Monday, January 31, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. մեծ պայթյուն
Հովարդի մահվանից մի փոքր անց՝ 1937 թվականին, հայտնիությամբ աչքի չընկնող քառասունհինգամյա պարոն Տոլկիենն Անգլիայում «Հոբբիթ» վերնագրով մանկական գրքույկ է հրատարակում:Տոլկիենական Միջերկրի գաղափարը ծնվել է մեր հարյուրամյակի քսանական թվականներին, բայց միայն 1954 թվականին է, որ «Allen & Unwin» հրատարակությունը թողարկում է «Մատանիների Տիրակալը»: Ստեղծագործությունը, աշխարհը ցնցած այդ եռագրությունը ստեղծելու համար հեղինակին պահանջվեց տասներկու տարի: Ք. Ս. Լյուիսն իր «Նարնիայով» նրանից առաջ ընկավ. վերջինս լույս տեսավ 1950 թվականին: Բայց աշխարհը ծնկի իջեցրեց հենց Տոլկիենը: Ինչևէ, քանի որ, ինչպես հայտնի է, չկա մարգարե սեփական հայրենիքում, փառքը գտավ նրան միայն 1965-1966 թվականներին՝ այն բանից հետո, ինչ այդ գրքերը փափուկ կազմով թողարկվեցին ԱՄՆ-ում: Եռագրության հրատարակումն ըստ ժամանակի համընկնում է «Կոնանների» Սպրեգ Դե Կեմպի կողմից շռայլորեն լրացված ամբողջ շարքի վերահրատարակության հետ: Ուշադրություն դարձրեք. երկու հեղինակ ու երկու ստեղծագործություն՝ այնքան տարբեր, որքան տարբեր են նրանց հեղինակները: Երիտասարդ նևրոտիկ ու հասուն, հարգարժան պրոֆեսսոր: Կիմմերիացի Կոնանն ու Հոբբիտանիացի Ֆրոդոն: Երկու այդքան տարբեր երկրներ: Ու ընդհանուր հաջողություն: Ու ստեղծված ժանր: Սկսած կուլտ ու խելագարություն: Երբ ետ նայեցին, իհարկե, տեսան Լյուիս Քերոլի «Ալիսան...», նույնիսկ 1900 թվականին Ֆրենկ Բաումի գրած «Օզ Երկրի Կախարդին»: Բայց եթե այդ մակարդակի լայնացնենք չափանիշներն, ապա ու՞ր է «Պիտեր Պենի» ու «Վիննի Թուխի» տեղը: Չէ՞ որ դա էլ է ֆանտազիա, ֆենտեզի: Դրա համար էլ թափով ծեփեցին տերմին՝ հասուն ֆանտաստիկա, ֆանտաստիկա մեծահասակների համար: Ով գիտի՝ որ փակեն Վիննի Թուխի ճանապարհը ֆանտաստիկ բեսթսելլերների ցուցակ:

Օրվա երաժշտությունը

Anneke van Giersbergen & Danny Cavanagh, "Teardrop"

Sunday, January 30, 2011

Օրվա երաժշտությունը

Би-2 и Чичерина, "Мой Рок-Н-Ролл"

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզիի հետ կապված հետաքրքրության վերակենդանանալուն զուգահեռ որոշեցի ես էլ վերանայել ու ավարտել այդ ժանրի հետ կապված հոդվածներս, մշակումներս ու թարգմանություններս:
Քանի որ Դավիթն (Rounin) ու Նոր Հայաստանի մի շարք անդամներ ներկայումս աշխատում են հայկական մոտիվներով ֆենտեզիի վրա, իմ պարտքն եմ համարում քննադատության առողջ նշույլ մտցնել գործի մեջ ու ծանոթացնել նրանց Վարենիկ/Վարենիկիադա տերմինների հետ:
Անդժեյ Սապկովսկուն, կարծում եմ, ներկայացնելու կարիք այնքան էլ չկա: Հեղինակը «երրորդ աշխարհի երկրից» դուրս եկած ամենահայտնի ոչ անգլալեզու ֆենտեզի հեղինակներից է: Լեհաստանում սեփական երկրի ֆենտեզիի առաջացումը տեսած ու անմիջականորեն դրան մասնակցած մարդու կարծիքը, կարծում եմ, իմաստ ունի լսել: Այն կարող է օգնել զուգահեռներ տանել ու խուսափել ավելորդություններից ու սխալներից, որոնք նման դեպքերում հատուկ են սկսնակներին: Ինչևէ, կտրականապես հրաժարվում եմ սույն օպուսը տեղադրել միայն հայերեն թարգմությամբ՝ հենց թեկուզ «սլավոնիզմն» ու «վարենիկիզմը» պահպանելու համար: Նյութը տեղադրվում է հետևյալ աղբյուրից: Գնացինք:

Hangman

Հայկօյի ստորագրության մեջ «Hangman»-ի բառերը տեսա, շարունակությունն իմի մեջ դրեցի))) հետաքրքիր կատարման լինկ տվեց.
Սա էլ, եթե հիշում եք, իմ կատարումը (միայն առաջին մասը).
Հուսանք՝ կստացվի Հայկօյին համոզել՝ իր տարբերակն էլ տեսագրի)))

Օրվա տարոն

Եկող օրվա համար քաշածս տարոյի խաղաթուղթն, ինչպես նաև «ու ի՞նչ անել դրա հետ» խաղաթուղթը.
Դե արի ու բան հասկացի:

Saturday, January 29, 2011

Օրվա երաժշտությունը

Gentle Giant, "Wreck"

Call me Ishmael.

Ողջույն:
Արդեն ասել եմ, որ միտք կար բլոգի դիզայնը փոփոխել: Հետո նայեցի, հիշեցի, թե ինչպես եմ ձեռքով մշակել այն և այլն, սենտիմենտներս բռնեցին: Այլ կերպ ասած՝ որոշեցի նոր բլոգ սկսել: Նույն հասցեով, որ հարմար լինի: Հինը չեմ ջնջել՝ այն այստեղ է:
Այսպիսով, նոր էջ ենք սկսում:
Այսօրվա Տարոյի խաղաթուղթը՝ «Սիրեկաններ»: Անձրև է գալիս, եթե նկատել եք: Բայց տրամադրությունս շատ ավելի լավ է, քան եղել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ բլոգում սկսած կամ վարած բոլոր նախագծերն ուժի մեջ են:
Բլոգի դիզայնն ու ֆունկցիոնալությունը դեռ մշակման շրջանում են, շուտով մեկնաբանությունների հնարավորություն կավելացնեմ:
Ողջ եղեք: