Sunday, January 30, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզիի հետ կապված հետաքրքրության վերակենդանանալուն զուգահեռ որոշեցի ես էլ վերանայել ու ավարտել այդ ժանրի հետ կապված հոդվածներս, մշակումներս ու թարգմանություններս:
Քանի որ Դավիթն (Rounin) ու Նոր Հայաստանի մի շարք անդամներ ներկայումս աշխատում են հայկական մոտիվներով ֆենտեզիի վրա, իմ պարտքն եմ համարում քննադատության առողջ նշույլ մտցնել գործի մեջ ու ծանոթացնել նրանց Վարենիկ/Վարենիկիադա տերմինների հետ:
Անդժեյ Սապկովսկուն, կարծում եմ, ներկայացնելու կարիք այնքան էլ չկա: Հեղինակը «երրորդ աշխարհի երկրից» դուրս եկած ամենահայտնի ոչ անգլալեզու ֆենտեզի հեղինակներից է: Լեհաստանում սեփական երկրի ֆենտեզիի առաջացումը տեսած ու անմիջականորեն դրան մասնակցած մարդու կարծիքը, կարծում եմ, իմաստ ունի լսել: Այն կարող է օգնել զուգահեռներ տանել ու խուսափել ավելորդություններից ու սխալներից, որոնք նման դեպքերում հատուկ են սկսնակներին: Ինչևէ, կտրականապես հրաժարվում եմ սույն օպուսը տեղադրել միայն հայերեն թարգմությամբ՝ հենց թեկուզ «սլավոնիզմն» ու «վարենիկիզմը» պահպանելու համար: Նյութը տեղադրվում է հետևյալ աղբյուրից: Գնացինք:
Չկա՛ ոսկի մոխրագույն սարերում
ԱՆԴԺԵՅ ՍԱՊԿՈՎՍԿԻ

Որտե՞ղ են ֆենտեզիի աղբյուրները: Մասնագետների կարծիքները տարբեր են. ոմանք նշում են Վալփոլին, Էնն Ռեդկլիֆին ու Մերի Շելլիին, մյուսները նախընտրում են լորդ Դանսնիին, Մերրիթին ու Կլարկ Էշտոն Սմիթին: Երրորդներն, ու նրանց թվում է նաև ձեր խոնարհ ծառան, Սպիտակ Նեղոսի ակունքները փնտրում են այսպես կոչված pulp-magazine-ներում՝ էժանագին ամսագրեր, որոնք սենսացիոն պատմվածքներ են տպագրում: Այդպիսի ամսագրերից մեկում ոմն Վինձոր ՄակՔեյ մոտ 1905 թվականին սկսեց կոմիքս հրատարակել Նեմո (!) անունով հերոսի արկածների մասին: Նեմոյի արկածները ոչ Վայրի Արևմուտքում էին տեղի ունենում, ոչ Սև Աֆրիկայի խորքերում, ու ոչ էլ ուրիշ մոլորակի վրա: Գործողությունների վայրը զարմանալի երկիր էր, որը ՄակՔեյն անվանեց Սլամբերլենդ (թարգմանաբար՝ Նիրհի Երկիր). այնտեղ ժայռերի վրա ամրոցներ էին բարձրանում, իսկ երկիրը բնակեցնում էին հմայիչ արքայադուստրեր, քաջարի ասպետներ, կախարդներ ու սարսափելի հրեշներ: Սլամբերլենդը դարձավ առաջին լայնորեն հայտնի Երազանքների Աշխարհը: ՄակՔեյի կոմիքսն անհնարին էր անվանել «արկածային» կամ գիտական ֆանտաստիկա: Այն պարզապես ֆանտաստիկա էր: Անգլերեն՝ ֆենտեզի: Որոշ ժամանակ անց՝ 1930 թվականին, Ռոբերտ Հովարդը «Weird Tales» ամսագրի համար հորինեց ջանավար Կիմերիացի Կոնանի պատկերը: Ամերիկան Կոնանի մասին առաջին պատմությունը կարդաց 1932 թվականին, իսկ 1936-ին Հովարդն ինքնասպանություն գործեց՝ իրենից հետո թողնելով մի քանի կարճ պատմվածք: Կոնանն այդ պատմվածքներում անում է այն, ինչ չէր կարողանում անել նրա հեղինակը: Կոնանի մասին միայն մի խոշոր աշխատանք է, որ Հովարդն է գրել՝ «Վիշապի Ժամը»: Այդ ստեղծագործությունն արդեն հեղինակի մահվանից հետո հրատարակում են որպես «Կոնան-Նվաճող»:
______________

Нет золота в серых горах!
АНДЖЕЙ САПКОВСКИЙ

Где истоки фэнтези? Мнения специалистов разделились: одни отсылают к Уолполу, Анне Рэдклифф и Мэри Шелли, другие предпочитают лорда Дансени, Меррита и Кларка Эштона Смита. Третьи, и в их числе ваш покорный слуга, ищут истоки Белого Нила в так называемых pulp-magazines — дешевых журнальчиках, публикующих сенсационные рассказы. В одном из таких журналов некто Виндзор Маккей начал примерно в 1905 году публиковать комикс о приключениях героя по имени Немо (!). Приключения Немо разыгрывались не на Диком Западе, не в глубинах Черной Африки и не на другой планете. Все происходило в удивительной стране, которую Маккей назвал Сламберлендом: там возвышались замки на скалах, а населяли страну обаятельные принцессы, отважные рыцари, чародеи и жуткие чудовища. Сламберленд стал первой широко известной Страной Мечты. Комикс Маккея нельзя было считать «приключенческим», не был он и научной фантастикой. Он был просто фантастикой. По-английски — фэнтези. Несколько позже, в 1930 году, Роберт Говард придумал для журнала «Weird Tales» (Таинственные рассказы. Здесь и далее прим. перев.) фигуру здоровяка Конана из Киммерии. Первую историю о Конане Америка прочитала в 1932 году, а в 1936 году Говард покончил жизнь самоубийством, оставив после себя несколько коротеньких рассказов. Конан проделывает там то, чего его создатель не сумел. Лишь одну крупную вещь о Конане, а именно «Час Дракона», создал Говард. Это произведение уже после кончины автора вновь публикуют под названием «Конан-Завоеватель».

No comments:

Post a Comment