Եկեք հասկանանք մի կարևոր բան. եթե դուք հետաքրքրվում եք մասոններով, դուք կամ մասոն եք, կամ պատմության ու մարդաբանության էնտուզիաստ, կամ դալբայոբության որոշակի ու, հավանաբար, աճող չափաքանակ ունեք: Ընդ որում, տարբերակներն իրար չեն հակասում: Եթե դուք մի հատ էլ մասոններին կապում եք իլյումինատների հետ, ապա մնում է միայն երրորդ տարբերակը: Մյուս կողմից, եթե դուք համոզված եք, որ հրեամասոնաիլյումինատառեպտիլոիդներն իրոք աշխարհին իշխող դավադրություն ունեն, ուրեմն նրանք ամենայն հավանականությամբ հիմա լսում են ձեր մտքերը: Ամեն անգամ մտածելուց առաջ հագեք ֆոլգայից գլխարկ՝ անպայման այն հողանցելով: Դա կստեղծի ֆարադեյի վանդակ ձեր գլխի շուրջ, ու թույլ չի տա դրսից կարդալ ձեր ուղեղի էլեկտրամագնիսական ալիքները: Ահա ինչպիսի տեսք ունի ֆոլգայից գլխարկը.
Ինչու՞ այսօրվա գրառումը սկսեցի մասոններից ու ֆոլգայից գլխարկներից: Ֆեյսբուքյան «Գիտություն և Հավատք» խումբն (այո, էջի հասցեն պարունակում է «ֆիլոկալիա» բառը) աթեիզմի ու քրիստոնեության մասին նյութ էր գրել, որը մեջբերել էր CrossNews.am կայքը:
Ես, բնականաբար, մարդկային լեզվով, ոչ թե տերմիններով, փորձել էի բացատրել, որ argumentum ad consequentiam որպես սեփական կրոնի ճշմարիտ լինելու հիմնավորում բերելն առնվազն ապուշություն է: Ինչևէ, որոշեցի գնալ «Գիտություն և Հավատք» էջն ու պարզել, թե այն ինչ կապ ունի գիտության կամ հավատքի հետ: Պարզեցի, որ.
[...] Մի քանի դար տևած հալածանքներից հետո, երբ Քրիստոնեությունն իր արժեհամակարգի ու սիրո ուժով հաղթանակում է, միևնույն հալածանքներով չի պատասխանում հեթանոսներին և հասարակական գետնի վրա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի պահպանվեն նախաքրիստոնեական քաղաքակրթության բոլոր բարի ու գեղեցիկ ձեռքբերումներն ու սովորույթները: Բայց կային դեպքեր ու պարագաներ, որոնց հանդեպ անհնարին էր չեզոք դիրքորոշում պահպանել:
Ինչքան ինձ հայտնի է՝ քրիստոնեությունը սիրո ուժով հեթանոսների բացարձակ մեծամասնությանը վառել է, կախել, խեղդամահ արել, կաշիները կենդանի քերթել, խաշել, տապակել և այլ կերպ սպանել: Հիպաթիա Ալեքսանդրիացին ու նույն քրիստոնեության միջի հերետիկոսները կկարողանային սա հաստատել: Եթե իրենց բոլորին ամենայն բարությամբ ու սիրով չսպանեին: Ինչպես Մեքսիկայի հավատափոխ լինելուց հրաժարված հնդկացիներին, սաքսոնացիներին, Ջորդանո Բրունոյին ու մնացած հերմետիկներին, նեոպլատոնիստներին, պավլիկյաններին, թոնդրակյաններին, ալբիգոյցիներին, Քրիստոսի օրինակի վրա եկեղեցուց աղքատություն պահանջողներին, հայկական նախաքրիստոնեական հավատի հետևորդներին ու էլի անթիվ-անհամար այլախոհների: Ու սրանք բոլորը բավականին լավ պատմականորեն հիմնավորվող դեպքեր են:
Բայց ոչ «Գիտություն և Հավատք» ֆեյսբուքյան էջի ու mashtoz.am կայքի վարող Վահե «Մաշտոց սարկավագ» Ղազարյանի համար: Ինքը պնդում է, որ քրիստոնյաների՝ այլահավատների հալածանքները, նույնիսկ նրանք, որոնց մասին գրել են իրենց սեփական պատմիչները, ընդամենը իլյումինատա-նացիստա-կոմունիստական դավադրության արդյունք են, ու որ նացիզմը, կոմունիզմն ու իլյումինատները հնագույն գաղափարներ են՝ նոր պատկերով ու մնացած ուղեղի սուր ֆիմոզի սիմպտոմները դրսևորեց:
Մեծարգո Մաշտոց սարկոֆագի գանգի պատերի հաստությունն ու «չի եղել նման բան, աստված ճիշտ է, ու եթե մի տեղ ասել է մարդկանց սպանել, ու դա օրենքին հակառակ է, ուրեմն աստված միտքը փոխել է հիմա» արգումենտացիան այնքան սարսափելի չէին, ինչքան նույնիսկ ամենացիվիլ քննադատների մեկնաբանությունները հեռացնելն ու մեկնաբանության իրավունքից էջի վրա զրկելը:
Այսպիսով, մենք հասանք նրան, ինչից սկսել էինք. երբ մարդը չունի բավարար մտավոր ունակություններ իր բերած տեսանկյունը հիմնավորելու համար, ու բավարար գիտակից չի, որպեսզի գիտակցի դա, ինքն ամեն ինչ բացատրում է մասոններով, իլյումինատներով, կոմունիստներով, նացիստներով, ռեպտիլոիդներով, վակցինացիայով, ֆոլաթթվի ավելացմամբ, ԳՄՕ-ներով, Նիբիրու թաքուն մոլորակի ազդեցությամբ, Ատլանտիդայի խորտակմամբ, այլ մոլորակներով (c) և այլն:
Ու արդյունքում բանավեճից հետո ինքը կքաշվի իր գանգի հաստ կաղապարի ներսն ու կհպարտանա հերթական հաղթանակով:
Ես, իմ հերթին, կնշեմ իմ եզրակացությունը: Այո, հայ առաքելական եկեղեցին որոշ հոգևորականների ուղարկել է ինտերնետ՝ պրոպագանդա տարածելու նպատակով: Պրոպագանդիստները զբաղված են տգիտություն ու դավադրությունների տեսություններ տարածելով, որովհետև ո՞վ կարող է հոգևորականների հետ մրցել պղտոր ջրում ձուկ որսալու մեջ: Դա կեղտոտ մեթոդ է, իհարկե, բայց ես այդ մեթոդին ծանոթ եմ ու գիտեմ, թե ինչպես իրեն հակազդել: Այնպես որ, բարի գալուստ ինտերնետ, Մաշտոց սարկավագ: Here there be dragons.