Saturday, February 11, 2012

Մի խոսք հայրենասիրության մասին

Տաղավարում գտնվող մարդիկ կհիշեն, թե ինչպես «Ազատ Գոտու» նկարահանման ընթացքում ընդդիմախոս Թաթուլ Հարությունյանը եկավ ու փորձեց պաթոս կիրառել (ազդել հանդիսատեսի զգացմունքների վրա): Նրա առաջին նախադասությունն էր՝ «Այստեղ ոչ մի բառ չասվեց հայրենասիրության մասին»:

Ընդհանրապես, հայրենասիրության տերմինը Հայաստանում շատ են սիրում բռնաբարել: Երևի այդ կարգի մեկ էլ ԱՄՆ բանակում են բռնաբարում: Բռնաբարում են մենակ, բռնաբարում են խմբակային: Ու ահա, թե ինչպես:

Հայրենասիրությունը դարձել է ունիվերսալ արդարացում հետադիմական, ֆունդամենտալիստ ու հետամնաց հայացքների համար: Այլ կերպ ասած, որոշ մարդիկ իրենց հայրենիքի զարգանալուն խոչընդոտելը, ստազիսի մեջ գցելը ներկայացնում են որպես հայրենասիրություն: Հենց նման մարդկանց էր Ռուֆուսն առաջարկում վերադառնալ քարի դար:

Մեկը հայրենասիրություն է համարում ՀԱԵ պատկանելությունը (Գոռ Թամազյանը դա հասցնում է աբսուրդի գագաթնակետին, պահանջելով, որ Էջմիածնին Վատիկանի օրինակով քաղաք-պետության ստատուս տան), մեկն էլ ասում է, թե քրիստոնեությունը մեզ պարտադրված է, ու ընդհանրապես պետք է հետ գնալ նախաքրիստոնեական հեթանոսությանը, որի մասին ոչինչ չգիտեն: Ու մի երրորդն էլ (ամենից հաճախ՝ ամենայն հայոց եբանատ Ալեքսանդր Վարպետյանն) ասում է՝ ինչպե՞ս չգիտենք. դա Հին Իսկական Արիական Կրոնն է: Ու այդպես մեկը գնում-հասնում է Բլավացկայային, մյուսը՝ Հիտլերին, երրորդը՝ Գանդիին, չորրորդը՝ Վասակ Սյունուն: Այլ կերպ ասած, լիքը խուճուճ բաների, որոնք հաճախ ոչ մի ուղղակի կապ չունեն Հայաստանի ու հայկական իրականության մեջ, բայց ընթացքում բաս-կիթառի նման տեմպ են պահում «հայրենասիրություն» բառով:

Բայց դե սրա մեջ ոչ մի նորություն չկա, դեռ 2007 թվին եմ նման մարդկանց համար անուն ներմուծել՝ «վայրենասերներ»: Ուրեմն ի՞նչն ինձ մղել կատարել այս գրառումը: Պարզ բան. մեկ այլ բլոգերի գրառումը: ahousekeeper-ը, փաստորեն, պնդում է, որ սկեպտիկ-ինդիվիդուալիստը մարդկային գծերից, իդեալներից ու սեփական սկզբունքներից իսպառ զուրկ արարած է, որը նաև աչքի է ընկում ամեն իրավիճակում մորթապաշտությամբ: Այլ կերպ ասած, որ կամային քայլեր կարող են անել միայն հավատացյալ-ֆանատիկները: Մի կողմից՝ սամուրայների մասին ahouskeeper-ի պատկերացումն, իհարկե, խիստ անգրագետ է, բայց դրա վրա երկար չկենտրոնանանք:

Ուրիշ հանգամանքներում կարող էի էջերով ապացուցել ahousekeeper-ին, թե որտեղ ու ինչու է նա սխալ, բայց այս անգամ պատասխանն այնքան պարզ ու ակնհայտ էր, ու այնքան գեղեցիկ էր ջարդում նրանց ստերեոտիպներն ինդիվիդուալիզմի մասին, որ ես կլռեմ.

No comments:

Post a Comment