Sunday, March 27, 2011

«Ալտերնատիվ երևանյան պատկերներ» շարքից

Ընդհանուր առմամբ, հայկական շենքերն աչքի են ընկնում հոսանքատար կամ այլ նշանակության «ելուստների» առատությամբ, որոնց նպատակը ես այդպես էլ երբեք չեմ հասկանա
Ընդհանրապես, եթե ինչ-որ մեկը գիտի ձեր ներքնազգեստի գույնը, դա ոչ միշտ է նշանակում, որ այն դուրս է սահել անդրավարտիքի տակից: Դասական հայկական իմաստություն: Ինչ-որ մեկին երևի հետաքրքիր կլինի, թե ինչու նկարում ներքնազգեստ չկա. այն մի փոքր ձախ է: Սև:
«Բացիկային» տեսարան պատուհանից: Չհաշված դատարանի շենքը, գործարանը,  կահույքի սալոնը, վերամբարձ կռունկները, կիսաշեն շինությունները, և այլն:

Within Temptation, "The Unforgiving"

Երեկ վերջապես դուրս եկավ Within Temptation-ի նոր ալբոմը՝ "The Unforgiving" վերնագրով: Իհարկե, որպես կոմիքսների գրքի սաունդտրեկ դուրս եկող ալբոմը հենց սկզբից էլ սկեպտիցիզմ էր ծնում, բայց... դեռ ամբողջությամբ չեմ լսել, իհարկե, բայց ԱՅՍՏԵՂ ԳՅՈՒՆՏԵՐԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է)))
Hell yeah baby, Գյունտերն ամենուրե՛ք է:
Ընդհանուր առմամբ մի փոքր տրամադրություն գցող սկիզբ էր՝ նամանավանդ նախորդող "Heart of Everything"-ի մոնումենտալիզմից հետո: Բայց դեռ պետք է ամբողջությամբ լսել:

Թարմացում. "Sinéad" երգը վկա՝ Գյունտերի մատն իսկապես խառն է)))

Saturday, March 26, 2011

GayGamer.net

Վիկիպեդիան քրքրելիս դուրս եկա մի բլոգի վրա՝ GayGamer.net, որը բնութագրվում է որպես «տղաների համար, որոնց դուր են գալիս տղաներ, որոնց ջոյստիկներ են դուր գալիս»:
Գաղտնիք չմնա, թե ինչ էի քրքրում՝ «Temple of Elemental Evil» խաղի մասին հոդվածը, որի NPC ծովահեն Բերտրանը վերոհիշյալ բլոգի կողմից ճանաչվել է համակարգչային խաղերի 20 ամենագեյ հերոսներից մեկը: Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ (ինչպես սովորաբար լինում է բլոգներում, գրառումները հակառակ հերթականությամբ են, սկիզբը գտնելու համար երկու էջ հետ պետք է գնաք):
Օրակարգում՝ տրանսսեքսուալիզմը Super Mario Brothers 2-ում, South Park-ի ոմն արժանահիշատակ հերոս որպես ճապոնական ֆայթինգի  բոսս,  լրացուցիչ ինֆորմացիա ու կադրեր պատվավոր երկրորդ տեղին արժանացած Cho Aniki խաղի մասին, ռուս զորահրամանատար Իվան Ռայդենովիչ Ռայկով, և այլն:
Ի՞նչ կարող եմ ասել:
Բարի Ընթերցանություն :P

P.S. Ու երբեք մի մոռացեք, որ ամեն հոմոսեքսուալ էլ առաջին հերթին ՄԱՐԴ է:)))

Օրվա երաժշտությունը

Donovan, "Intergalactic Laxitive"

Thursday, March 24, 2011

Ֆոտոապարատի ֆորձարկման առաջին արդյունքները պատրաստ են:
1. Իմ որջը (ավտոմատ ռեժիմ, ամպամած/բնական լուսավորություն).
2. Ռոմով բաժակ (Manual/SM ռեժիմ).
3. «Урал» (Manual/SM ռեժիմ).
Ճիշտն ասած, բավականին գոհ եմ: Բայց դեռ պիտի փորձարկեմ բաց տարածության մեջ:

Luís Vaz de Camões, «Mudam-se os tempos, mudam-se as vontades»

Սա՝ սփոյլեր «ինչ եմ անելու վաղը երեկոյան» թեմայով: Ոչ, «Тургор» չեմ խաղալու: Այո, Լուիշ դի Կամոյշ եմ կարդալու book-club-ի համար:
Ի միջի այլոց, պորտուգալերենս կաղում է, բայց եթե նայեք, ռուսերեն ու անգլերեն թարգմանությունները որոշ կետերում կտրուկ տարբերվում են: Եթե ինչ-որ մեկը կարողանար օգնել բառացի թարգմանություն իրականացնել, շատ շնորհակալ կլինեի:
Ստորև բերում եմ բանաստեղծության ինչպես պորտուգալերեն բնօրինակն, այնպես էլ երկու վերոհիշյալ թարգմանությունները:

Օրվա երաժշտությունը

Katatonia, "I Am Nothing"

Canon PowerShot A410

Տակ: Ինձ հետ անձամբ շփվողներից շատերը կվկայեն, թե ես ինչ ռեակցիա եմ տալիս, երբ տանը նոր տեխնոլոգիա է հայտնվում (սովորաբար՝ ուրիշների ձեռքերում):
«Աշխարհն անարդար է»,- բողոքում եմ ես:
Վերջին նվնվոցս ավարտվեց նրանով, որ մայրիկս իր թվային ֆոտոապարատը նվիրեց ինձ: Սա, իհարկե, տան հինգերորդ ֆոտոսարքավորումն է (երրորդ թվայինը), բայց մնացածը սովորաբար անդառնալիորեն ուրիշներինն են:
Ես էլ սկսեցի ցանցում բզբզել, թե ինչ է իրենից ներկայացնում Canon PowerShot A410-ը:
Եթե հետաքրքիր է՝ ահա տեխնիկական պարամետրերն, ահա փորձարկման արդյունքները: Կարճ ասած՝ որոշ ժամանակ կքաշի, չնայած ընդամենը 3,2 մեգապիքսելին:
Այնպես որ՝ սպասեք նոր լուսանկարների բլոգում)))

Աբսենթ

Երեկ ինձանից գոհ ու համոզված տոնով աբսենթը նենց աբսուրդ մեթոդով էի պատրաստում, որ մի քիչ առաջ հիշեցի՝ ծիծաղից (ու, ինչու ոչ՝ ամոթից) սատկում էի:
Հիմա այստեղ կգրեմ, ու ինձ թող դաս լինի)))
Աբսենթի պատրաստման երկու հիմնական ծիսակարգ կա՝ դասական ու ժամանակակից/բոհեմիական: Սկսենք դասականից:
Դասական ծիսակարգը սկսում է բաժակի մեջ աբսենթի «դոզա» լցնելուց ( մոտավորապես բաժակի 1/6 չափով): Ընդ որում, կարելի է կիրառել տարբեր ձևի բաժակներ, բայց, երևի պարզ է՝ ոչ օղու:
Red Bull-ով օղի + վիսկի + չեխիայից բերած աբսենթ:
Բնավ վատ միտք չէր, փաստորեն: Չհաշված, որ առավոտը, Հասմիկի ծննդյան օրվա առթիվ, շարունակեցի կուբա լիբրե + մարտինի + ռոմ: Ավելի մեծ դոզաներով, իհարկե:
Ես էսթետ ալկոհոլիկ եմ, փաստորեն:

Thursday, March 17, 2011

Ինտերնետից որոշ շրջան բացակայելուց հետո վերադառնում ես ու տեսնում, որ բան չես կորցրել: Ավելի լավ է շարունակեմ Dragon Age խաղալ ու գիրք կարդալ, երաժշտություն լսել և այլն:
Մնացած առումներով՝ ապատիայի մեջ եմ, ու ինչքան գնում՝ խորանում է: Պետք է ինչ-որ բան փոխել, ակտիվանալ, հարբել ու նման մի բան:
Մտքեր կա՞ն:

Օրվա երաժշտությունը

Palace Music, "O How I Enjoy the Light"

Friday, March 4, 2011

Robert Burns, "Tam O' Shanter"

Օրվա երաժշտությունը

The Moon and the Nightspirit, "Ég Felé"

Ասսամ

Ներկայումս բազմաթիվ նյուէյջերներ-թեոսոֆներ և այլոք սիրում են խոսել արևմտյան կենսակերպի սխալ լինելու և այլն նման բաների մասին:
Ու որ, օրինակ, Հնդկաստանում, որտեղ մարդիկ «հաղորդակցված են Գերագույնին», ամեն ինչ ավելի ճիշտ է, բարի է, և այլն:
Ոչ այնքան վաղ անցյալ՝ 1983 թ.: Ասսամ: Փախստականների հոսք հարևան Բանգլադեշից: Նացիոնալիստական շարժում, ակտիվիստների մեծ մասը, որքան էլ կառավարությունը փորձի այլ կերպ ներկայացնել, ուսանողներ, ոչ թե անկիրթ գյուղացիներ:
Արդյունքը՝ Նելլիի ջարդերը դրա միայն մի էպիզոդ են: Սիրտս փշրվում է: Իսկ ոմն Սատյեն Բրահմա կոտրատված անգլերենով գրում է, որ բանգլադեշցի փախստականների խնդիրը պետք է լուծել այսպես. գյուղացիները, բանգլադեշցի տեսնելուն պես, պետք է կրակեն նրա վրա:

