Քանի որ մեր ֆեմինիստների ու մնացած Հասարակական Արդարության Մարտիկների (հետագա տեքստում՝ ՀԱՄ) մոտ, աշնանային սրացման կապակցությամբ, մարինաաբրամովիչացավ է սկսել (գարնանը անիտասարկիսյանացավ էր), մի քիչ անդրադառնամ թեմային:
Մարինա Աբրամովիչը՝ սոխ ուտելուց |
Նախ՝ այն մասին, թե ով է Մարինա Աբրամովիչը: Մարինան Նյու-Յորքում ապրող սերբ պերֆորմանս-արտիստ է, որը հայտնի է «Բալկանյան էրոտիկ էպոսը» ֆիլմի կարգի տրեշով: Եթե ցանկանում եք, կարող եք գուգլել «Marina Abramovic - Balkan Erotic Epic», բայց նախապես զգուշացնեմ, որ այն 18+ է: Ֆիլմի մեջ Մարինան DotA խաղացող ռուս մալոլետկայից վատ անգլերենով պատմում է սեփական հեշտոցի մեջ ձուկ պահելու ու հետո այդ ձուկը սրճի մեջ օգտագործելու օգուտների մասին: Իհարկե, «Բալկանյան էրոտիկ էպոսը» չի հասնի «Зеленый слоник»-ին իր տրեշայնությամբ, բայց, փոխարենը, բավականին զվարճալի բան է: Այն նաև լուսաբանվել է ThisIsХорошо-ի շրջանակներում:
Ցավոք, մարինաաբրամովիչացավը սկսել է ոչ թե «Բալկանյան էրոտիկ էպոսից», այլ իր 1974 թ. «Ռիթմ 0» պերֆորմանսի հետ կապված ինտերվյուից: Սա էլ շրջանառող տեքստը.
Պերֆորմանիստի ու հանդիսատեսի միջև սահմանները ստուգելու համար ԱԱբրամովիչը սեղանին տեղադրեց 72 օբյեկտ, որոնք մարդիկ կարող էին օգտագործել, ինչպես կցանկանան: Օբյեկտների մի մասը կարող էին հաճույք պատճառել, իսկ ուրիշները՝ ցավ: Դրանց մեջ կային մկրատ, դանակ, մտրակ ու նույնիսկ մեկ փամփուշտով ատրճանակ: Նրակչուհին թույլ տվեց այցելուներին վեց ժամվա ընթացքում կառավարել իր շարժումներն ու մարմինը: Սկզբում հանդիսատեսը իրեն համեստ ու զգույշ էր պահում, բայց, որոշ ժամանակ անց, որի ընթացքում նկարչուհին իրեն պասիվ էր պահում, մասնակիցներն ավելի ագրեսիվ դարձան: Աբրամովիչը հետո հիշում էր. «Սկզբում հանդիսատեսը շատ էր ուզում խաղալ ինձ հետ: Հետո նրանք ավելի ու ավելի ագրեսիվ էին պահում, դա իսկական սարսափի վեց ժամ էր: Նրանք իմ մազերը կտրում էին, մարմինս գնդասեղներ էին խրում, դանակով վզիս մոտ մաշկը կտրում էին ու արյունը խմում, իսկ հետո վերքի վրա սպեղանի կպցրեցին: Պերֆորմանսի վեց ժամից հետո ես արյունով ծածկված ու արցունքներով լի աչքերով, լրիվ մերկ քայլեցի հանդիսատեսի ուղղությամ, ինչից իրենք բառացիորեն դուրս վազեցին սենյակից: Հիշում եմ, որ այդ երեկոյան, երբ վերադարձա հյուրանոց ու նայեցի հայելու մեջ, հայտնաբերեցի մազերի սպիտակ փունջ»:
Հետո բերվում էր Աբրամովիչի դրույթը, թե մարդիկ, եթե իրենց անպատժելի են զգում, «հեշտությամբ դեգրադացվում են քարանձավային մարդու մակարդակի»:
Ինչպիսի չար, անսիրտ, արյունախում հանդիսատես:
Նախ՝ ես Աբրամովիչի մեկ այլ պերֆորմանսի օրինակ կբերեմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսին է Աբրամովիչի «արվեսն» ու ով է իր հանդիսատեսը:
«Thomas Lips» (1975) պերֆորմանսում Աբրամովիչը մի շարք գործողություններ է իրականացնում, որոնք իր ֆիզիկական սահմանները ծայրահեղ աստիճանների են հասցնում ու արդյունքում բերում մարմնական սահմանափակումների հաղթահարման: Նա սկսում է 1 կիլոգրամ մեղր ուտելուց, ինչից հետո 1 լիտր գինի է խմում: Հետո նա ձեռքով ջարդում է գինու բաժակը: Նրա գործողություններն աստիճանաբար դառնում են ավելի բռնի, հասնելով իրենց գագաթնակետին ինքնահաշմման փորձերի տեսքով, ինչպիսիք են սեփական փորի վրա ածելիով հինգթևանի աստղ փորագրելը՝ պատկեր, որը խորհրդանշական է դարձել պերֆորմանսային արվեստի պատմության մեջ: Հղվելով քրիստոնեական տարբեր թեմաներին ու ապաշխարության ծեսերին, կենդանի պերֆորմանսը նաև ներառում է, որ Աբրամովիչն ինքն իրեն մտրակում է, ու ի վերջո պառկում սառցե խորանարդներից կառուցած խաչի վրա: Քանի որ տաքացուցիչ է ուղղված Աբրամովիչի փորին, հինգթևանի աստղը սկսում է արյունահոսել, իսկ մարմնի տակի մասը՝ սառել: Ինչևէ, սառցե խորանարդների վրա 30 րոպե անց կացնելուց հետո արտիստին հանդիսատեսը դուրս է տանում, քանի որ ի վիճակի չի էլ դիմանալ այդ իրավիճակին: Այդ պահին լրիվ պարզ է դառնում, որ «Thomas Lips» պերֆորմանսում Մարինա Աբրամովիչը ոչ միայն սպառնում է իր մարմնի ամբողջականությանն ու այսպիսով անկայունացնում երկուական հակադրությունը ներքինի ու արտաքինի միջև, բայց նաև հարցականի տակ է դնում կատարողի ու հանդիսատեսի միջև տարբերությունը: Ի վերջո, հանդիսատեսն էլ չի կարող թաքնվել իր դիտորդի պասիվ դերի հետևում, ու ստիպված է որոշում ընդունել ինքնուրույն գործողություն կատարել:Ինչպիսի բարի, սրտացավ հանդիսատես:
Նախապես զգուշացնեմ, որ այս հոդվածն արվեստի քննադատություն չի, այլ Մարինա Աբրամովիչի «Ռիթմ 0» պերֆորմանսի հետ կապված սենտիմենտների հերքում ու քլնգում: Որպես արվեստ, ինչպես Աբրամովիչի, այնպես էլ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների մի լայն հատվածի մասին ես միշտ էլ արտահայտվել եմ «Merda d'artista» արտահայտությամբ, ինչը թե՛ իրոնիկ է, թե՛ բնութագրիչ:
Մարինա Աբրամովիչի պերֆորմանսն ընդամենը թերի ու մակերեսային հասարակական էքսպերիմենտ է. մի կոնկրետ խմբից մարդկանց, որոնց social background-ից, ու այլ հատկանիշներից ոչ մի կերպ տեղյակ չի, եզրահանգում է արել ու տարածել այն մարդկության վրա: Կարելի է ենթադրել, որ ինքն արել է հենց այն եզրահանգումը, որն ի սկզբանե ուզում էր արած լինել, նույնիսկ մանիպուլացրել է իր հանդիսատեսին այնպես, որ ստանա իր ցանկացած արդյունքը: «Thomas Lips»-ում նա նույն կերպ մանիպուլացնում է իր հանդիսատեսին օգնել իրեն:
Փորձեմ ցույց տալ, թե ինչքան երկերեսանի ու մակերեսային է իր արածը: Նախ, երբ դու տարբեր քեզ վնասելու գործիքներ ես դնում ու ասում ես՝ ինչ ուզում եք, արեք ինձ հետ, դու կանխատեսում ես, որ հնարավոր է՝ քեզ կտրատեն: Եվ այն, որ դու հանգիստ, անշարժ կանգնում ես վեց ժամ շարունակ, երբ քեզ կտրատում են, հաստատում է, որ Մարինան լավ էլ հոգեբանորեն նախապատրաստված էր արդյունքին: Բայց ու մեկ էլ սենտիմենտալ «արցունքներն աչքերիս, մազերս սպիտակել էին, բլա բլա բլա»: Հետևություն՝ հեղինակը, ստանալով իրա ուզած արդյունքը, իրա անձի նկատմամբ սիմպատիա ու խղճահարություն ստեղծելով, փորձում է իր տեսանկյունը առավել հիմնավոր ներկայացնել (պաթոս): Չի բացառվում Լևոնի ասածը՝ որ, աուդիտորիային «քաջություն տալու» համար, Մարինան իր մարդկանց ուներ, ովքեր ժամանակ առ ժամանակ թույլատրելի գործողությունների շրջանակը լայնացնում էին (Օվերտոնի պատուհանի նույն սկզբունքով):
