Windows 10-ը երեք բառով. բագոտ, դանդալոշ, տգեղ: Նոր ինտերֆեյսը համեմատելի է, ասենք, Windows Millenium-ի հետ:
Chrome-ը հայերեն տառերը ցույց չի տալիս: Մենյուն կարգավորելուց հետո restart եմ անում՝ կարգավորումը կորում է: Facebook-ում screenshot-ը copy-paste-ով տեղադրե՞լ: Չկա, չեմ լսել: Եվ այլն, և այլն:
Control Panel-ը փոխարինված է Settings պատուհանով: Մեկը կասի՝ կարելի է հարմարվել: Բայց արի ու տես՝ ծրագրեր ջնջելու տեղը գտնելուց հետո, երբ ջնջում ես ծրագիրը, Settings-ի պատուհանն անհետանում է:
Մենյուի առումով: Start-ը հիշեցնում է Windows 7-ի ու 8-ի մենյուների ապօրինի զավակ ու
ընդհանրապես կիրառելի չի: Պատկերացրեք՝ Windows 7-ի մենյուի տարածքը խցկեք
Window 8-ի մեծ tile-երը, բայց անպայման գերեզմանից վերադարձնեք բոլոր
զիբիլները, որ բարեհաջող թաղել էինք 7-ի մենյուի հետ: Ես Windows 8-ի մենյուի մեծ երկրպագու չէի, Windows 8.1-ից հետո այն նոր դարձավ կիրառելի: Ու բավականին հարմար: Ասենք, ինձ պետք չի Codec Tweak Utility-ի ու Marmoset Toolbag EULA-ի գոյության մասին հիշել: Ծրագրերը դասավորում ես խմբերով, ինչը չկա էկրանին՝ որոնման ֆունկցիայով գտնում ես: Նոր Windows-ում վերադարձրել են «ամբողջ ոչ պետքական զիբիլը»:
Edge Browser-ը մոտավորապես «ահամ, տգեղ ինտերֆեյսով զիբիլ, մոտավորապես ինչպե՞ս եմ ես քեզ օգտագործելու» երևույթ է: Հասցե գրելու տողը վազում է վերևից ներքև տաբ բացելիս, լիքը կոճակներ՝ կասկածելի նշանակությամբ, իբր արագ, բայց շատ վատ ռենդերինգով, ու Blogger-ի WYSIWYG խմբագիրն անհասանելի է: Ընդհանուր առմամբ, նույնիսկ Internet Explorer-ը ավելի հարմար ծրագիր է ուրիշ բրոուզեր քաշելու համար: Բայց Edge-ը միանգամից դառնում է ձեր հիմնական բրոուզերը: Firefox-ը բացելիս բողոքում է, թե ոնց որ նախորդ անգամ ինքն էր հիմնականը: Ասում ես՝ խնդրեմ, նորից դարձիր: Չէ, պիտի մտնես ու կարգավորումներից փոխես հետ:
Կարճ ասած, Microsoft-ի աշխատակիցները, որ որոշել են սա անվանել «լավագույն Windows մինչ այժմ», կամ ստախոսներ են, կամ ֆեերիկ իդիոտներ: Հուսով եմ՝ մոտակա ժամանակներս կուղղեն, որովհետև այս պահի դրությամբ Windows 10-ը օգտագործելի չի: