Sunday, May 27, 2012

Ծիածան-դրոշի մասին

Հատկապես մտավոր օժտվածների համար, ովքեր ծիածանային դրոշին նույն ռեակցիան են տալիս, ինչ ցուլը՝ կարմիր թաշկինակին, ձախում պատկերված է ICA-ի (Կոոպերատիվների Միջազգային Դաշինք) դրոշը: ICA-ն սպառողական, գյուղատնտեսական և այլ կոոպերատիվների ու կոոպերատիվների ֆեդերացիաների ոչ պետական միավորում է: Նրանք վերցրել են ծիածան-դրոշը որպես իրենց ներկայիս դրոշի տարր (նախորդ դրոշը պարզապես ծիածան էր):

Ծիածան-դրոշը միջազգային սիմվոլ է բազմազանության, ընդունման, հույսի, հանդուրժողականության, ազատության: Բնական է, որ այն կիրառվել է ինչպես 1961-ի իտալական հակամիջուկային ցույցերի, այնպես էլ 1978-ի Սան Ֆրանցիսկոյի LGBT Pride-ին:

Ոչ այնքան հարգելի ուլտրաինտելլեկտուալներ, այս դրոշը եթե չի պատկանում զուտ LGBT հանրությանն, ապա բոլոր իրավունքն ունի ծածանվել նրանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզող ցանկացած միջոցառման վրա: Բայց դա դեռ չի նշանակում, որ ցանկացած միջոցառում, որում ներկա է այս դրոշն, անպայման մասնակիորեն կամ ամբողջապես նվիրված է LGBT-ին, առավել ևս LGBT Pride է:

Չնայած՝ նույնիսկ LGBT Pride-ին եկող, բռնություն կիրառող, հայհոյող ու մարդկանց վրա թքող կենդանիներն էլ ինձ համար նույն չափով անընդունելի են, ինչ բազմազանության շքերթի վրա հարձակվողները: Բայց ստել, այո, ՍՏԵԼ, այն էլ անամոթաբար, թե ոչ թե բազմազանության շքերթ է տեղի ունենալու, այլ գեյ-շքերթ, միայն թե շատ ագրեսիվ մարդիկ գան խանգարելու, ու էլ ավելի շատ մարդիկ արդարացնեն իրենց արարքները...:))) նման երևույթն առնվազն ողորմելի երկերեսանիություն է, որի դիմակը շուտով պայթելու է:

Հայաստանը coming out-ի խնդիր ունի. ժամանակն է, որ մեր ժողովուրդը դուրս գա պահարանից:

No comments:

Post a Comment