Կցանկանայի անդրադառնալ մեր սիրելի ռուսամոլների տեսակետին, թե ՌԴ-ն տարածաշրջանում ՀՀ ամենակարևոր ու անփոխարինելի գործընկերն է: Եկեք հասկանանք, որ եթե Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն դադարեցնեն ՀՀ տարածքում իրենց համագործակցության ու ֆինանսավորման ծրագրերը, Հայաստանը կվերադառնա քարի դար: Ընդ որում, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն բոլոր հիմքերն ունեն դա անելու համար՝ ԵՏՄ մտնելուց հետո ՀՀ-ն դադարել է արևելյան համագործակցության ծրագրի պրիորիտետային տարածք լինել: Հիմա Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումն անհամեմատ ավելի կարևոր է: Ու ոչ ոք, ոչ ռուսամոլները, ոչ էլ ուրիշներն իրավունք չեն ունենա մեղադրել ԵՄ-ն ու ԱՄՆ-ն: Իրենք մեզ ոչինչ պարտք չեն, ի վերջո: Մյուս կողմից, չմոռանանք, որ երկրում տեղի ունեցող իրավական և այլ չարաշահումների դեմ էլ արևմուտքը հանդիսանում է զսպող գործոն այն դեպքում, երբ ժողովրդավարության վիճակը Ռուսաստանում նույնիսկ Հայաստանից ավելի աղետալի վիճակում է:
Իսկ հիմա հիշեցրեք ինձ, ո՞րն էր վերջին ծավալուն ֆինանսավորման ու զարգացման ծրագիրը, որը կատարվել է ՌԴ ֆինանսավորմամբ ու կազմակերպմամբ: Ի՞նչ դրական մասնակցություն է ունեցել ՌԴ-ն ՀՀ զարգացմանը:
- Նույնիսկ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը ստեղծվել է USAID համագործակցությամբ.
- Սա USAID-ի Հայաստանում իրականացված ծրագրերի էջն է.
- Սա ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի էջն է.
- Սա Եվրոպական Հանձնաժողովի (ԵՄ գործադիր մարմինը) Հայաստանի հետ համագործակցության էջն է.
- Սա Heifer International-ի Հայաստանում սովի դեմ պայքարի ծրագրի էջն է.
Կարելի է լիքը նման օրինակներ բերել: Պատկերացրեք Հայաստանն առանց այս բոլոր ծրագրերի:
Իսկ հիմա եկեք տեսնենք ՀՀ իրական տնտեսական վիճակը (մինչև վերջին ճգնաժամը, ցավոք): ՀՀ ՀՆԱ-ն 2013 թ. տվյալներով կազմել է 10.43 միլիարդ դոլար: Ստորև բերվում է ՀՀ արտաքին պարտքի փոփոխությունն ըստ տարիների (մլն. ԱՄՆ դոլարներով).
Սա էլ ՀՀ պետբյուջեի դեֆիցիտն է 1996-2015 թթ. (պետբյուջեի դեֆիցիտը նշանակում է, որ պետությունն ավելի շատ փող ծախսում է, քան ստանում, ինչի հաշվին կուտակում է պարտքեր, % ՀՆԱ),
0,7%-ը եղել է նվազագույն դեֆիցիտը, գրանցվել է 2009 թ.: Մնացած դեպքերում, մեր իշխանությունները շարունակել են տապալել ՀՀ տնտեսությունն ու ամեն տարի բացասական, դեֆիցիտով բյուջե են գրանցել:
Սա ՀՀ պետբյուջեի արժեքն է 1997-2014 միջակայքում՝ մլրդ. ՀՀ դրամով արտահայտված.
ՀՀ պետբյուջեի արժեքը 2014-ին կազմել է մոտ 194 միլիոն 31 հազար 680 ԱՄՆ դոլար: ՀՀ արտաքին պարտքը 2014-ին կազմել է 3 միլիարդ 825 միլիոն 50 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ ՀՆԱ-ն 2014 թ. կազմել է 10 միլիարդ 430 միլիոն ԱՄՆ դոլար:
Հիշեցնեմ. ինչքան մեծանում է ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերությունը, այնքան մեծանում են պարտքի տոկոսները, որոնք պետք է վճարի պետությունը: Ընդ որում, ՀՆԱ-ի միայն մի մասը՝ հարկերն են պետությանը հասանելի այդ նպատակով, այնպես որ, իրավիճակը միշտ ավելի վատ է, քան թվում է: Երբ ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերությունը մոտենում է 1-ի, կամ դառնում ավելի ցածր (արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ն), գործնականում պետության ամբողջ եկամուտը սկսում է ծախսվել պարտքի տոկոսների վճարման վրա, ինչը բերում է դրամական միավորի արժեզրկման (Հունաստանի օրինակը) ու տնտեսության տոտալ կոլլապսի: Սա ՀՀ ՀՆԱ փոփոխությունն է 1996-2015 միջակայքում, մլրդ. ԱՄՆ դոլարով.
Հիմա նորից բարձրացեք ու համեմատեք արտաքին պարտքի աճի դինամիկայի հետ: Տեսնու՞մ եք, մոտավորապես ուր ենք մենք շարժվում:
Ահա թե ինչ ի նկատի ունեմ, ասելով, որ առանց արտաքին ստաբիլիզացնող գործոնների, զարգացման ու համագործակցության ծրագրերի մենք կվերադառնանք քարի դար: Սա պարզապես հռետորաբանական պնդում չէր, այլ ՀՀ տնտեսական վիճակի որոշ գնահատման արդյունք: Միջազգային տնտեսագիտության մասնագետն, իհարկե, ավելի խորը ու մանրամասն կարող էր ներկայացնել իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Բայց, ինչպես տեսնում եք, նույնիսկ անզեն աչքին է տեսանելի, որ Հայաստանի տնտեսական վիճակը չափազանց փխրուն է: Իշխանությունները վարում են սխալ տնտեսություն ու կուտակում պարտքեր: Բյուջեն ամեն տարի դեֆիցիտով է: ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերությունը կազմում է մոտ 2,727, այսինքն՝ արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ մոտ 36,37%-ը: Եթե հարաբերությունը մոտենա 1-ի, այլ խոսքերով՝ %-ը մոտենա 100-ի, մեզ սպասում է տոտալ տնտեսական ճգնաժամ, ՍՍՀՄ քանդվելուց հետո ռուբլու արժեզրկման կարգի արժեզրկում, գնաճ, կոլլապս: Ու, ի տարբերություն Հունաստանի, մենք ԵՄ անդամ չենք, ու մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն ինքը գտնվում է տնտեսական ճգնաժամում: Մեզ ոչ ոք հենց այնպես bail-out չի անի:
Հուսով եմ՝ այս ինֆորմացիան կանցնի մեր ռուսամոլ բարեկամների գլուխների հաստ կեղևներից ու կստիպի ուղեղի ծալքերին մի քիչ աշխատել:
No comments:
Post a Comment