- Գրասեղանիդ վրա մի տեղադրիր սիրելի հեղինակի նկարը, նամանավանդ եթե նա հայտնի հեղինակներից է, որոնք ինքնասպանություն են գործել:
- Բարի եղիր ինքդ քեզ նկատմամբ: Էջերը լցրու որքան կարող ես արագ, տողերի կրկնակի հեռավորությամբ, կամ էլ գրիր երկու տողը մեկ: Ամեն նոր էջը դիտիր որպես փոքրիկ հաղթանակ...
- ...մինչև հասնես 50-րդ էջին: Հետո կանգ առ ու սկսիր անհանգստանալ որակի մասին: Տագնապ զգա. դա է քո գործը:
- Աշխատանքին որքան հնարավոր է՝ վաղ վերնագիր տուր: Տիրիր նրան, ու տես դա: Դիքենսը գիտեր, որ «Լքյալ Տունը» կոչվելու է «Լքյալ Տուն», երբ նույնիսկ չէր էլ սկսել այն գրել: Մնացածը երևի հեշտ էր:
- Ինտերնետդ սահմանափակիր օրեկան մի քանի կայքով: Չհամարձակվես նույնիսկ մոտենալ օնլայն-գրադարաններին, եթե, իհարկե, հետազոտության համար չի:
- Հոմանիշների բառարան պահիր, բայց այգու հետևի հյուղակում կամ սառնարանի հետևը՝ ինչ-որ տեղ, որ հասնելը քայլել կամ ջանք պահանջի: Հավանականություն կա, որ գլուխդ եկած բառերը լրիվ նորմալ յոլա կտանեն, օրինակ՝ «ձի», «վազեց», «ասաց»:
- Երբեմն-երբեմն տեղի տուր գայթակղությանը: Լվացիր խոհանոցի հատակը, լվացքդ կախիր: Դա հետազոտություն է:
- Մի վախեցիր միտքդ փոխել: Լավ գաղափարներին հաճախ սպանում են ավելի լավ գաղափարներ: Ես մի անգամ վեպ էի գրում «Partitions» անունով բենդի մասին: Հետո որոշեցի անվանել նրանց «the Commitments»:
- Amazon.co.uk-ում մի փնտրիր գիրքը, որը դեռ չես գրել:
- Օրեկան մի քանի րոպե տրամադրիր կազմի վրայի կենսագրությանը («Նա իր ժամանակը կիսում է Քաբուլի ու Տիերա դել Ֆուեգոյի միջև»): Բայց հետո վերադարձիր գործիդ:
Թարգմանեց Բ. Պողոսյանը:
No comments:
Post a Comment