Sunday, May 20, 2012

Google Search

Google Search-ն ինձ այսօր ուրախացրեց.
Իհարկե, Yahoo-ն արդեն որոշակի ժամանակ է, ինչ օգտվում է երրորդ աղբյուրներից՝ որոնման արդյունքները ներկայացնելիս, բայց հենց այսպիսի ներկայացման ժամանակը վաղուց էր եկել:

Ինչու՞ ես չեմ սիրում օգտվել Yahoo Search-ից ու սիրում օգտվել Google-ից: Որոնողական այս երկու համակարգերը որակապես իրար մոտ են, բայց կտրուկ տարբերվում են ինտերֆեյսով: Google-ի ինտերֆեյսը մաքուր, թեթև է, առանց ավելորդությունների: Իսկ Yahoo-ի ինտերֆեյսում միայն ես չկամ, չնայած վերջերս բավականին կարգի են բերել:

Ցանկացած դեպքում, Google Search-ի նման զարգացումը թեև իրենով հաճելի է, բայց մտավախություն է առաջացնում, որ Google-ն էլ, միգուցե, որոշի ինտերֆեյսը լցնել «օգտակար բաներով»: Հուսանք՝ այդպես չի լինի:

No comments:

Post a Comment