Որոշ ժամանակ է, ինչ հետևում եմ Anti "Մեկ Ազգ" կազմակերպությունների դաշինք խմբի իրադարձություններին (լայքի՛ր խումբն, ընթերցո՛ղ)))): Ինձ պետք էր հասարակայնորեն ապացուցել, որ.
- մեկազգականները նացիոնալիստ են
- մեկազգականներն անտիսեմիտ են
- մեկազգականները միլիտարիստ են
- մեկազգականները հավատում են, որ իրենք արիացի են, ու որ արիացիները գերակա են մնացածի նկատմամբ
- մեկազգականները սահմանափակում են կանանց իրավունքները
- մեկազգականները հետապնդում են համասեռականությունը
- մեկազգականները հասարակայնորեն ֆանատիկ պաշտպանում են տեղական քրիստոնեական եկեղեցին, իսկ ներքին օղակով հակվում են նեոպագանիզմի:
Հիմա ապացուցենք կետ առ կետ (գոնե այն կետերը, որոնց համար բավարար նյութ է հավաքվել).
- Գոռը ոչ միայն իրեն նացիոնալիստ է համարում, այլ նույնիսկ հարգում է... միայն նացիոնալիստներին: Ու բարոյական մարդկանց:
- «Մեկ ազգի» ջատագովները բազմիցս անվանում են խումբը «ջհուդական»՝ վիրավորական կոնտեքստով, խոսում հրեամասոնաիլյումինատական դավադրության մասին (Սարգիս Արորդի «... այսօր երկրագնդի մեծ մասը ապրում է հրեական թելադրությամբ...»): Բացի դրանից, 2005 թ. իմ անձնական զրույցը «Մեկ ազգի» երիտասարդ անդամ Հ...ի հետ միանշանակ հաստատեց կազմակերպության ակնհայտ հակասեմիտական ուղղվածությունը: Գոռն ինքը հաղորդման ընթացքում բազմիցս ակնարկում է, որ «դրսից ֆինանսավորում են», Տիգրան Ռոբերտովիչը խոսում է «մանիպուլյատիվ աշխարհի մասին», չնայած ուղղակիորեն չեն նշում հրեաներին, մասոններին և իլյումինատներին:
- Գոռն իրեն ոգեշնչող օրինակ է բերում՝ Սպարտան: Արդյոք տեղյա՞կ է Գոռն այն մասին, որ սպարտայի բանակում քաջալերվում էր համասեռական կապը զինվորների միջև (թեև քննադատվում էր այն որպես միակ կապակցող միջոց կիրառելը): Նպատակը՝ ֆիքսել զինվորի դիրքը սուրրոգատ ընտանիքի՝ բանակի մեջ: Ցանկացած դեպքում, նման միլիտարիստական արտահայտությունները, միլիտարիստական նկարները լիքն են մեկազգականների մոտ: Կարող եք ստուգել:
- Հայ Արիականների Միություն, արիական ցեղակրոնություն, ՀՀ Քաղաքացի. «հա կամաչեր որ արիական ազգերին խայտառակ էք անում» և այլն: Կարծում եմ՝ այլ, լրացուցիչ ապացույցներ պետք չեն:
- Հինգերորդ կետով դեռ շատ տվյալներ չկան, բացի դրես-կոդից («փակեք ձեր բաց պորտերը», «հեշտասերներ» և այլն), բայց դե նացիստական Գերմանիան էլ իր «Kinder, Küche, Kirche»-ն մտցրեց միայն վերջնականապես իշխանության գալուց հետո: Համարենք այս կետը դեռևս չհաստատված՝ այդ ուղղությամբ ակնհայտ նկրտումներով («Հայ կինը պետք է փայլի իր բարոյական նկարագրով»):
- Ապացույց՝ իրենց հոմոֆոբ պլակատները: «Զգուշացեք համասեռամոլներից»:
- Թամազյանը խոսում է եկեղեցուն հավատարիմ լինելու մասին: Այնինչ Հայ Արիականների Միությունը, որը մտնում է կազմակերպությունների դաշինքի մեջ, հայտարարում է արիադավան-հեթանոսական հավատի քրմական դասի ձևավորման մասին:
Իսկ էջում շարունակում են պատռվել դիմակները))) անփորձ մեկազգականները, չդիմանալով պրովոկացիաներին, մեկ առ մեկ ցույց են տալիս իրենց անհանդուրժողականությունն ու շովինիզմը: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Թարմացում. հինգերորդ կետը՝ կանանց իրավունքների ու «Kinder, Küche, Kirche»-ի առումով, հաստատվեց, ու այն էլ ինչքան միանշանակ կերպով))) Իսկ այստեղ Թամազյանը խոսում է եկեղեցուն հատուկ իրավունքներ՝ նույնիսկ անկախ պետության ստատուս տալու մասին: Հաշվի չառնելով, որ Վատիկանը, որի օրինակից նա ոգեշնչվել է, ըստ էության ոչ հոգևորական/սպասարկող բնակչություն չունի:
Թարմացում. հինգերորդ կետը՝ կանանց իրավունքների ու «Kinder, Küche, Kirche»-ի առումով, հաստատվեց, ու այն էլ ինչքան միանշանակ կերպով))) Իսկ այստեղ Թամազյանը խոսում է եկեղեցուն հատուկ իրավունքներ՝ նույնիսկ անկախ պետության ստատուս տալու մասին: Հաշվի չառնելով, որ Վատիկանը, որի օրինակից նա ոգեշնչվել է, ըստ էության ոչ հոգևորական/սպասարկող բնակչություն չունի:
No comments:
Post a Comment