Հերետիկոսներն ու պայքարը նրանց դեմ
Մարդկանց ուղղահավատների ու հերետիկոսների բաժանելը, հերետիկոսների նկատմամբ ծայրահեղական վերաբերմունքը սովորաբար համարվում է կաթոլիկ եկեղեցու նորամուծությունը: Բոլորը միանգամից հիշում են Domini Canes ու Իգնատիուս Լոյոլայի ճիզվիտների կազմակերպությունները, որոնք դատեր էին իրականացնում կախարդանքով, հերետիկոսությամբ ու եկեղեցուն անհաճո այլ գործունեությամբ: Ինչևէ, վաղ քրիստոնեական եկեղեցիների ու «հերետիկոսական» հայտարարված ուղղությունների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրոնական ու այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը միշտ էլ հատուկ է եղել քրիստոնյաներին: Գումարենք Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու և այլոց նկատմամբ ՀԱԵ հալածանքները, պավլիկյան և թոնդրակյան շարժումների նկատմամբ հաշվեհարդարը՝ մեր առաքելականների ձեռքերը նույնպես մինչև դաստակներն արյան մեջ են: Դա ցույց տալու համար ևս մեկ անգամ դիմենք Եզնիկ Ծ Վարդապետի «Հայրաբանությանն» ու բարռացի մեջբերումներ կանենք (նշեմ, որ գիրքն աչքի է ընկնում վերին աստիճանի ապուշ շարադրանքով ու մութ, հետամնաց մտքերի մեծ քանակով):
Թեոդոտոսը, որին նզովել է Հռոմի Վիկտոր եպիսկոպոսը (189-198), կարծում էր, թե Քրիստոս ծնվել է Աստծո կամքի համաձայն, կույս Մարիամից և ընդունել Աստվածային ուժը՝ մկրտության ժամանակ, երբ և որդեգրվել է Հոր կողմից: Քրիստոս աստվածացել է հարությունից հետո (Հիպպոլիտոս, Ընդդեմ Հերետ. Է 35):
Էջ 240 («Հերետիկոսություններ»)
Նզովել է: Ընդամենը փոքրիկ այլախոհության համար:
...Նրա հայացքների քննության նպատակով 264-268 թթ. միջև գումարվել են 3 ժողովներ: Երրորդում Մալխիոն քահանային հաջողվել է ցույց տալ Պողոս Սամոսատցու վարդապետության չարիքը, և այդպիսով Սանիսատցին դատապարտվել է գահընկեցության: Սակայն Անտիոքի եպիսկոպոսության տունը լքել է միայն 272 թ., պետական իշխանության միջամտությամբ:Էջ 241 («Հերետիկոսություններ»)
Թվում է՝ պարզապես մի քանի լաչառ եպիսկոպոս աթոռակռիվ էին տալիս, բայց տեքստի շարունակության մեջ նկարագրվում է ինչ կլիներ, եթե եկեղեցին ամեն ինչ իր ձևով աներ.
Պետրոս Սամոսատցին էլ էր որդեգրական ու, ընդհանուր առմամբ, հակադրվում էր միայն Քրիստոսի աստվածացմանը՝ համարելով, որ նա Աստծո որդի է միայն բարոյական տեսանկյունից: Եթե եկեղեցու ազդեցությունը պետական իշխանության վրա ավելի մեծ լիներ, Պետրոսին հավանաբար կվառեին խարույկի վրա՝ նախապես լեզուն կտրելով, կուրացնելով ու ամորձատելով:
Կրկնեմ: Եթե եկեղեցու ազդեցությունը պետական իշխանության վրա ավելի մեծ լիներ, Պետրոսին հավանաբար կվառեին խարույկի վրա՝ նախապես լեզուն կտրելով, կուրացնելով ու ամորձատելով:
Միանգամից տեսնում ենք հելլենիստական շրջանից անկում ապրող աշխարհիկ իշխանությունների ցիվիլ բնույթը, որը հակադրվում է քրիստոնեական արյունարբու բնույթին, ու ավելի խիստ կտեսնենք այն շարքի հաջորդ հոդվածում, որտեղ խոսվում է Հիպաթիա Ալեքսանդրիացու մասին:
Շարունակենք կարդալ:
...Տարվելով գնոստիկյան շրջանակներից, հոր կողմից վտարվել է եկեղեցուց: 140 թ. գնացել է Հռոմ: 144 թ. ցանկանալով գտնել ընդհանուր ճանաչում, գուցեև փափագելով գրավել Հռոմի եպիսկոպոսական աթոռը, ներկայացնում էիր հայացքները Հռոմի հոգևորականության առջև, սակայն, հակառակ իր սպասածի, դատապարտվում է և բանադրվում:
Էջ 253 («Հերետիկոսություններ»)
Խոսքը գնում է Մարկիոնի ու մարկիոնականների ուղղության հիմնադրման մասին:
Եթե ինչ-որ տեր հայր որոշի ինձ մեղադրել, որ ես քննադատում ու ծաղրում եմ մի բան, որը չեմ հասկանում, ահա ևս մի մեջբերում այն մասին, ինչպես էր եկեղեցու ականավոր գործիչ Տերտուղիանոսը «հասկանում» նրանց, ում ծաղրում էր: Էջ 199 («Գ Դարի Լատին Հայրերը Եվ Գրողները»).
Ընդդեմ Վալենտինոսի (Adversus Valentinianos)
Գրել է 206/7 թթ.: Ծաղրում է գնոստիկ Վալենտինոսին [sic] ու նրա հետևորդներին առանց նրանց տեսությունների սիստեմատիկ հերքման:
Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ լատիներեն վերնագրում նշվում է ոչ թե «Վալենտինոս», այլ «Վալենտինիանոս» անունն ու անցնենք բուն նյութին, կհասկանանք, որ ես շատ ավելի մեծահոգի եմ քրիստոնյաների նկատմամբ, քան նրանք են եղել իրենց հակառակորդների նկատմամբ:
Քրիստոնեությունն ուղղակիորեն քարոզում է վհուկների ու կախարդների ոչնչացումը (Ելից 22:18).
Քրիստոնեությունն ուղղակիորեն քարոզում է վհուկների ու կախարդների ոչնչացումը (Ելից 22:18).
Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն։Սրան հաջորդում է ընդունելի մահապատժի ևս երկու օրինակ (Ելից 22:19-20).
Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։
Ղևտացիների 20:1-5.
Ոչ, ինկվիզիտորներն իսկական քրիստոնյաներ էին: Իսկ երևույթը, երբ մեկը քրիստոնեությունից վերցնում է միայն այն, ինչ իրեն դուր է գալիս, ու իրեն համարում քրիստոնյա, անվանում են cafeteria christianity, ու քրիստոնեությունն էլ իր համար բուֆետի սեղանի նման բան է:
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։ Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։ Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։Ղևտացիների 20:9.
Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։Հոմոսեքսուալներին մահվան դատապարտելու մասին՝ Ղևտացիների 20:13.
Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։Նորից վհուկների ու կախարդների մասին Ղևտացիների 20:27.
Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են։Սա դեռ փոքր մասն է կրոնական սանկցիայով իրականացվող մահապատիժների չաղ ցուցակի, որոնք նշվում են աստվածաշնչում: Այս ամենի վրա հիմնված է կազմել ինկվիզոտորական «Malleus Maleficarum» աշխատանքը, որը հանդիսացել է ինկվիզիցիայի զոհերին հայտնաբերելու, հարցաքննելու ու մահապատժի ենթարկելու հեղինակավոր ձեռնարկ կաթոլիկ եկեղեցու աշխարհիկ իշխանությամբ օժտված լինելու ամբողջ ընթացքում:
Ոչ, ինկվիզիտորներն իսկական քրիստոնյաներ էին: Իսկ երևույթը, երբ մեկը քրիստոնեությունից վերցնում է միայն այն, ինչ իրեն դուր է գալիս, ու իրեն համարում քրիստոնյա, անվանում են cafeteria christianity, ու քրիստոնեությունն էլ իր համար բուֆետի սեղանի նման բան է:
No comments:
Post a Comment