Ռեժիսոր, սցենարիստ՝ Միշել Գոնդրի, հայտնի է իր «Eternal Sunshine of the Spotless Mind» («Անբիծ Մտքի Հավերժական Փայլատակումը») ֆիլմով
Երկիրը՝ Ֆրանսիա/Իտալիա
Ժանրը՝ դժվարանում եմ ասել, ռոմանտիկ կատակերգություն, դրամա, հոգեբանական, սյուրռեալիզմ, աբսուրդ, մոգական ռեալիզմ
Գլխավոր դերերում՝ Գաել Գարսիա Բերնալ («Amores perros»), Շառլոտ Գինսբուրգ (Սերժ Գինսբուրգի աղջիկը, «21 Grams»)
Կոմպոզիտոր՝ Ժան Միշել Բերնար
Թողարկման ամսաթիվը՝ 16 օգոստոսի 2006
Բյուջեն՝ մոտ 6 մլն. ԱՄՆ դոլլար
Եկամուտ կինոթատրոններից՝ մոտ 15 մլն. դոլլար
Ֆիլմի հերոս Ստեֆանը հոր մահվանից հետո գալիս է Ֆրանսիա: Մոր խոստացած «ստեղծագործ աշխատանքն» օրացույցներ արտադրող ընկերությունում, պարզվում է, ամենաձանձրալի բանն է, որ հնարավոր է. տեքստ տեղադրել շների ու մերկ աղջիկների նկարների վերևում: Իսկ Ստեֆանը, որը երազում է հայտնագործող լինել, ունի վառ ու ստեղծագործ երևակայություն, ինչի պատճառով նրա համար դժվար է զգալ տարբերությունն իրականության ու երազի միջև: Հենց այս իրավիճակում էլ նա հանդիպում է իր հարևանուհի Ստեֆանիին, որը, պարզվում է, նույնպես ստեղծագործ ու հարուստ երևակայությամբ մարդ է: Նրանք միասին մուլտֆիլմի գաղափար են մշակում, իսկ շարունակությունն արդեն սպոյլեր կլինի: Դիտեք ինքներդ:
Բավականին դժվար է խոսել այս ֆիլմի մասին, նամանավանդ եթե հաշվի առնենք, որ հենց նոր եմ այն դիտել ու տպավորությունները բավականին վառ են: Սկսեմ նրանից, որ ես, ընդհանուր առմամբ, չեմ սիրում եվրոպական կինեմատոգրաֆը: Հիվանդագին ռեալիզմն այն չի, ինչ ես կինեմատոգրաֆում գնահատում եմ: Այնպես որ, եվրոպական կինոյում հաճախ «ձեռքի հետ» կադր մտցված միզող, ցիկլիկ, փակուղային երկխոսություններ վարող կամ հիմար կատակներ անող հերոսները, բնավ ոչ մոդելային արտաքինի դերասանուհիների բարեմասնություններն ու շոշափվող հաճախ պարզապես հիվանդ թեմաները (Կրիստոֆ Օնորեի «Ma mère», Ֆրեդերիկո Ֆելինիի «La città delle donne» ֆիլմերում, օրինակ), սցենարիստական ու ռեժիսորական անմշակ ու փնթի աշխատանքն ինձ վանում են:
«Երազների արվեստը» ֆիլմում Գոնդրին ձգտել է աշխատել անկախ/փոքրաբյուջե ֆիլմի ֆորմատում ու խուսափել «հոլիվուդյան» հղկվածությունից, ի տարբերություն իր նախորդ «Անբիծ Մտքի Հավերժական Փայլատակումը» աշխատանքի: Արդյունքում ստացվել է լավ, օրիգինալ աշխատանք, մենակ նայելու ֆիլմ: Թեև բացակայում է «Հավերժական Փայլատակման» ինտելեկտուալ խորությունն ու վիզուալ գեղեցկությունը, ռեժիսորը կարողացել է փոքրաբյուջե էֆեկտներով ստանալ բավականին համոզիչ, զգայական, աբսուրդ ֆիլմ: Որը, ցավոք, «իմը չէր», բայց չեմ կարող վիճարկել գեղարվեստական ու էսթետիկ արժեքը: Նման ֆիլմերը, երազների պես, իրենցից հետո թողնում են զգացողություն, բայց ոչ կայուն հետք:

No comments:
Post a Comment