Demand Progress-ի մեր ընկերները հաղորդում են, որ այս պահի դրությամբ այնպիսի խոշոր ծառայություններ, ինչպիսիք են Gmail-ն ու Facebook-ը, լեգալ պահանջ ստանալու դեպքում համապատասխան անդամի անձնական ինֆորմացիան միանգամից հանձնում են պահանջող կողմին: Այսինքն՝ ոստիկանությունը կամ ցանկացած ոք, ով բավականաչափ լավ փաստաբան ունի, կարող է ստանալ ձեր նամակներն ու այլ անձնական տվյալներ: Ավելին. ծառայությունները չեն տեղեկացնի ձեզ այդ մասին: Ու, թեև նման պահանջը կարող է օրենքով արդարացված լինել խիստ ծայրահեղ դեպքում ու դուք կարող եք դատական գործ հարուցել խախտողի դեմ, ծառայությունները ձեզ այդ մասին նույնիսկ չեն էլ զգուշացնի: Դուք պարզապես չեք իմանա:
Երբ ԱՄՆ կառավարությունը պահանջեց Twitter-ից WikiLeaks-ի հետ կապված անձնական ինֆորմացիան, Twitter-ը քաջաբար նախազգուշացրեց նրանց, ու նրանք օրենքի միջոցով այդ պահանջի դեմ պայքարելու հնարավորություն ունեցան: Ցավոք, Gmail-ն ու Facebook-ը հրաժարվում են հետևել Twitter-ի օրինակին:
Եթե ձեզ նույնպես դուր չի գալիս այս իրավիճակը, խնդրում եմ ստորագրել այստեղ: Demand Progress-ի տղաներն այս շաբաթ հանդիպում են Google-ին, ու ցանկալի է, որ հնարավորինս շատ ստորագրություններ ունենանք:
Նախապես շնորհակալություն:
No comments:
Post a Comment