Saturday, January 12, 2013

Pole Dance, Felix Cane

2006 թ. Ավստրալիայի pole-dance-ի չեմպիոնուհին՝ Ֆելիքս Քեյն: Նոր տարվա կողմերն ընկերներիցս մեկը ցույց տվեց, ցնցված էի, բայց ռետրոսպեկցիայով՝ նախորդն ինձ ավելի է դուր գալիս: Ավելի խարիզմատիկ, «ջիգյարով» է:

Pole Dance, Jenyne

2013-ը սկսում է զբաղված, երևի անցյալ տարվա չափ չհասցնեմ գրել. աշխատում եմ: Բայց դե ժամանակ առ ժամանակ ձեզ ցույց կտամ զարմանալի, գեղեցիկ, օրիգինալ բաներ: Վայելեք:

Sunday, January 6, 2013

Սիդ

Սիդ, ծնունդդ շնորհավոր, եղբայր:)

Տարվա առաջին գրառումը

Տարվա առաջին օյաղ օրվաս ավարտին կատարում եմ տարվա առաջին գրառումս:) Նոր Տարիներդ շնորհավոր, ժողովուրդ: Նոր Տարի նշելու ընթացքում արված արարքների մեջ մտնում են.

1. հարբել, հարբել մինչև վերջ
2. գրեթե տկլոր դուրս գալ փողոց ու գնալ Սթար՝ օղի գնելու
3. փողոցում մեզ բռնած ոստիկաններին չամռվել, որ մեզ տանեն Սթար, քանի որ շատ ցուրտ է, մինչև ոստիկանները փախնեն
4. բակի տոնածառի տակի դատարկ, բայց սիրուն փաթեթավորված նվեր-արկղերը գողանալ (ու առավոտն՝ օյաղացած արդեն, երեխաների դատապարտող հայացքների տակ վերադարձնել)
5. պարել The Mask ֆիլմի Cuban Pete երգի տակ՝ լրիվ նույն ձևով, ու վերածել դա համատարած երևույթի.


6. խմել white russian

Ցուցակն, իհարկե, սրանով չի սահմանափակվում, բայց դե:) Դու՞ք ինչպես եք անց կացրել:

Tuesday, January 1, 2013

«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս չորրորդ


Հիպաթիա
Իսպանացի տաղանդավոր ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի 2009 թվականին թողարկված «Ագորա» ֆիլմն անդրադառնում է մ. թ. 5-րդ դարի սկզբում Ալեքսանդրիայում տեղի ունեցած դեպքերին: Ֆիլմը ես դեռ չեմ դիտել, իսկ դեպքերի մասին կարող եմ պատմել որոշ բաներ:
Նշեմ, որ ֆիլմը մեղադրվում է պատմությունն աղավաղելու ու հակաքրիստոնեական պրոպոգանդայի մեջ, ինչի պատճառով այն դեռևս չի թողարկվել Իտալիայում:
Ստորև կբերվի պատմությունը. թե որքանով է ֆիլմն այն աղավաղել, դատեք ինքներդ:

Կյուրեղ Ալեքսանդրիացի
Քրիստոնեական սուրբ* Կյուրեղ Ալեքսանդրիացին ծնվել է մ. թ. մոտ 376 թվականին Եգիպտոսի Թեոդոսիոս ավանում: Լավ կրթություն ստանալով, նա 412 թվականի հոկտեմբերի 18-ին նա իր քեռի Թեոֆիլուսից ժառանգեց Ալեքսանդրիայի պատրիարխի պաշտոնը: Նա մշակութային այդ կենտրոնում ամենամեծ հեղինակություն ու իշխանություն ունեցող մարդկանցից էր: Իսկ ի՞նչ է պատահում, երբ քրիստոնյան իշխանություն է ունենում մշակութային կենտրոնում: Ոչ մի լավ բան մշակույթի համար:

Օրեսթես
Օրեսթեսի Ալեքսանդրիայի հռոմեական պրեֆեկտ նշանակվելը տեղի ունեցավ Կյուրեղի պատրիարխություն ստանալուն զուգահեռ: Օրեսթեսը հակադրվեց Կյուրեղի քաղաքականությանը. վերջինս ճնշումներ ու բռնություն էր կիրառում քաղաքի հեթանոս ու հրեական բնակչության նկատմամբ: Ըստ որոշ պատմաբանների, բոլոր հրեաներն արտաքսվեցին Ալեքսանդրիայից, թեև որոշ պատմաբաններ պնդում են, որ դա չափազանցում է, ու որ հրեա բնակչության միայն մի մասն է արտաքսման ենթարկվել:
Կյուրեղը զգում էր, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, քանի դեռ պրեֆեկտն իրեն հակադրվում է: Մոտ 414-415 թվականներին հոգևորականները հարձակվեցին ու ծանր վիրավորեցին Օրեսթեսին: Պրեֆեկտը բռնեց ու տանջամահ արեց ամբոխի առաջնորդին. Կյուրեղը փորձեց վերջինիս նահատակ հռչակել, բայց տեղական առաջնորդներն ու կայսրը չարդարացրեցին հոգևորականների հարձակումը Կայսրության ներկայացուցչի վրա, ու Կյուրեղը ստիպված եղավ նահանջել:

Հիպաթիա Ալեքսանդրիացի
Օրեսթեսին աջակցում էր կին փիլիսոփա ու Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավար Հիպաթիան, ով քաղաքում զգալի հեղինակություն էր վայելում:
Ալեքսանդրիայում մի կին կար Հիպաթիա անունով, դուստրը Թեոն փիլիսոփայի, ով այնպիսի ձեռքբերումներ ունեցավ գրականության ու գիտության մեջ, որ գերազանցում էին իր ժամանակվա փիլիսոփաներինը: Լինելով Պլատոնի ու Պլոտինուսի դպրոցների ժառանգորդը, նա փիլիսոփայության հիմքերն էր բացատրում իր ունկնդիրներին, որոնցից շատերը երկար ճանապարհ էին անցնում նրա ցուցումները ստանալու համար:
Սոկրատես Սխոլաստիկուս, «Կրոնական Պատմություն»
415 թվականի մարտի մի օր նրա կառքը դարանակալեցին տուն վերադառնալու ճանապարհին: Քրիստոնյա ամբոխը, որին առաջնորդում էր Պետրոս անունով մի մարդ (հավանաբար, Պետրոս Ընթերցողը՝ Կյուրեղի օգնականը): Ամբոխն ամենայն հավանականությամբ գրգռել էին վանականները: Ցանկացած դեպքում, նրան մերկացրեցին ու տարան Կեսարիումյան եկեղեցին: Ըստ որոշ աղբյուրների, նրան ծեծեցին դագանակներով, հետո կենդանի-կենդանի այրեցին: Ուրիշները պնդում են, որ նրան մասնատեցին ու այրեցին քաղաքից դուրս: 5-րդ դարի պատմիչ Սոկրատես Սխոլաստիկուսի վկայությամբ, նրա կաշին կենդանի-կենդանի քերթեցին խեցիների ու աղյուսների կտորներով:

Այս քաղաքական սպանությունը բերեց նրան, որ Օրեսթեսը կարևոր ու զորեղ աջակից կորցրեց ու ստիպված եղավ դադարեցնել իր պայքարը Կյուրեղի դեմ: Նա թողեց պրեֆեկտի պաշտոնն ու լքեց Ալեքսանդրիան:

Եկեղեցին հաղթեց հերետիկոսներին ու Աստծո խոսքը լուսավորեց անհավատների հոգին: Օրհնյալ լինեն սրբերն ու անիծյալ՝ եկեղեցու թշնամիները: Հեգնու՞մ եմ: Այո, բայց այս անգամ հեգնանքս դառն է:
---------------------------------------

* Կյուրեղ Ալեքսանդրիացին թվարկվում է Եկեղեցու Հայրերի ու Եկեղեցու Ուսուցիչների մեջ, ու նրա հեղինակությունը քրիստոնեական աշխարհում հիմք է դարձել, որ նա արժանանա Հավատի Սյուն ու Հայրերի Կնիք տիտղոսների: Նրա տոնը նշում են ուղղափառ եկեղեցիները (հունվարի 18-ին ու հունիսի 9-ին), հռոմեակաթոլիկ ու լյութերական եկեղեցիները (հունիսի 27-ին), ավանդական հռոմեակաթոլիկներն ու որոշ տեղական օրացույցներում (փետրվարի 9-ին):

ՀԱՋՈՐԴ ՄԱՍԸ