Monday, December 5, 2011

«Ինչու ես չեմ սիրում քրիստոնյաներին» շարքից

Երբևէ լսե՞լ եք «հակահոմոսեքսուալ էկզորցիզմի» մասին: Այս տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես է այն իրականացվում տասնվեցամյա դեռահասի նկատմամբ.


Էկզորցիզմը «չար հոգիներին» մարդու միջից դուրս քաշելու պրակտիկա է, որը ներառում է ծեծ, սառը ջրով շփումներ, շղթաներով կապել, մտրակով հարվածներ, սովի ու ծարավի մատնել: Միջնադարում միջոցների ցանկը շատ ավելի լայն էր:

... bring your daughter to the slaughter.

Եթե ճիշտ եմ հիշում, ապա այս թեմային արդեն հակիրճ անդրադարձել եմ, բայց գրառումը չեմ կարողանում գտնել: Ներեցեք, եթե կրկնեմ արդեն ասածս:

Որոշ ֆանատիկներ որպես էկզորցիզմի ապացույց են բերում... «The Exorcism of Emily Rose» գեղարվեստական ֆիլմը: Որը, նրանց պնդմամբ, իրական դեպքերի վրա է հիմնված: Այո, ֆիլմն իսկապես հիմնված է Աննալիզե Միխելի հետ կապված դեպքի վրա: Բայց ինչքանո՞վ:

Խիստ կաթոլիկ ընտանիքում մեծացած, դեպրեսսիայով ու շիզոֆրենիայի սիմպտոմներով տառապող հավատացյալ աղջիկը դիմեց եկեղեցուն:

Հոգևորականները հրաժարվեցին իրականացնել էկզորցիզմը, պատճառաբանելով... որ դրա համար անհրաժեշտ է եպիսկոպոսի թույլատվությունը: Ինչևէ, հոգևորական Էռնստ Ալտը համոզեց եպիսկոպոս Յոզեֆ Շտանգլին, որ աղջիկը դիվահար է, կաթողիկոսն էլ հանձնարարեց հայր Ռենցին իրականացնել էկզորցիզմը համաձայն 1614-ի հռոմեական ծիսակարգի, բայց պահպանել հույժ գաղտնիություն: Փաստորեն՝ կիրառվում էին մեթոդներ, որոնք ժամանակակից են իսպանական, պորտուգալական ու հռոմեական ինկվիզիցիաներին:

Էկզորցիզմի մինչև չորս ժամ տևող վաթսունյոթ սեանս անց Աննալիզեն մահացավ քնի մեջ: Մահվան պահին նա 23 տարեկան էր կշռում էր 31 կիլոգրամից էլ պակաս:

Դատի ժամանակ հոգևորականներ Էռնստ Ալտն ուԱռնոլդ Ռենցը պնդում էին, որ աղջկա մեջ իսկապես դևեր են եղել ու... որ աղջկա մահը նրա փրկությունն ու ազատագրումն էր՝ էկզորցիզմի դրական արյունք: 

Ոմն միանձնուհի երազում տեսել էր, որ Աննալիզեի մարմինը նեխման ենթակա չի, քանի որ նա սրբացել է և այլն: Ինչը մղեց ծնողներին աղջկա մարմինն էքսհումացիայի ենթարկել: Մարմինը կրում էր նեխման բոլոր նշանները, որոնք պետք է տեղի ունենային: Հրաշք տեղի չէր ունեցել:

Բարեբախտաբար, հոգևորականներին մեղավոր ճանաչեցին «անփութության հետևանքով իրականացված սպանության մեջ»: Ցավոք, շատ կարճ ժամկետ տվեցին: Եթե ես կայացնեի դատավճիռը, ապա կպահանջեի, որ հայր սրբերի նկատմամբ նույնպես էկզորցիզմ իրականացվեր այ, այս սուրբ մարդու կողմից.
Հետաքրքիր է, թե Աննալիզե Միխելի մահն ինչպես օգտագործվեց եկեղեցու կողմից. կաթոլիկներն ուխտագնացություն են կազմակերպում դեպի նրա գերեզմանը՝ համարելով նրան «անկեղծ հավատով փրկված մարդ»:

Ու սա՝ 1976 թվականին, ոչ թե միջնադարում:

Այնպես որ, կաթոլիկ հոգևորականները տղա երեխաներ բռնաբարելու սեանսների միջև երիտասարդ աղջիկներ սպանելով էլ են զբաղվում:

Ասում են՝ մեր արաքյալականներն էլ են էկզորցիզմի սեանսներ անց կացնում: Սեանսներ, որոնց պարունակության ու մարդկային/ադեկվատ լինելու մասին ոչ մի տվյալ չունենք: Մարդկանց նկատմամբ, որոնք կամ իրենց ծնողներին գաղափարապես անհամապատասխան երեխաներ են, կամ էլ բժշկական օգնության կարիք ունեն: Հենց ձեր կողքը: Դա ձեզ չի՞ անհանգստանցում:

Տարածված են պատմություններ նույնիսկ Վազգեն Ա-ի իրականացրած էկզորցիզմի մասին: Եթե այդ ամենը ճիշտ է, ապա ես կվերանայեմ այդ մարդու նկատմամբ իմ վերաբերմունքը:

Թարմացում. լավ, հիշեցի ցավոտ թեման շոշափելու պատճառներից մեկը. ոմն կաթոլիկ հոգևորական Գաբրիել Ամորթ, որն իր ասելով իրականացրել է, 2010-ի տվյալներով, 70,000-ից ավել էկզորցիզմներ (մաթեմատիկան հուշում է, որ 86-ից մինչև 2010-ը նա դրա համար պետք է որ օրեկան մոտ ութ էկզորցիզմ իրականացրած լինի՝ առանց հանգստյան օրերի. ասվածից հետո պատկերացրեք մարդու դալբայոբիզմի աստիճանը), պնդում է, որ Հարրի Պոտտերի մասին գրքերը դժոխք են տանում (բլա բլա բլա, հին հեքիաթ է՝ զարմացած եմ, որ մեր սեփականներից միայն Կյանքի Խոսքն է այդ առիթով արտահայտվել), բացի դրանից՝ յոգան, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ... սատանիզմ է: Քանի որ այն «մղում է մարդկանց Հինդուիզմի երկրպագության», իսկ «բոլոր արևելյան կրոնները հիմնված են վերածնման կեղծ գաղափարի վրա»:

Ու հետո խոսում են կրոնական հանդուրժողականությունից: Հենց պատին ես դեմ տալիս:

Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, թե ինչու եմ նշում այս տերտերին, որը չափազանց բութ է, որ հասկանա, թե ինչ է յոգան ու ինչ սատանիզմը, ապա թույլ տվեք շարադրել հարցս. իսկ ի՞նչն է մղում մարդկանց դեպի պեդոֆիլիա: Կաթոլիցի՞զմը:

No comments:

Post a Comment