
Իսկ դուք կարծում եք՝ պատահականությու՞ն է, որ վարպետյանն այդքան սիրում է հիշատակել Արջունային:
Ամեն մարդ իր պատմությունն ունի: Որոշ մարդկանց խոսելու հնարավորությունից զրկում են: Օրինակ՝ Հիմլերին: Նրան քաղաքական տեսանկյունից հարմար է հրեշ ցույց տալ: Օրինակ՝ գերմանացի ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչների կոլլեկտիվ մեղքը նրա ու մնացածների վրա բարդելու համար: Միայն Einsatzgruppe-ների մեջ 3000 մարդ էին մտնում: Չհաշված ամեն SS-ականի, զինվորի կամ քաղաքացու, ով այդ ընթացքում գաղափարախոսական նկատառումներով հրեա կամ կոմունիստ է սպանել կամ մատնել:
Այնինչ Հիմլերի պատմությունը կարող էր ցույց տալ, թե ինչպես մարդը կարող է հրեշ դառնալ: Ու թե ինչպես հրեշը կարող է մարդկային մոտիվացիաներ բերել իր արարքների համար ու մարդկային ապրումներ ունենալ այդ առումով:
Հրեշները սովորաբար մտացածին դիմակներ են, որոնք մենք հագցնում ենք մեր թշնամիներին, որպեսզի արդարացնենք նրանց սպանելը: ԼաՎեյն այդ առիթով բավականին միանշանակ է արտահայտվում: Բայց այդ մասին՝ մեկ այլ անգամ:

«Հրեշների դեմ պայքարողն ինքը կարող է հրեշ դառնալ. երբ նայում ես անդունդի խորքը, անդունդը նույնպես նայում է քո խորքը»:
Ֆրիդրիխ Նիցշե
No comments:
Post a Comment