Tuesday, May 15, 2012

Արծվիկ Մինասյան. «Մի նայեք, ֆոկուս եմ անում»

Նախորդ հոդվածի հերոս Արծվիկ Մինասյանը հայտարարություն է արել, որում իր վրդովմունքն է արտահայտում այն կապակցությամբ, թե ինչու, երբ ՀՅԴ երկու պատգամավոր ահաբեկչության մեջ կասկածվող երկու հոգու համար գրավ են վճարում ու ասում՝ լավ են արել, պայթեցրել են, մարդիկ իրերն իրենց անուններով են անվանում:

«Իբրեւ Ազգային ժողովի պատգամավոր' բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը' որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա»,- ասում է Արծվիկը: Արծվիկ, սիրելիս, կալանավորումը պարտադիր պրակտիկա է այնպիսի հանցագործության (իրավախախտում my ass, ահաբեկչությունը հանցագործություն է, կարիք չկա մարդկանց աչքին թոզ փչելու փորձեր անել ու ներկայացնել որպես մասնավոր գույքի ոչնչացում) մեղադրանքի տակ գտնվող մարդկանց համար, ովքեր հասարակության համար վտանգ են ներկայացնում: Ես չգիտեմ, թե որ դատավորն ու ինչ հիմքերով է գրավ սահմանել այդ երկուսի համար:

Ու ասելը, թե «ժողովուրդ, ձևացրեք, թե մենք ոչ մի կուսակցության պատգամավոր չենք», բավականին անճոռնի ու հիմար ֆոկուս է հիշեցնում` անփորձ աճպարարը բողոքում է իր բաճկոնի թևքերը ստուգող հանդիսատեսի դեմ: Ֆոկուս, որտեղ դաշնակցությունը հույս ունի քողարկել ահաբեկիչներին ու վերջում մաքուր դուրս գալ (ու համատեղ ջանքերով խուսափել... պատասխանատվությունից):

P.S. Ենթադրում եմ՝ եթե ստուգենք Համբիկ ու Արամե եղբայրների անցյալները, կտեսնենք Հայ Երիտասարդական Դաշնակցության անդամակցություն, որը երևի ինչ-որ պահից de jure կասեցվել է՝ նույն ֆոկուսի նպատակներով:

No comments:

Post a Comment