Կարդում էի ոմն Գայանե Շահինյանի բլոգային գրառումը կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպության հավաքի մասին ու ինքս ինձ մտածում՝ ում նկատմամբ եմ ավելի մեծ հակակրանք զգում, ի՞ր, թե՞ կազմակերպության անդամների նկատմամբ: Ինչևէ, որոշեցի ի վերջո ընդունել, որ աղբյուրն անհուսալի է, ու որ Շահինյանը (հայերեն բառը չեմ գտնում) biased է:
Քիչ լավատեղյակ մարդիկ կվիճեն, որ կանանց ստատուսը հայաստանում ընդհանուր դեպքում համեմատելի է մահմեդական երկրների հետ: Այս գրառման մեջ ես այս դրույթը բերում եմ առանց քննարկման, եթե հետաքրքիր է՝ կարող եմ մանրամասնել ավելի ուշ:
Եկեք տարբերակենք հայ կանանց ըստ իրենց հասարակական ստատուսի ու դրա նկատմամբ իրենց վերաբերմունքի:
- Լիբերալ/չափավոր լիբերալ ընտանիքների կանայք, որոնք նվազագույն դիսկրիմինացիայի են ենթարկվել: Նրանք գիտեն, որ իրենց խոսքը պակաս կշիռ չունի, քան տղամարդունը, ընդհանուր առմամբ թույլ չեն տալիս, որ իրենց որոշում ընդունելու իրավունքը կասկածի տակ դրվի:
- «Քյառթու», «ավանդապահ», «գյուղանամուս» կամ «կոմունիստ-պուրիտան» պատրիարխալ ընտանիքներից դուրս եկած աղջիկներ, որոնք միշտ եղել են մահմեդական «տնական կենդանի» ստատուսում (կամ խուսափել են դրանից, հաջորդ բաժնում կանդրադառնամ դրան):
- Միածնող ընտանիքների երեխաներ:
- Անծնող երեխաներ:
Վերջին երկու դեպքերը չափազանց բարդ են, ու ես, բավականաչափ տվյալներ չունենալով, ինձ իրավունք չեմ վերապահում խոսել նրանց մասին:
Լիբերալ ծագմամբ կանայք կամ բախվում են հասարակության պատրիարխալիզմի հետ, կամ էլ ապրում «ignorance is bliss» կարգավիճակում՝ հայտնվելով «բարենպաստ/լիբերալ միջավայրում»: Բախվողներն էլ, ըստ իմ դիտարկումների, երեք խմբի են բաժանվում. իդեալիստներ, կոնֆորմիստներ ու նեյտրալներ: Իդեալիստները կոնֆլիկտ ունեն հասարակական նորմերի հետ ու փորձում են պայքարել դրա դեմ: Արտակարգ փոքր խումբ է:
Կոնֆորմիստները հաշտվում են նորմերի հետ, որոշելով, որ «ընդհանուրը ճիշտ է»: Ասենք, երբ լիբերալ ծագմամբ աղջիկը քյառթու բոյֆրենդի ձեռքի տակ վերածվում է ճնշված, անշուք ու ենթարկվող մի բանի, ամուսնանում, երեխաներ ծնում ու ավանդապաշտ-նահապետական-քյառթու ընտանիք ստեղծում: Նեյտրալներն ապրում են իրենց շրջապատում, պատրիարխալ միջավայտում փորձում են աչքի չընկնել իրենց լիբերալիզմով: Առավել մեծաքանակ խումբը սա է: