Into this wild abyss,
The womb of nature and perhaps her grave,
Of neither sea, nor shore, nor air, nor fire,
But all these in their pregnant causes mixed
Confusedly, and which thus must ever fight,
Unless the almightly maker them ordain
His dark materials to create more worlds,
Into this wild abyss the wary fiend
Stood on the brink of Hell and looked a while,
Pondering his voyage...
― John Milton, Paradise Lost, Book II
Մի փոքր գրքի մասին, որը կարդում եմ հենց հիմա. Ֆիլիպ Փուլլմեն, «The Golden Compass» (հյուսիսամերիկյան վերնագիրն է, նախնական տարբերակում՝ «Northern Lights»)՝ «His Dark Materials» եռագրության առաջին մասը:
Նախ՝ զգուշացնեմ, որ խորհուրդ չեմ տալիս հարցնել կամ որևէ այլ կերպ հետաքրքրվել, թե ինչի մասին է գիրքը, ինչ թեմաներ է շոշափում և այլն: Ես նախապես բզբզել էի, ու այժմ դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում ու ինչ-որ չափով պակասեցնում ընթերցանությունից ստացված հաճույքը:
Գրքի ժանրը կարելի է բնութագրել որպես ալտերնատիվ պատմություն, ֆենտեզի, ստիմպանկ: Այո, այն, իհարկե, մանկական գիրք է՝ երեխաների մասին (ու ինձ ոչ մի կերպ չի լքում զգացողությունը, որ Փուլլմենն այն գրել է Կլայվ Ստեյպլս Լյուիսի նկատմամբ ատելությունից, որը ես էլ կիսում եմ), բայց երբեք չի կարող համարվել պարզունակ կամ մեծին անհետաքրքիր. նախ, Փուլլմենն իր ընթերցողին, լինի դա երեխա թե մեծահասակ, հիմարի տեղ չի դնում՝ ի տարբերություն մանկական գրողների մեծ մասի: Հետո, նա չի դիմում մանկական գրքերին հատուկ շարադրանքի երկու ոճերից ոչ մեկին՝ ոչ Լյուիսի ուսուցողական-խրատական ոճին, ոչ էլ Բլեյանի (երիցս անիծյալ) դեբիլիկիզմ-պրիմիտիվիզմին:
Այլ կերպ ասած, գիրքը հայտնաբերության մասին է: Երեխան լսում է ու կրկնում տերմիններ, որոնց իրական էությունը չի հասկանում, բայց բառի կարևորությունն ու հանելուկային լինելն ավելի նշանակալի է, քան իմաստը («քաղաքական լարվածություն»), ու Փուլլմենն, ի տարբերություն այլ հեղինակների (ամենախայտառակ օրինակը՝ Անդժեյ Սապկովսկին) կանգ չի առնում, որպեսզի ինտրիգների ու քաղաքական բարդ խաղերի նկարագրություններով ծանրաբեռնի ընթերցողի ուղեղը: Ի վերջո, երեխայի կյանքն արկած է:
Մյուս կողմից, ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատ լինելով հանդերձ՝ գրքի շարադրանքը երբեք պարզ չես անվանի. հերոսները հոգեբանորեն ամբողջական են ու պատկերավոր (ու այո, Փուլլմենը երկրորդական հերոսներին նույնպես սիրով ու խնամքով է վերաբերվում), շոշափվող թեմաները՝ հասուն ու բավականին բարդ, թեև խիստ հասկանալի են ներկայացված:
Մի փոքր գրքի վերնագրի մասին. ոչ, այն չի նշանակում «Ոսկե Կողմնացույցն», ու կազմի վրա հաճախ պատկերվող ալեթիոմետր գործիքը վերնագրի հետ կապ չունի: Ալեթիոմետրն, այն ճիշտ կիրառելու դեպքում, ճշմարտությունն է հայտնում:
Այստեղ «compasses»՝ «անկյունաչափ» իմաստն է, ու ոսկե անկյունաչափի հիշատակումը նույնպես Միլտոնի «Paradise Lost»-ից է.
Then staid the fervid wheels, and in his hand
He took the golden compasses, prepared
In God's eternal store, to circumscribe
This universe, and all created things:
One foot he centered, and the other turned
Round through the vast profundity obscure
— Book 7, 224–229
Լավ, հիմա էլ ես չսկսեմ սփոյլերներ անել՝ խորհուրդ եմ տալիս կարդալ: Շատ հաջող աշխատանք է, ու հանրահայտ ֆենտեզի-հեղինակ Մայքլ Մուրկոկի գովասանքը լրիվ տեղին էր:
No comments:
Post a Comment