Wednesday, July 4, 2012

Հոգեբանական աբսուրդ. Հարսնաքարը՝ սերիալների հետևանք

Երեք օր անց նրանից, ինչ հեռուստատեսության ու բռնության՝ ինքնասպանության հետ կապի մասին իր բոցն էր արել ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դեկան Հրաչյա Հովհաննիսյանը, հիմա էլ... գուշակեք: Այո, Կարինե Նալչաջյանը հայտարարում է, որ Հարսնաքարի դեպքերը կապված են սերիալների հետ: Ոչ լրիվ, բայց դե մասնակի: Իսկ «Պոպլավոկի՞» դեպքերը: Իսկ մարտի 1-ի՞ դեպքերը: Իսկ Թեղուտի անտառի հատու՞մը: Իսկ Ջերմուկի ոսկու և ուրանի պաշարների անպատասխանատու շահագործու՞մը:

Ախր տիկին Նալչաջյան... ես կարող եմ ձեր տեսությունները չսիրել, բայց որպես հոգեբան ձեր վաստակը կասկածի տակ դնել չեմ կարող: Կիսում եմ նաև ձեր դժգոհությունը սերիալների ու նրանց քարոզած արժեքների նկատմամբ: Բայց ախր որպես հոգեբանի կարծիք նման բան ասել... Եթե ասեիք, որ երկուսն էլ նույն արատավոր երևույթներից են բխում, որ սերիալների մասսայականությունը վկայում է այն մասին, որ մեր հասարակության մեջ առավել գնահատվում են այս և այս արժեքներն, ինչի պատճառով... Ախր չի կարելի սիմպտոմը շփոթել հիվանդության հետ: Չե՞ք կարծում:

Հասկանում եմ, որ արտասահմանում այդ կարծիքը մոդայիկ է, բայց մենք, բարեբախտաբար, այնքան երկար ժամանակ չի, որ սեփական սերիալներ ունենք, որ մի հատ էլ դրանց վրա սերունդներ մեծանան:

No comments:

Post a Comment