Քաղցրություն-դառնություն

Ջերմությունը վրաս տարօրինակ է ազդում: Օրվա կեսը չեմ հիշում:
Բայց Գոհարի հետո խոսակցությունը... հիշեմ՝ էլ թեման չշոշափել: Նման թեմաներն ուրվականներ են ձգում:
Ախր լավ էլի, Գոհարի հետ խոսելն ու վերջին չորս տարվա մեջ առաջին անգամ Մեֆին տեսնելն ինչու՞ պետք է համընկնեին:
Կամ Արեգն ինչի՞ համար միանգամից որոշեց Վարդանի համարը հարցնել: Չնայած Վարդանը քո թեմայից չի, իրեն հանգիստ կարող եմ հիշել:
Պակասում էր՝ ձեզ փողոցում տեսնեի: Ձեռք ձեռքի տված, երեխայի հետ:
Սիգարետներն աշխարհն ավելի լավ վայր են դարձնում: Նոր մատներս քամուց սառչում էին: Իսկ հիմա սիգարետն ինձ տաքացնում է:
Մի քանի վայրկյան ագահորեն քաշում եմ ծուխը, հետո՝ ավելի հանգիստ, գոհ:
Ծխի համը գրեթե չեմ առնում:
Էլի ջերմում եմ:

Thursday, March 3, 2011

Օրվա երաժշտությունը

King Crimson, "Epitaph"

«Մեկ ազգ» կուսակցությանը նվիրվում է))))

Հայկական սարսափ. «Ասա ինձ»

Եթե կարծում էիք, թե խեղճուկրակիս (մեղա, մեղա) գլխին եկած «հայ առաջին ֆենտեզիով» ամեն ինչ սահմանափակվելու է, ապա պատասխանեմ մեկ այլ խեղճուկրակի խոսքերով՝
«Գարուն էր. չեկած ամառ՝
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի պես»:
Դիմավորեք: «Ասա ինձ»: Հայ առաջին սարսափ ֆիլմը: Բոլոր աղբյուրները նշում են, որ այն ներկայացվում է «New Style Production» ընկերության կողմից, բուն տրեյլերում նշվում է «New Star Production»: Երկու անուններն էլ ոչինչ չեն ասում: Այնինչ տրեյլերը... ինչպես Անինայի դեպքում էր՝ «սրան գիրք ասողը...», այնպես էլ «Ասա ինձը»: Ասես «Ֆիայի» սիքուել լինի:

Dead Money, տպավորություններ անցնելուց հետո

Նույնիսկ 39+ աստիճան ջերմությունն ինձ չխանգարեց անցնել (և ըստ արժանվույն գնահատել) Dead Money-ն:
Հետո ռևյուներ կարդացի ու կատաղեցի. մարդիկ բողոքում էին, որ DLC-ն զիբիլ է, քանի որ... վերջում չեն կարողանում ոսկին իրենց հետ տանել: Լավ, էլ սպոյլեր չեմ անի:
Պարոնայք հարթագլուխներ, որոնց համար խաղերը Մարիոյից այս կողմ չեն լինում, ու որոնց համար խաղի իդեալան ավարտը բոսս սպանելն ու «աչոկներն ուտելն» է, ես ձեզ ինչ ասեմ... RPG-ներից հեռու մնացեք, նրանք սովորաբար քչից-շատից ուղեղով մարդկանց համար են:
Ախր վերջում բոլոր գործող անձանց բերանով ասում է՝ ... թու ձեր նամուսին:
Ավելոնին պետք է գրել, որ խաղերն idiot-proof փաթեթավորմամբ թողարկի.
Մնացած առումներով. եթե New Vegas-ի սյուժեն, ընդհանուր առմամբ, կաղում էր (ցանկացած ընտրության դեպքում տուժում էին առնվազն մի խումբ լրիվ անմեղ մարդիկ), նամանավանդ Fallout 3-ի հետ համեմատ, ապա այստեղ ամեն ինչ այն է, ինչ պետք է. լավ մշակված գործող անձինք (նամանավանդ Դին Դոմինոն ինչ արժե), լավ մշակված ավարտներ, ուժեղ կոնցեպցիա: Միայն մի խնդիր, որ Fallout-ների շատ DLC-ներում է առկա. հակառակորդների խնդիրը: Հարցը նրանում է, որ ես, երբեք Easy-ի վրա չխաղալով, Ghost People-ին աղում էի: Մի պահ նույնիսկ hunting shotgun գտա ու՝ «Bring it on, zombies»: Իսկ հիմա վերհիշենք. The Pitt` նույն խնդիրը: Mothership Zeta` նույն խնդիրը: