Եթե դուք չգիտեք, թե ինչ է MySpace-ն, ապա չեք տեսել սոցիալական ցանցերի լուսաբացը: Կայք, որն ամեն մեկին տալիս էր առանձին պրոֆիլ, որի դիզայնը կարելի էր փոփոխել, կարելի էր իրար ընկերանալ ու մեկնաբանություններ թողնել: Ավելին՝ կարելի էր ընկերանալ սիրելի կատարողների ու խմբերի հետ: MySpace-ն ամենաառաջինը չէր իր տեսակի մեջ, բայց առաջինն էր, որ այդքան մեծ էնտուզիազմով ընկալվեց ու ճանապարհ բացեց այնպիսի ժամանակակից սոցիալական ցանցերի համար, ինչպիսիք են, ասենք, Facebook ու Google+ համակարգերը:
MySpace-ն այս քանի օրը սուսուփուս նոր տարբերակ է թողարկել, մասնակցությունը դեռևս հրավերներով է: Բավականին իննովացիոն բան է, ես այսօր հրավեր ստացա ու մտա: Ոչ մի բանի նման չի: Վերցրել են ամբողջ լավը, որ կար հին MySpace-ում (ու որը շատ այլ սոցիալական ցանցեր ցրել են), լրիվ նոր գաղափարներ, Twitter ու Google+ համակարգերի ասինխրոն կապերի մեխանիզմը և այլն: Պրոֆիլի տեսքն այսպիսին է.
Մոտակա ժամանակներս հրավերներ ուղարկելու հնարավորություն կստանամ: Եթե հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում, նույնիսկ եթե հրավերները սպառվեն, մի քանի օրից նորերը կլինեն: Մեկնաբանություններում մի թողեք ձեր էլ. փոստի հասցեները:
Եթե արդեն ունեք նոր MySpace, կարող եք միանալ ինձ:
No comments:
Post a Comment