... կամ՝ բաներ, որոնք մոգության հետ կապ չունեն:
Այսպես կոչվող «մոգական քառակուսին» ծրագրային երևույթ է, որի օրինակը կարող եք տեսնել այստեղ:
Բացատրեմ կանոնները.
- Մտապահեք ցանկացած երկնիշ թիվ
- Հանեք նրանից իրեն կազմող նիշերն (օրինակ՝ 54-ից պետք է հանել 5 ու 4, կստացվի՝ 45)
- Գտեք այդ թիվն աղյուսակում ու սիմվոլը, որնին այն համապատասխանում է
- Պատկերացրեք մտքում այդ սիմվոլը
- Սեղմեք մեծ սև քառակուսուն
Իսկ այժմ՝ լուծումը:
Ես ու Թոմիկը հենց ստացանք հղումը, Թոմիկի ուղեղը միանգամից ցույց տվեց քառակուսու «Աքիլլեսյան գարշապարը»՝ հետևեց աղյուսակին ու զգաց, որ փոփոխվում է, այն էլ՝ օրինաչափորեն (ինչի շնորհիվ ամեն անգամ տարբեր նշան եք ստանում): Այլ կերպ ասած՝ դուք անընդհատ ընտրում եք նույն թվային շարքի թվեր, ամեն անգամ փոփոխված նշանով:
Ես էլ դուրս բերեցի մաթեմատիկական մասը. վերցնենք ցանկացած երկնիշ թիվ՝ AB: Հանենք նրանից նրա երկրորդ նիշը՝ B-ն: AB-B=A0: Ճի՞շտ է: Ճի՛շտ է: A0=10*A: Հանենք երկրորդ նիշը. 10*A-A=9*A: Այսինքն՝ 9-ի վրա բաժանվող թիվ:
Եթե հիշում եք դպրոցական մաթեմատիկայի դասընթացից, 9-ի վրա բաժանվող թվերի նիշերի գումարը նույնպես բաժանվում է 9-ի:
Ո՞րն է երկնիշ թվի նիշերի առավելագույն գումարը: 99-ինը՝ 18: Իսկ մնացորդը միշտ փոքր է 99-ից: Այսինքն, 9-ի վրա բաժանվող 99-ից փոքր երկնիշ թվերի նիշերի գումարը հավասար է 9-ի: Իսկ հիմա ստուգեք ձեր մնացորդի նիշերի գումարը. 9: Իսկ հիմա ստուգեք նիշերի 9 գումարով թվերի նշանները: Համընկնում են:
Շնորհակալություն Թոմիկին ու ինձ:)))
Այնպես որ, կարող եք հանգիստ այս հղումը ոչ ոքի չուղարկել. քառակուսին ձեզ չի պատժի:
Այնպես որ, կարող եք հանգիստ այս հղումը ոչ ոքի չուղարկել. քառակուսին ձեզ չի պատժի:
No comments:
Post a Comment