Thursday, February 16, 2012

«Ինչ էի անում այսօր» շարքից

Ժող, գիտեմ, որ արվեստի պրոֆիլիցս շեղվել եմ, բայց այնքան բան կա անելու ու այնքան քիչ անող մարդ կա:

Եթե ձեզ անտարբեր չի Մարգարյանի ծննդատան հարևանությամբ գտնվող այգու ու մանկական խաղահրապարակի ճակատագիրը, ապա միացեք մեր նստացույցին (հենց Մարգարյանի ծննդատան կողքը): Պարտադիր չի գալ ու ամբողջ օրը նստել: Երևացեք, մասնակցեք մեր ստորագրահավաքին ու, եթե կարող եք, մի քիչ տաք թեյ կամ սուրճ բերեք: Որովհետև, անկեղծ ասած, փայտանում ենք:

Մի քանի նկար.
Ափսոս՝ մարտկոցը շուտ նստեց, ու չհասցրեցի էլի նկարել: Բայց այսօր լիցքավորման եմ դրել ու վաղն ավելի շատ կադրեր կլինեն:

Համ էլ՝ աչքիս ջերմություն ունեմ: Լավ չի:

No comments:

Post a Comment