Նկարում պատկերված մարդը, որը փորձում է ձեր վրա jedi mind trick իրականացնել, Պիտեր Մոլինեն է. մարդ, որն ինձ սովորեցրեց, թե ինչքան լավ է չար լինելը:
Ժամանակին, երբ այսպես կոչված «պրոֆեսսիոնալ գեյմերների» սուբկուլտուրան ռուսաստանից դեռ չէր քոչել հայաստան, ու ամեն «DotA-ում Nevermore-ին Electropanda-ով pwn-ող» չէր կարող իրեն գեյմեր անվանել, Մոլինեի անունն ամեն իրեն հարգող գեյմերի մոտ առաջացնում էր ակնածանքի, երկրպագության ու անհուն սարսափի զգացողությունների խառնուրդ: Ընդ որում, Մոլինեն սարսափ ոճի խաղերի ուղղությամբ չի մասնագիտացել:
Օրինակ՝ շատ խաղերում հնարավորություն ունեք որպես բարի և ուժեղ հերոս մտնել ինչ-որ լաբիրինթոս, սպանել հրեշներին, թալանել գանձերը, դոմ... պարդոն, ազատագրել արքայադստերը: Ի՞նչ եք կարծում, իսկ լաբիրինթոսի տիրոջ ջանը քա՞ր է: Dungeon Keeper խաղում ձեզ տրվում է, ինչպես երևի հասկացաք, dungeon, որն անընդհատ ինչ-որ բարի և ուժեղ հերոսներ են խցկվում, որ սպանեն ձեր հրեշներին, թալանեն ձեր գանձն ու... ազատագրեն արքայադստրերին: Հավատացեք ինձ, խաղի առաջին տասնհինգ րոպեներից հետո դուք նրանց կատեք:
Մոլինեն է ստեղծել նաև այնպիսի խաղեր, ինչպիսիք են Populous-ը, Black & White-ը («Oh my got, they've killed Kenny» պահին ծիծաղից աթոռից ընկել եմ), իմ չխաղացած (ամո՛թ ինձ) Fable շարքը և այլ աշխատանքներ:
Իհարկե, ամեն չարագործի ուղին սկսում է չհասկացվելուց, մերժվելուց ու անհաջողությունից: Մոլինեն խաղային ինդուստրիա մուտք գործեց 1982-ին՝ իր տեքստային բիզնես-սիմուլյատոր «The Entrepreneur»-ով: Խաղը մագնիսական ժապավենի վրա թողարկվեց 1984-ին: Պիտերը պատրաստվեց «The Entrepreneur»-ի հսկայական հաջողությանն ու միլլիոնանոց պատվերներին:
Վաճառվեց խաղի ընդամենը երկու օրինակ, որոնցից մեկը պատվիրել էր հեղինակի մայրը:
Հետո Մոլինեն նվիրեց իր կյանքը չարին. մասնավորապես, լոբու էքսպորտին: Հուսով եմ՝ դուք գիտեք լոբու նկատմամբ իմ վերաբերմունքի մասին:
Ու երբ Commodore International-ը նրանց Taurus Impex Limited կազմակերպությունը շփոթեց TORUS ցանցային ծրագրեր արտադրող ընկերության հետ ու առաջարկեց տաս Amiga համակարգիչներ նվիրել, որպեսզի օրնի նրանց ծրագրերն Amiga-ի պլատֆորմի վրա տեղափոխել, Մոլինեի աչքի առաջ կանգնեց սպիտակ թևերով իր քթի տակից թռչող Amiga-ների պատկերը: Ինչը բավականաչափ համոզիչ էր, որ նա ստորագրի պայմանագիրը, վերցնի համակարգիչներն ու վազի ծրագիր գրելու:
Պայմանագրից ու ծրագրի թողարկումից ստացված միջոցները բավական էին, որ Պիտեր Մոլինեն իրեն նվիրի խաղեր ստեղծելուն:
Come to the Dark Side. We have cookies!
No comments:
Post a Comment