Saturday, May 19, 2012

Պայքար նացիզմի դեմ. Արի Ման Հայ Ռադիկալ, վերլուծություն

Ֆեյսբուքյան անունը՝ Արի Ման Հայ Ռադիկալ

Իհարկե, զվարճալի է սպառնալիքներ ու վիրավորանքներ լսել հերթական մեկից, ով բավականաչափ ձվեր չունի սեփական անունից հանդես գալ, բայց, քանի որ իր ոտքով մտել է վագրի որջն, առիթը բաց չթողնենք ու հերձենք նրան:
  1. Պրոֆիլի նկարը՝ «White Pride World Wide» («Սպիտակամորթների Համաշխարհային Հպարտություն») մակագրությամբ Վոտանի խաչ է՝ սիմվոլ, որը կիրառվում է նեոնացիստների և այլ սպիտակ շովինիստական խմբակցությունների կողմից:
  2. Արի Ման, ծագում է զրադաշտական կրոնում արարչի՝ Ահուրա Մազդայի (Օրմուզդի) հակառակորդ Ահրիմանից, մոգոնել է Ալեքսանդր Վարպետյանը՝ որպես արարատում արարված արիների վառ ներկայացուցիչ, որը, եթե ճիշտ եմ հիշում, Վահագնի հետ միասին պատերազմել է Վիշապի դեմ:
  3. «Հայկական նացիոնալիզմ», կրկնակի նշվում է որպես «կրթության վայր»:
  4. Ցեղակրոն (նժդեհական ցեղակրոնության ատապտացված/աղավաղված/կոնտեքստից հանված տարբերակն, ամենայն հավանականությամբ) ու նացիոնալ-սոցիալիստ (այլ կերպ ասած՝ նացիստ, Հիտլերի կուսակցությունը):
  5. Բենիտո Մուսսոլինին նշված է ոգեշնչող անձանց ցանկում: Հիշեցնեմ՝ Մուսսոլինին նացիստական Իտալիայի ղեկավարն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Որպես ղեկավար բավականին ողորմելի տիպ էր, ինչպես ցույց տվեց Իտալիա-Հունաստան հակամարտությունը: Մինչև իշխանության գալը լրագրող էր ու կատաղի դեմ էր արտահայտվում ցենզուրային: Իշխանության գալուց հետո դարձավ ամենամեծ ցենզորը՝ ցուցադրելով գործնականում բոլոր նացիստներին հատուկ անսկզբունքայնություն:
Այս մարդը, մեր լեզվով ասած, «ֆանատիկ մալալետկա» է, որն ընդհանուր դեպքում «լեզվի տակ ոսկոր չունի» ու երբեմն «լեզվի սայթաքումներ» է ունենում (c): Նրա տեսակը սովորաբար լավ ղժղժում է, երբ կոշիկով դեմքը սեղմում ես ասֆալտին:

Կձգտեմ պարզել անձն ու «բացատրական աշխատանք» տանել հետը: Տեսնենք, թե ինչ կստացվի: Մինչ այդ՝ ռեպորտ:

No comments:

Post a Comment