Friday, March 30, 2012

Ոստիկանությունն ահաբեկման մեթոդներ է կիրառում. Երվանդ Կարապետյանին ձերբակալել են

Ժող, մեր ակտիվիստներից Երվանդ Կարապետյանին ոստիկանները բռնել են, գլխին փորձում են սարքել, իբր հոգեկան հիվանդ է: Անձամբ ճանաչելով Երվանդին, կարող եմ երաշխավորել նրա հոգևոր առողջությունը: Խնդրում եմ բոլորին, ովքեր կարդում են սա, միանալ բողոքին ու պահանջել ազատ արձակել Երվանդին ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, քանի որ ոստիկանությունը սկսել է արդեն ահաբեկման մեթոդներ կիրառել ու դրա դեմը պետք է առնել:

Իսկ ոստիկաններին՝ ամո՛թ: Հերթական անգամ:

Մաշտոցի այգում՝ ապամոնտաժում


Ժող, մի քանի պարզաբանում: Ապամոնտաժմամբ զբաղվելու է բրիգադը, ոչ թե ցուցարարներն ու նախաձեռնությունների ակտիվիստները: Վերջիններս գործելու են հույժ խաղաղ ցույցի շրջանակներում ու պաշտպանվելու են խաղաղ ցույցերի մասին օրենքով:

Ձեր ու ցանկացած քաղաքացու մասնակցությունն, ով ուզում է ինչ-որ բան փոխել, պարտադիր է ու անհրաժեշտ, քանի որ մենք հանրության շահերն ենք ներկայացնում, ձեզանից ամեն մեկի: Սա այն օրն է, երբ պետք է բոլորս իրար կողքի կանգնենք:

Ապամոնտաժումը վաղն է՝ ժամը 13:00 Երևանյան ժամանակով:

Իրադարձությունը ֆեյսբուքում. http://www.facebook.com/events/364184536960046/

Robert Burns, "Tam Lin"


O I forbid ye, maidens a',
That wear gowd on your hair,
To come, and gae by Carterhaugh,
For young Tom-lin is there.

There's nane that gaes by Carterhaugh
But they leave him a wad;
Either their rings, or green mantles,
Or else their maidenhead.

Janet has kilted her green kirtle,
A little aboon her knee;
And she has broded her yellow hair
A little aboon her bree;
And she's awa to Carterhaugh
As fast as she can hie.

When she came to Carterhaugh
Tam Lin was at the well,
And there she fand his steed standing
But away was himsel.

She had na pu'd a double rose,
A rose but only tway,
Till up then started young Tom-lin,
Says, Lady, thou's pu' nae mae.

Why pu's thou the rose, Janet?
And why breaks thou the wand?
Or why comes thou to Carterhaugh
Withouthen my command?

Carterhaugh it is is my ain,
My daddy gave it me;
I'll come and gae by Carterhaugh
And ask nae leave at thee.'

Janet has kilted her green kirtle,
A little aboon her knee;
And she has broded her yellow hair
A little aboon her bree;
And she's awa to Carterhaugh
As fast as she can hie.

Four and twenty ladies fair
Were playing at the ba,
And out then cam fair Janet,
Ance the flower amang them a'.

Նվիրիր երեխայիդ... ասենք, սիֆիլիս

Ահամ, վերնագրից մի վախեցեք, ես ինքս չգիտեմ, ծիծաղեմ թե լաց լինեմ: Վերջերս ակնհայտ պատճառներով նորմայից ավելի եմ հետաքրքրվում մանկական խաղալիքներով, ու հանկարծ ինչ-որ հղումով մտնում եմ GIANTmicrobes.com կայք, որտեղ վաճառվում են... բջիջների ու հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև միկրոսկոպիկ պարազիտների փափուկ խաղալիքներ:

Thursday, March 29, 2012

Օրվա երաժշտությունը

Arany Zoltán, "Tri Martolod" («Երեք Նավաստիներ», բրետոնական ժողովրդական երգ)

Tuesday, March 20, 2012

OccupyMay1st, համընդհանուր գործադուլ մայիսի մեկին


Մայիսի մեկին՝ համընդհանուր գործադուլ, բոլոր #Occupy շարժումների կողմից:
Մայիսի մեկին՝ չենք աշխատում:
Մայիսի մեկին՝ տնային գործեր չենք անում:
Մայիսի մեկին՝ բանկային ծառայություններից չենք օգտվում:
Մայիսի մեկին՝ գնումներ չենք կատարում:
Մայիսի մեկին՝ դասերի չենք գնում:

Փոխարենը՝ մայիսի մեկին դուրս ենք գալիս ցույցի՝ ի սոլիդարություն #OccupyWallStreet-ի: Աշխատավորների օրը աշխատավորները հրաժարվում են աշխատել օլիգարխների համար:


Ցույցի վայրն անփոփոխ՝ Մաշտոցի այգի, Մաշտոցի պողոտայի ու Արամի փողոցի հատման կետում: Եթե չեք ցանկանում կամ չեք կարող միանալ Մաշտոցի այգու ցույցին, կարող եք ինքնաբուխ խաղաղ ցույց կազմակերպել ձեր թաղեցիների հետ հենց ձեր տան կողքը:

Հայտարարությունն արվում է #OccupyWallStreet, #OccupyMay1st ու #Anonymous նախաձեռնությունների անուններից:

Պարզաբանում Մաշտոցի այգու վերաբերյալ

Քանի որ, փաստորեն, շատ մարդիկ թյուր պատկերացում ունեն Մաշտոցի այգում տեղի ունեցողի մասին, բերեմ իմ սեփական մեկնաբանությունը:

Մաշտոցի այգում ֆիքսվել էր իրավախախտում (սահմանադրական, շինարարական և այլ նորմերի խախտումով իրականացված 2 շինարարություն՝ կրպակներ, ինչպես նաև հարակից սրճարանի ընդլայնում): Դիմում է ուղարկվել քաղաքապետարան ու իրավապահ մարմիններ, տասնհինգ օր պատասխան չստանալուց հետո խաղաղ միջոցներով կասեցվել է շինարարությունն ու նստացույց է սկսվել: Քաղաքապետարանը շատ ավելի ուշ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր՝ առաջին անգամ գրիչով արված ուղղումներով, երկրորդ անգամ՝ թերի լրացված (օրինակ՝ բնապահպանական փորձաքննության կետը, որին որոշակի չափսից մեծ կանաչապատ տարածքը պարտավոր է ենթարկվել): Քաղաքապետը հրաժարվել է հանդիպել ցուցարարներին, քաղաքապետի ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել հարցերին: Քաղաքապետի խոսքերից է՝ «ես իրավաբան չեմ, ինձ հետ օրենքով մի խոսեք»:

Ցուցարարներն անվստահության քվե են ներկայացրել քաղաքապետին («մենք քաղաքապետ չունենք»), սեփական ուժերով բազմիցս մաքրել այգին ձյունից, սառույցից ու աղբից:
Եթե քաղաքացին նման արարքների չդիմի, պետությունն ազատ է գործել ինչպես ցանկանա, ու օրենսդրական փոփոխությունների միջոցով լեգիտիմացնի իր բոլոր գործողությունները: Ու մենք կհասնենք բռնապետության:

Մեր դատարանն էլ մոդել է նրա, թե ինչպես պետք է գործի «ազատ ու արդար» դատարանը (ՀՀ-ում դատարանն ազատ չի, քանի որ դատավորները ոչ թե ընտրովի են, այլ նշանակվում են ՀՀ նախագահի դեմ, ինչը բերում է ավտորիտարիզմի), ու թե ինչպես են քաղաքացիները սիրով ու սեփական կամքով կատարում իրոք ազատ ու արդար դատարանի որոշումը: Այլ կերպ ասած, Մաշտոցի այգին մոդելն է Հայաստանի, որը գալու է վաղը: Ու գալու է, կտեսնեք: Եթե ես, սկեպտիկներից սկեպտիկս, հավատում եմ:

Իսկ մինչ այդ մենք ձեր կարիքն ունենք: Ամեն մեկի: Մենք խարույկ վառեցինք՝ սպասելով քաղաքացիական ինքնորոշման հրդեհի, բայց փայտը թաց էր: Բայց եթե խարույկը բավականաչափ երկար այրվի, ապա շրջակա փայտն էլ կչորանա:

Saturday, March 17, 2012

Մի փոքր աթեիզմի մասին

 «Հայաստանյաց Աթեիստների Միություն» հակակղերականների դաշինքի էջում քննարկում էր գնում աթեիզմի նկատմամբ վերաբերմունքի մասին: Կանխավ նշեմ, որ աթեիստների նկատմամբ շատ ավելի մեծ հարգանք ունեմ, քան թեիստների բացարձակ մեծամասնության նկատմամբ, քանի որ աթեիստ մասսայում առավել մեծ քանակ են կազմում կիրթ ու դիմացինի կարծիքը հարգող մարդիկ: Այսպիսով, իմ դրույթն էր՝ «Աթեիստ չեմ, որովհետև աթեիզմը թեև սովորաբար ճիշտ է իր կոնտեքստում, բայց հաճախ սխալ՝ իր կոնտեքստից դուրս»: Այնպես որ, եթե ինչ-որ թեիստ փորձի իմ դրույթներն աղավաղել ու կիրառել աթեիստների դեմ, ապա անձամբ ինձ հետ ստիպված կլինի բանավիճել իմ սեփական դրույթների շուրջ: Խորհուրդ չեմ տալիս, այլ կերպ ասած:

Երբ դիտարկում ես, արդյո՞ք երկնքում միրուքով պապի է նստած, ով ստեղծել է ամեն ինչ ու որոշում է մարդկանց ճակատագիրը, ապա աթեիզմն, ըստ իս, առավել խելքին մոտ տեսանկյուն է արտահայտում: Բայց բացի գիտական աթեիզմից կա նաև պոպուլյար աթեիզմ, որն, օրինակ, փոխանակ կրոնական ծեսերը դիտարկի սոցիոհոգեբանության, մարդաբանության և այլ տեսանկյուններից, դրանք դիտարկում է աթեիզմի տեսանկյունից, հայտարարում անիմաստ ու փորձում վառել: Այլ կերպ ասած, աթեիստ մասսան հաճախ ավելի շատ ընդհանրություն է ունենում միջնադարյան ինկվիզիցիայի հետ, քան թույլատրելի է:

Ու իրենց են վերագրում բոլոր գիտնականներին ու ամբողջ գիտական առաջընթացը:) հաշվի չառնելով, որ ժամանակակից գիտությունը միջնադարյան կրոնից ոչ պակաս հետույքային բաներ է անում՝ փորձեր մարդկանց ու կենդանիների վրա, քիմիական, կենսաբանական ու ատոմային զենքի ստեղծում և այլն:

Իսկ Ջորդանո Բրունոն, օրինակ, բնավ աթեիստ չէր, թեև թշնամի էր ամեն կրոնի:) մերոնցից էր՝ հերմետիկ: Պյութագորասն ու Պլատոնն էլ աթեիստներ չէին:)  ու երբ ինչ-որ հոմոֆոբ քյառթ հենց այս խմբում կանգնում ու ամեն գաղափար, որ աթեիզմի իր ընկալման մեջ չի տեղավորվում, անվանում է սնահավատություն, տեսնում ես, որ ԱԹԵԻԶՄԸ ՉՆԱՅԱԾ ԻՐ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՃԻՇՏ Է, ԲԱՅՑ ՀԱՃԱԽ ՍԽԱԼ՝ ԿՈՆՏԵՔՍՏԻՑ ԴՈՒՐՍ:

Ու երբ աթեիստը սկսի գիտակցել գիտական (կոնտեքստային) ու պոպուլյար (արտակոնկետքստային) աթեիզմի տարբերությունը, կսկսի գիտակցել, որ կրոնն էլ է այդպես. կա կրոնի կոնտեքստային ընկալում, ու պոպուլյար, արտակոնտեքստային ընկալում. վերջինս էլ, ասեմ, իրականում հաճախ պատճառ է դառնում աթեիզմի ու աթեիստական գաղափարների ձևավորման համար:

Մտածելու բան է, չէ՞:)

Օրվա երաժշտությունը

Վարդան Գալստեան, «Պայքար Որ Կը Ծնի Ազատութիւն»


Վարդան, եղբայր, ամեն անգամ որ այս երգը միացնեմ, կենացդ եմ խմելու:) երբ ուրախ լինեմ, միացնելու եմ, որ հիշեմ ուրախության մեջ էլ մաքուր մնալ: Երբ հուսահատ լինեմ, լսելու եմ, որ հույս ունենամ: Ողջ եղիր: Կենացդ:

Friday, March 16, 2012

Վրանը




Սա էլ ձեր ստերի պատասխանը: Մեր Նախնյաց անունից նզովյալ եք: Մեր Հայրենիքի համար թափված Արյան անունից նզովյալ եք: Մեր անունից նզովյալ եք: Մեր մանկաց անունից նզովյալ եք: Ապրեք այդ բեռով, թե կարող եք:

Ալան Մուր, «Վի նշանակում է Վենդետտա», հատված

Վի. Ողջույն, սիրելի տիկին: Չքնաղ երեկո է, այդպես չէ՞: Ներեցեք ինձ միջամտելու համար, միգուցե դուք պատրաստվում էիք ճեմել մի փոքր, միգուցե պարզապես տեսարանն էիք վայելում: Էական չի, ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք փոքրիկ զրույց ունենանք՝ դուք և ես: Ահ... Ես գրեթե մոռացել էի, որ մեզ իրար չեն նեկայացրել: Ես անուն չունեմ: Կարող եք անվանել ինձ Վի: Տիկին Արդարություն, սա Վին է: Վի, սա Տիկին Արդարությունն է:

Վի. [որպես Տիկին Արդարություն] Բարի երեկո, Վի:

Վի. Դե, այժմ մենք իրար ճանաչում ենք: Իրականում ես երկար ժամանակ ձեր երկրպագուն եմ եղել: Օ, ես գիտեմ, թե ինչ եք մտածում... «Խեղճ տղան սիրահարվել է ինձ... երիտասարդական հրապուրանք»: Ներողություն եմ խնդրում, Տիկին: Սա բնավ այդ դեպքը չի: Ես երկար ժամանակ հիացել եմ ձեզանով... Թեև հեռվից: Երբ երեխա էի, ես ներքևի փողոցներից դիտում էի ձեզ: Հարցնում էի հորս. «Ո՞վ է այն տիկինը»: Ու նա պատասխանում էր. «Սա Տիկին Արդարությունն է»: Ու ես ասում էի. «Ինչ գեղեցիկ է, չէ՞»: Խնդրում եմ, մի մտածեք, թե դա պարզապես մարմնային զգացողություն էր, ես գիտեմ, որ դուք այդ աղջիկներից չեք: Ոչ, ես սիրում էի ձեզ որպես անձ, որպես իդեալ: Ցավոք՝ դա երկար ժամանակ առաջ էր: Իսկ այժմ ուրիշ մեկը կա...

«Տիկին Արդարություն». Ի՞նչ: Վի՛: Ամո՛թ: Դու դավաճանել ես ինձ հանուն ինչ-որ պոռնիկի՛, ինչ-որ դատարկ, շուրթերը ներկած ու հասկացող ժպիտով քածի՛ համար:

Վի. Ե՞ս, Տիկին: Թու՛յլ տվեք չհամաձայնել: Ձեր անհավատարմությունն էր, որ ինձ մղեց նրա գիրկը: Ահա՛: Զարմացած եք, չէ՞: Կարծում էիք, թե չե՞մ իմանա ձեր փոքրիկ սիրարկածի մասին. բայց ես գիտե՛մ: Ես ամե՛ն ինչ գիտեմ: Անկեղծորեն, ես զարմացած չէի, երբ պարզեցի դա: Դուք միշտ էլ սիրել եք համազգեստով մարդկանց:

«Տիկին Արդարություն». Համազգե՞ստ: Ես իրոք չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում: Իմ սերը միշտ դու էիր, Վի: Դու միակն էիր...

Վի. Ստախո՛ս: Բո՛զ: Պոռնի՛կ: Ժխտիր, որ թույլ ես տվել, քո իր ուզածն անի քեզ հետ՝ իր ձեռնաշղթաներով ու երկարաճիտ կոշիկներով: Ի՞նչ: Լեզուդ կու՞լ տվեցիր: Այդպես էլ գիտեի: Շատ լավ: Ու այսպես դու կանգնած ես բացահայտված, ու դու էլ իմ Արդարությունը չես: Դու նրա Արդարությունն ես հիմա, դու ուրիշի հետ ես անկողին կիսել: Դե, այդ խաղը երկուսով են խաղում:

«Տիկին Արդարություն». Հեծկլտո՛ց: Հեղձո՛ց: Ո-ո՞վ է նա, Վի: Ի՞նչ է նրա անունը:

Վի. Նրա անունն է Անարխիա: Ու որպես Սիրուհի ինձ ավելին է սովորեցրել, քան դու երբևէ: Նա ինձ սովորեցրել է, որ Արդարությունն անիմաստ է առանց ազատության: Նա ազնիվ է, խոստումներ չի տալիս ու չի խախտում: Ոչ թե քեզ նման, Հեզաբել: Ես միշտ մտորում էի, թե ինչու դու երբեք աչքերիս մեջ չես նայում: Այժմ գիտեմ: Ուրեմն ցտեսություն, թանկագին Տիկին:  Ես կտխրեի մեր բաժանումից, նույնիսկ հիմա, բայց դուք էլ այն կինը չեք, որին ես մի ժամանակ սիրում էի: Ահա իմ վերջին նվերը: Ես թողնում եմ այն ձեր ոտքերի մոտ:

[Վին սրտի ձև ունեցող շոկոլադի տուփ է թողնում արձանի ոտքերի մոտ: Երբ Վին հեռանում է, տուփը պայթում է՝ ոչնչացնելով Հին Բեյլին ու արձանը]

Վի. Ազատության կրակը՝ ինչքան չքնաղ է այն, ինչքան արդարացի: Ահ, թանկագին Անարխիա... «Օ՜ գեղեցկություն, մինչ այս պահը ես քեզ չէի ճանաչել»:

Դիմում մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին
ՀՀ 0002, Երևան, Պուշկինի 56ա

Դիմում
Մարտի 14-ին, ժամը մոտ 20:00, Մաշտոցի պուրակի տարածքում եռօրյա 24-ժամյա նստացույցի ընթացքում, երբ ես մեկ ժամ էր՝ ինչ քնած էի ներկա եղանակային պայմաններում բողոքի նման ակցիայի անհրաժեշտ և օրենքով չարգելված պարագա հանդիսացող վրանում*, արթնացա վրանին ուժեղ հարվածներից: Փորձելով վեր կենալ ու դուրս գալ քնապարկից, զգացի որ գլխիս վերևում բացակայում է վրանի ծածկն, ու ինչ-որ անձինք փորձում են ինձ բռնի ուժով դուրս քաշել վրանից ու ոլորել ձեռքերս: Նստեցի գետնին ու պահանջեցի ինձ թույլ տալ հագնել ակնոցներս՝ պահանջ, որն ինձ մերժեցին: Վրանը ջարդող անձինք ոստիկաններ էին, ինչպես վկայում էին նրանց համազգեստն ու տարբերանշանները: Ինձ որևէ կերպ չէր զգուշացվել, որ ոստիկանները պատրաստվում են ջարդել կամ որևէ այլ կերպ հեռացնել վրանը:

Ես վեր կացա և առանց որևէ դիմադրության թույլ տվեցի ոստիկաններին ոլորել իմ ձեռքերն ու քարշ տալ դեպի ոստիկանական մեքենան, բայց ոստիկանների օղակում այդ պահին գտնվող փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ինչ-որ պատճառով հրամայեց ինձ բաց թողնել: Ես մնացի թաց ասֆալտի վրա՝ առանց կոշիկների, վերարկուի ու ակնոցների:

Վերարկուս ու ակնոցներս, ինչպես նաև վրանում մնացած ծածկոցներն ու քնապարկերը ոստիկանությունը վերադարձրեց ցուցարարների պահանջով, բայց վրանի պարունակության մասին ոստիկանության կազմած արձանագրությունը, որը ստորագրվել է անհայտ ընթերականների կողմից, ցուցարարներին ցույց չտրվեց, ինչպես նաև չտրվեց նրա պատճենն, ինչպես նախատեսվում է օրենքով:

Տեղում իրականացված զննումը ցույց տվեց, որ իմ առողջությանը որևէ միջին կամ ծանր վնաս ուղղակիորեն չի հասցվել:

Ինչպես պարզվեց հետագա վկայություններից ու տեսանյութերից, ոստիկանները խաղաղ ցույցը բռնի ուժով ցրելու ապօրինի փորձ էին իրականացրել: Այդ փորձի ընթացքում նրանք, ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելով, օղակել էին վրանն ու սկսել ոտքերով գետնին հավասարացնել վրանը: Ցուցարարներն իրենց կոչերով զգուշացրել էին ոստիկաններին, որ վրանում մարդ կա, բայց ոստիկանները որևէ կերպ ուշադրություն չէին դարձրել այդ կոչերին:

Հաջորդ օրն, ըստ փաստերով ամրագրում պահանջող տվյալների, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը մամուլով հայտարարություն է արել, որը մոտավորապես հնչել է այսպես՝ «իբր թե մարդ էր, էլի, վրանում... ընդամենը Բայանդուրն էր»: Ըստ ՀՀ Քաղաքացիության մասին օրենքի Գլուխ 1, հոդված 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները»: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի՝ ոստիկանության, օրենքն իրականացնողի, արտահայտությունը, որն արտահայտում է նրա վերաբերմունքն իմ նկատմամբ, հակասում է այդ օրենքին:

Պատրաստվում եմ օրենքով սահմանված բոլոր միջոցներով ու բոլոր պահանջվող ատյաններում պայքարել իմ և Մաշտոցի այգու մնացած բոլոր ցուցարարների իրավունքների ՀՀ ոստիկանության կողմից ոտնահարման դեմ, մեղավորների՝ ինչպես հրամանը տվողների, այնպես էլ իրականացնողների բացահայտման և օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար, ինչպես նաև պահանջելու եմ ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի պաշտոնաթողությունը՝ օրենքի ներկայացուցիչ լինելով, ծառայողական պարտականություններ կատարելիս քաղաքացու նկատմամբ խտրականություն արտահայտելու ու ՀՀ օրենքն ու օրենքն իրականացնողներին իր վարքով հեղինակազրկելու համար:

ՀՀ Քաղաքացի, Մաշտոցի այգու ակտիվիստ՝
Բայանդուր Պողոսյան:

* Վրանի՝ շուրջօրյա նստացույցի անհրաժեշտ ու օրենքով չարգելված պարագա լինելը հաստատվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի կողմից:

Saturday, March 3, 2012

Քլու՛նգ հայ ժամանակակից գրականության անունից

Հասմիկ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրական խմբում փոխադարձ քլնգոցներից ամբողջական բլոգային գրառում ձևավորվեց:) որոշեցի վերաձևակերպել և այստեղ տեղադրել:

Հայ ժամանակակից գրականության ամենատարածված ոճական տենդենցը... մոդեռնիզմն է: Մոդեռնիզմը (անվանը պետք չի խաբնվել) ոչ թե մղումն է դեպի ժամանակակիցը, այլ 19-րդ դարի սկզբի / 20-րդ դարի վերջի գրական ժանր: + մեզ մոտ տենդենց կա՝ գրողների գերակշռող մասսան իրեն տեսնում է արտհաուսի և միայն արտհաուսի մեջ: Այլ կերպ ասած՝ գրեթե չկան գրողներ, որոնք ի վիճակի են պոպուլյար գրականություն գրել:

Ինչու՞մ է կայանում իմ կոնֆլիկտն արտհաուսի հետ: Այն էլ մի դար հնության արտհաուսի հետ: Չէ՞ որ արտհաուսն ըմբոստություն է գրական կանոնի դեմ ու արվեստի ընդլայնման միջոց, իսկ հնացած ոճերին վերադառնալն էսկապիզմի գիծ է: Բացատրեմ. ռետրոակտիվ ու արտհաուսային գրականությունը ստեղծագործական էքսցենտրիզմ է, ու կենտրոնական գրական ուղղության բացակայության դեպքում դառնում է անիմաստ ու ինքնանպատակ բան. ըմբոստություն ոչ մի բանի դեմ կամ, ինչն ավելի հավանական է, ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ տեղի ունեցած ըմբոստության իմիտացիա: + արտհաուսն ինքն իրենով կոմերցիոն տեսանկյունից կենսունակ չի: Այն պետք է լինի, բայց եթե այն գերակշռում է մեր գրականության մեջ, ապա լրիվ բացատրելի է դառնում, թե ինչու է մեր ժամանակակից գրականությունն ընդհանուր առմամբ կոմերցիոն կենսունակությունից զուրկ: Պարզ բառերով՝ գրողը չի կարող գրական գործունեությամբ տուն պահել:

Մեր գրական արտհաուսն էլ սովորաբար Վան Գոգի ասածին է ենթարկվում՝ ավելի լավ է կոշկակար լինել, քան վրձինով երաժշտություն նկարող երաժիշտ: