- Ձեր սիրելի երգը
- Ձեր ամենաչսիրած երգը
- Երգ, որը ձեր մոտ երջանիկ զգացողություններ է արթնացնում
- Երգ, որը ձեզ տխրեցնում է
- Երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում
- Երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում
- Երգ, որը ձեզ ինչ-որ դեպքի մասին է հիշեցնում
- Երգ, որի բառերն անգիր գիտեք
- Երգ, որի տակ կարող եք պարել
- Երգ, որից քնում եք
- Ձեր սիրած խմբի երգ
- Ձեզ համար ատելի խմբի երգ
- Երգ, որը ձեր համար «մեղավոր հաճույք» է (թաքուն եք լսում, որ մարդիկ չիմանան)
- Երգ, որը ոչ ոք չէր սպասի, որ դուք կսիրեք
- Երգ, որը ձեզ նկարագրում է
- Երգ, որը ժամանակին սիրում էիք, իսկ հիմա տանել չեք կարողանում
- Երգ, որը YouTube-ով հաճախ եք լսում
- Երգ, որը կուզեիք լսել ռադիոյով:
- Երգ ձեր սիրելի ալբոմից
- Երգ, որը լսում եք, երբ բարկացած եք
- Երգ, որը լսում եք, երբ երջանիկ եք
- Երգ, որը լսում եք, երբ տխուր եք
- Երգ, որը կցանկանայիք լսել ձեր հարսանիքին
- Երգ, որը կցանկանայիք լսել ձեր թաղմանը
- Երգ, որը ձեզ ծիծաղեցնում է
- Երգ, որը կարող եք ինչ-որ երաժշտական գործիքի վրա նվագել
- Երգ, որը կցանկանայիք նվագել կարողանալ
- Երգ, որը ձեր մոտ մեղքի զգացողություն է առաջացնում
- Երգ ձեր մանկությունից
- Ձեր սիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ
Monday, April 11, 2011
«30 օր երաժշտության հետ»
Ֆեյսբուքի «30 Day Song Challenge»-ը որոշեցի տեղափոխել հայկական բլոգոսֆերա:) Բացատրեմ խաղի կանոնները. 30 օր դուք երգեր եք պոստ անում (ցանկալի է՝ Youtube-ով լսելու հնարավորությամբ) ու գրառումները նշում «30 օր երաժշտության հետ» կամ «30 օր» պիտակով: Թե ինչ երգեր, որոշվում է ըստ խաղը օրվա (խաղի մեջ ձեր մտնելուց հաշված).
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment