ՀՀ տարածքում գտնվող Վահան գյուղում (ենթադրվում է՝ Գեղարքունիքի մարզ) տեղի է ունեցել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածով դատապարտվող գործողություն՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը»: Գործողությունը պատկերված է կցված տեսանյութում: Տեսանյութի վերնագրում նշված է նաև ամսաթիվը՝ 27 դեկտեմբերի, 2014 թ.: Պահանջում եմ.
- պարզել կենդանուն խոշտանգած անձանց ինքնություններն ու ներգրավել որպես մեղադրյալներ
- որպես վկա ներգրավել տեսանյութը Youtube համակարգում տեղադրած ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Թամար Դարբինյանին (Youtube-ին կցված Google+ սոցիալական ցանցի տվյալներով)
- մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի ամբողջական տեքստը՝
Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Տեսանյութը հասանելի է այստեղ: Զգուշացնում եմ, որ պարունակում է կենդանիների նկատմամբ դաժանության կադրեր, ահավոր ծանր կադրեր են: Ես պահպանել եմ տեսանյութի պատճենը, ու պատրաստ եմ այն տրամադրել ԶԼՄ-ների ու ոստիկանության ներկայացուցիչներին՝ ըստ պահանջի:
No comments:
Post a Comment