Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար:
Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում:
Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից:

Ռասսելի թեյաման
Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ամենահզոր աստղադիտակներն էլ չեն կարողանա այն հայտնաբերել: Բայց եթե ես իսկապես դա ասեի, այն անտանելի վարկած է մարդկային տրամաբանության համար, որն այն կկասկածի, ու ինձ արդարացիորեն կասեին, որ ես հիմարություն եմ խոսում: Եթե, իհարկե, այդպիսի թեյամանի գոյությունը հաստատված լիներ հին գրքերում, սովորեցված որպես սրբազան ճշմարտություն ամեն կիրակի, մտցված երեխաների մտքերի մեջ դպրոցում, դրան հավատալուն հապաղելը կդառնար էքսցենտրիզմի նշան ու դատապարտեր կասկածողին հոգեբույժի ուշադրությանը՝ լուսավորյալ, ու ինկվիզիտորի՝ ավելի վաղ ժամանակներում:
Բերտրան Ռասսել, «Աստված կա՞»
Այլ կերպ ասած, մի բերեք փաստարկներ, որոնք համարում եք ճիշտ միայն այն պատճառով, որ հակառակն ապացուցված չի/տվյալ պարագայում ապացուցելի չի:
«Ոչ մի իսկական շոտլանդացի»
«Ոչ մի իսկական շոտլանդացին» տերմինն առաջ է քաշել փիլիսոփա Էնտոնի Ֆլյուն 1975 թվականի իր «Մտքեր մտածելու մասին. արդյո՞ք ես անկեղծորեն ուզում եմ ճիշտ լինել» («Thinking About Thinking: Do I sincerely want to be right?») գրքում.
Պատկերացրեք շոտլանդացի Հեմիշ ՄակԴոնալդին, որը կարդում է «Glasgow Morning Herald» թերթն ու տեսնում է «Բրայտոնյան սեռական մոլագարը կրկին հարվածում է»: Հեմիշը ցնցված է ու հայտարարում է, որ «ոչ մի շոտլանդացի նման բան չէր անի»: Հաջորդ օրը նույն թերթի հերթական թողարկման մեջ նա հոդված է կարդում Աբերդինցի տղամարդու մասին, որի բռնի գործողությունների մոտ բրայտոնյան մոլագարի արածը գրեթե ջենտլմենական է թվում: Այս փաստը ցույց է տալիս, որ Հեմիշի կարծիքը սխալ էր, բայց արդյո՞ք նա պատրաստվում է ընդունել դա: Քիչ հավանական է: Այս անգամ նա ասում է. «Ոչ մի իսկական շոտլանդացի նման բան չէր անի»:
Էնտոնի Ֆլյու, «Մտքեր մտածելու մասին»
Այլ կերպ ասած, եթե ստատիստիկ կամ այլ բնույթի դրույթ եք բերել, ու դրան ակնհայտ հակափաստարկ է արվել, պետք չի հակափաստարկը դասել անոմալիաների կարգին: Անձամբ ինձ սա հաճախ հանդիպվում է այս տեսքով (եթե պարզեցնենք ու ընդհանրացնենք).
- Բոլոր քրիստոնյաները բարի են:
- Ինկվիզիցիան էլ երևի դրա օրինակ է:
- Ինկվիզիցիան իսկական քրիստոնյաները չեն: Բոլոր իսկական քրիստոնյաները բարի են:
Argumentum ad consequentiam
Կամ՝ «փաստարկում հետևանքների միջոցով»: Կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. եթե Ա դրույթը ցանկալի հետևանքներ ունի, ապա այն ճշմարիտ է: Ինչը ես դիտարկել էի Անուշ Սեդրակյան. «Մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք» հոդվածում.
Երկրորդի օրինակ է վերոհիշյալ հոդվածում քննարկվածը. քրիստոնեությունը ճշմարիտ կրոն է, քանի որ այն կօգնի միավորել մարդկանց:
Argumentum ad consequentiam-ը հաճախ բերվում է քողարկված տեսքով՝ կոնկրետ տեսանկյունի առավել շահավետ լինելը ցուցադրելու համար: Ցանկացած դեպքում, նրա բոլոր արտահայտումները կարելի է պարզապես դուրս շպրտել բանավեճից որպես աղբ:
Կարծես թե վերջ: Ցուցակն, իհարկե, կհամալրվի ու կշարունակվի: Շնորհակալություն ընթերցանության համար:
Հնարավոր չէ հասարակություն ստեղծել` մարդկանց խմբավորելով ինչ-որ արտաքին ստանդարտներով. ընդդիմությունը խմբավորում է մարդկանց համաձայն հակաիշխանական ստանդարտների, իշխանությունը խմբավորում է համաձայն նյութական շահերի, և մենք տեսնում ենք, որ բոլոր այդ խմբավորումներից հասարակություն դուրս չի գալիս:Մի կողմ թողնելով վերևում բերված մասնավոր հերքումն, ընդհանրացնենք, թե ինչի հետևանքով են մարդիկ ցանկալի հետևանքը որպես դրույթի ճշմարտացիության ապացույց ընդունում.
Այսինքն՝ ըստ հեղինակի, քրիստոնեությունը մեզ պետք է զուտ մարդկանց խմբավորելու համար: Անկախ նրանից, մենք հավատում ենք դրան, թե ոչ: Կամ, ավելի պարզ ասած, եկեք խաբենք նրանց, որ միավորվեն: Հեղինակը.
- ա) չի տեսնում տարբերությունը կրոնի ու քաղաքական իդեալի միջև
- բ) այսքանից հետո ընդհանրապես բարոյականության կամ էթիկայի մասին խոսելու տեղ չունի՝ նա ընդամենը ցանկանում է միավորված ու բարոյական հասարակության մասին իր պատկերացումները փաթաթել հասարակության կոնկրետ սեգմենտի:
- ցանկալին որպես ճշմարիտ ընդունելու հակում
- իրականությունը սեփական դրույթին արհեստականորեն համապատասխանեցնելու փորձ
Երկրորդի օրինակ է վերոհիշյալ հոդվածում քննարկվածը. քրիստոնեությունը ճշմարիտ կրոն է, քանի որ այն կօգնի միավորել մարդկանց:
Argumentum ad consequentiam-ը հաճախ բերվում է քողարկված տեսքով՝ կոնկրետ տեսանկյունի առավել շահավետ լինելը ցուցադրելու համար: Ցանկացած դեպքում, նրա բոլոր արտահայտումները կարելի է պարզապես դուրս շպրտել բանավեճից որպես աղբ:
Կարծես թե վերջ: Ցուցակն, իհարկե, կհամալրվի ու կշարունակվի: Շնորհակալություն ընթերցանության համար:
No comments:
Post a Comment