Ըստ հոգեբանության տրանսակտ անալիզի տեսության, Մարինան հրավիրել է իր հանդիսատեսին «խփեք ինձ» խաղալու: Հանդիսատեսը մտել է խաղի մեջ:
Վերլուծենք հանդիսատեսին: Անծանոթ, լրիվ նեյտրալ մարդու նկատմամբ, բացի տպավորության վրա հիմնվածներից, հնարավոր են նեյտրալ կամ պրոյեկտված ռեակցիաներ: Օրինակ՝ երբ մարդը ներսում ճնշված ագրեսիա ունի, կարող է պրոյեկտել անծանոթ մարդու վրա: Գումարենք դրան հետաքրքրասիրությունը: Հասուն ու ինֆանտիլ աուդիտորիաները կարող էին նույն էմոցիոնալ ֆոնը դրսևորել, բայց հասուն աուդիտորիան կմտածեր նաև գործողությունների հետևանքների մասին, կգիտակցեր, որ չնայած բացասական feedback-ի բացակայությանը, ինքը, միևնույն է, վնասում ու ցավ է պատճառում դիմացինին: Դատելով պոստմոդեռնիստական-արտհաուսային այն ֆիգնյայի ստեղծագործողներին ու կլիենտներին, որին պատկանում է Աբրամովիչը, թե՛ իրենց արածը, թե՛ ստեղծագործողները, թե՛ կլիենտներն ինֆանտիլ են: Ինչը հաստատվում է իր էքսպերիմենտի արդյունքներով: Այլ կերպ ասած, եթե քեզ աղբով ես շրջապատում, մի բողոքիր, որ վատ հոտ է գալիս:
Feedback-ին անդրադառնանք: Մարինա Աբրամովիչը, անշարժ/չբողոքող/ցավ չարտահայտող դիրքով ինքն իրեն դրել էր օբյեկտի ստատուսում՝ փոքրացնելով իրա նկատմամբ ուղղակի էմպատիայի քանակը, այսինքն՝ դիմացիններն ուղղակի հնարավորություն չունեին իմանալ, թե ինքն ինչ է զգում: Իրենք կարող էին իրավիճակի ու իրականացվող գործողությունների վերլուծությունից հետևություններ անել, ինֆանտիլ աուդիտորիայի դեպքում դա ավելի քիչ հավանական է:
Ու, ի վերջո, տեղի ունեցածը consensual violence էր: Փոխադարձ համաձայնությամբ: Իհարկե, էս դեպքում աուդիտորիան նաև լիարժեք իրավունք ուներ համաձայնել կամ հրաժարվել մասնակցել consensual violence-ին:
Իրավիճակն այսպես ներկայացնեմ. սեքսի ժամանակ աղջիկը խնդրում է իրեն մի քիչ խեղդել (Erotic asphyxiation): Հնարավոր տարբերակներն, ըստ աստիճանի. տղան հրաժարվում է, որովհետև իրեն տհաճ է դա անելը/տղան համաձայնում է, որովհետև ուզում է աղջկան հաճույք պատճառել, բայց հաճույք չի ստանում արածից/տղան սկզբում հաճույք չի ստանում, բայց հետո սկսում է վայելել արածը, ինչը խոսում է դրա նկատմամբ ճնշված հակման մասին/տղան հաճույքով անում է աղջկա ասածը/տղան մի քիչ ավելի շատ է տարվում իր արածով ու ինքնատիրապետումը կորցնելով՝ չափազանց շատ է խեղդում աղջկան (արդեն consensual-ի սահմաններից դուրս վարք): Հիմա պատկերացնենք ուրիշ իրավիճակ. աղջիկը ձեռնաշղթաներ է հագնում ու առաջարկում է, որ տղան ինչ ուզի՝ անի: Արդեն տղան կանի այն, ինչի նկատմամբ հակում ունի (կամ ինչը, արտաքին ազդեցության տակ, համարում է, որ cool կլինի, եթե անի): Ցանկացած դեպքում, հնարավոր տարբերակները բավականին շատ են, բայց չգիտես ինչու՝ BDSM մասսայի մեջ ահավոր քիչ են non-consensual violence-ի դեպքերը: Իսկ եթե Աբրամովիչը ճիշտ լիներ, BDSM-ի պրակտիկա անող մարդիկ պիտի հակված լինեին մաքսիմալի հասցնել բռնությունը: Այնինչ ոչ կլինիկական սադոմազոխիզմի պրակտիկայով զբաղվող մարդկանց մոտ consent-ը ԲՆԱԿԱՆ ճանապարհով դարձել է ամենակարևոր գործոններից մեկը:
Պրոֆեսիոնալ ռեսլինգի մեջ կան «extreme rules» մատչեր: Դրանց ժամանակ ենթադրվում է, որ «կանոններ չկան», ու հաճախ կիրառվում են տարբեր իրեր՝ ստեպլերներ, փշալարեր, փայտե ձողեր, մուրճեր, փշրած ապակի: Թե՛ կռվողները, թե՛ հանդիսատեսը գիտակցում են, որ կռիվը բեմանակացված է, ու ընդամենը կռվողների իրար հաշմելու տեսանելիություն է ստեղծվում: Կռվողները հոգում են, որ դիմացինը լուրջ վնասվածքներ չստանա: Կա նաև getting color հասկացություն, երբ ռեսլերը, իբր ուժեղ հարված ստանալուց հետո, ինքն իր մաշկն աննկատ կտրում է, ու սկսում արյունահոսել: Հաճախ դրա համար թաքուն պահված ածելի է կիրառվում: Նման տեսարաններն ավելի են սրացնում կոնֆլիկտի լրջության զգացողությունն ու դրամա ավելացնում: Ռեսլինգն իրականացվում է որպես սպորտային շոու, ոչ թե «բարձր արվեստ»: Ռեսլերներին հաճախ շատ քիչ են վճարում, իրենք ստիպված են աշխատել շաբաթը հինգ-վեց օր, ամեն օր հաղթահարելով ֆիզիկական ցավն ու հոգնածությունը. ինչքան էլ «լուրջ վնասվածքներից խուսափել» լինի, երեք մետր բարձրությունից մեջքի վրա ջարդած ապակու մեջ ընկնելն անցավ պրոցես չի: Այս ամենը բավականին լավ պատկերված է Դարրեն Արոնոֆսկու «Ռեսլերը» ֆիլմի մեջ: Ռեսլինգը ոչ ավելի բեմականացված է, քան Մարինա Աբրամովիչի «պերֆորմանսները», բայց գոնե ավելի ազնիվ է այդ առումով ու ավելի հետաքրքիր է: Ինչևէ, պրոֆեսիոնալ ռեսլինգի ժամանակ ռեսլերների ու իրենց հանդիսատեսի վարքը մեր ֆեմինիստներին բնավ չի հուզել. պատրիարխատի մարմնացում, երկու մկանոտ տղամարդիկ իրար ծեծում են ռինգում: Իսկ այ, խեղճ, հալածյալ Մարինա Աբրամովիչի չարչարանքները պատկերացնելիս, նամանավանդ երբ պատկերում են հանդիսատեսին որպես տղամարդ, իրենց մոտ «արդարամիտ զայրույթի» էրեկցիա է սկսում: Չէ՞, Անիտա Սարկիսյան ջան, որ Hitman խաղի մեջ սպանելու համար չնախատեսված մերկապարուհիներին սպանում էիր, լցնում արկղերի մեջ (ոչ մի գոնե կես ուղեղ ունեցող խաղացող այդպես չի վարվում) ու հայտարարում, որ խաղը նպատակ ունի պատժել կանանց՝ իրենց սեքսուալությունն արտահայտելու համար այն դեպքում, երբ խաղը հստակ պատժում է խաղացողին անմեղ մարդկանց ընդհանրապես սպանելու համար:
Ասածս այն է, որ Մարինա Աբրամովիչն իր աղմկահարույց էքսպերիմենտներով փող է աշխատում: Ինքը, նույն Բլավացկայայի մեթոդով, մակերեսային կիսաճշմարտություններ է կերակրում իր նույն չափի մակերեսային ու նախատրամադրված կլիենտուրային (ֆեմինիստներ, social justice warrior-ներ, պրիմիտիվ միզանտրոպիայով տառապողներ, Լարս ֆոն Տրիերի Dogville-ի տակ մնացածներ և այլ ինֆանտիլ, միակողմանի, անալիտիկ մտածողությունից զուրկ ու ամեն ինչի մասին ըստ էմոցիաների դատող կերպարներ): Ինքը տալիս է իր մասսային այն, ինչ իր մասսան ուզում է լսել: Նույն «ամբողջ աշխարհը քո դեմ է, բայց ես քեզ հասկանում եմ» մալալետկա մտածելակերպն է: Նույն Կոելիո/Օշո/Ռիչարդ Բախ/թեոսոֆիա վիճակն է: Բայց Մարինայի ֆանատներն, ի տարբերություն իրեն, Մարինայի բիզնես-մոդելից ոչ մի ֆինանսական շահ չունեն: Իրենք իրենց մտածածը լսում են բեմի վրայից դեմքի խելոք արտահայտությամբ ասած, ականջներով ծափ են տալիս ու իրենց ավելի խելոք ու նշանակալի զգում :
Իսկ իրականում իրենք ընդամենը շարքային դալբայոբներ են, որոնք տրիվիալ, թերի ու միակողմանի սոցիալական էքսպերիմենտը ի վիճակի չեն արվեստից տարբերել:
Հուսով եմ՝ պարզ արտահայտվեցի:
No comments:
Post a Comment