Հին հոդվածներս էի բզբզում ֆորումներում, զարմացա, որ մի քանի բան մտքովս չի անցել նախ և առաջ բլոգում տեղադրել: Հիմա կլրացնեմ այդ բացը:
Շատերը կոմիքսները համարում են «թեթև» ու «անլուրջ» երևույթ: Այդ մարդկանց խորհուրդ կտամ սնոբ չլինել ու մի փոքր կարդալ:
Իհարկե, ես համաձայն եմ, որ Սուպերմենը լրիվ սանտաբարբարա է (չնայած լավ թողարկումներին): Բայց կոմիքսները չեն սահմանափակվում Սուպերմենով:
Շատ ժամանակակից գրքեր թողարկվում են նաև «գրաֆիկական վեպի» կոմիքսային ֆորմատով: Ոմանք կարող են ասել, թե դա գրականության ու ընթերցողի երևակայության համար վատ է բլա-բլա-բլա, բայց մյուս կողմից՝ նույնն ասում էին կինոյի մասին:
Փաստ՝ գրաֆիկական վեպը ոչ մի դեպքում չի փորձում դասական գրականությունը դուրս մղել շուկայից: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ նկարիչն էլ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում ունի, գրաֆիկական վեպը դառնում է արվեստի լրիվ այլ ֆորմատ:
Երբ խառը պատմությունների հետևանքով Warner Brothers-ը (որոշ մարդիկ պնդում են, որ ընկերության անունը 666 անգամ թարս կարդալով կարելի է կանչել Մեծն Կտուլհուին) դադարեցրեց Դարրեն Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի ֆինանսավորումը, Արոնոֆսկին նկարիչ Կենտ Ուիլիամսի հետ նախնական սցենարով գրաֆիկական վեպ սկսեց նկարել: Արանքում նա վերափոխեց սցենարն ու ֆիլմը նկարահանեց շատ ավելի փոքր բյուջեով, այնպես որ գրաֆիկական վեպն ու ֆիլմը դուրս եկան գրեթե միաժամանակ: Դիմավորեք՝ «The Fountain, a Graphical Novel»:
Այո, երբ կոմիքսի վրա վատ հեղինակ է աշխատում, այն ստացվում է խիստ մակերեսային ու գրեթե միշտ մարտական տեսարանների վրա հիմնված: Դա առավել տարածված է մանգայում (ճապոնական կոմիքսներ): Օրինակ՝ «Fairy Tail»: Նարուտոյի մասին էլ չխոսեմ քանի դեռ երկրպագուները մազերս չեն պռճոկել: Բայց հենց նույն մանգայի մեջ՝ հիանալի աշխատանքներ.
Կոմիքսների ոլորտում են աշխատում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ալան Մուրը («V for Vendetta», «Watchmen», «Promethea»), Ֆրենկ Միլլերը («Batman: Year One», «Sin City», «Ronin»), Նիլ Գեյմանը («Sandman», «Books of Magic», «Harlequin Valentine»), Մայքլ Մուրկոկը («Elric: The Making of a Sorcerer», «Swords of Heaven, Flowers of Hell», «Michael Moorcock's Multiverse»), նույնիսկ Սթիվեն Քինգի հայտնի «The Dark Tower» շարքի նախաբանը ՝ «Gunslinger Born», «The Long Road Home», «Treachery», «The Fall of Gilead», «Battle of Jericho Hill» կոմիքսների տեսքով:
Այնպես որ՝ կոմիքսները շատ բան ունեն հակադրելու ժանրի քննադատներին: Իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ միևնույն է՝ գրականությունն իր խորությամբ գերազանցում է կոմիքսներին, թող հիշի «Twilight»-ը: Թող հիշի ու սարսափի:

Քանի որ Հայաստանում արտասահմանյան կոմիքսների մեծ մասն անհասանելի են (կամ էլ հասանելի են, բայց անհասանելի գներով), բնական է, որ ընթերցողների մեծ մասը դրանք կարդում է էլեկտրոնային տարբերակներով:
Մի ժամանակ ես CBZ/CBR ֆորմատների կոմիքսները սկզբունքայնորեն վերածում էի PDF-ի, որ արդեն իմ համար սովորական գրքային ֆորմատով կարդամ: Ինչևէ, որոշ տեխնիկական ու այլ խնդիրներից հետո որոշեցի փորձել CDisplayEx ծրագիրը (կարող եք անվճար բեռնել այստեղից):
Քանի որ ծրագիրը սկսել եմ օգտագործել ոչ թե 1.6, այլ ավելի վաղ տարբերակից (որն ավտոմատ բացում էր կոմիքսները լիաէկրան ռեժիմում), մի փոքրիկ փոփոխություն արեցի ծրագրի կարգավորումների մեջ (դուրս գալու կոճակը նորից դրեցի Esc, ու սեղմեցի F11):
Ամեն ինչ նորից այնպես էր, ինչպես պետք էր:
Դրա փոխարեն այս տարբերակում կա խոշորացնելու/փոքրացնելու ֆունկցիա (+/- սեղմելով ստեղնաշարի վրա), ինչը բավականին խոշոր թերություն էր հին տարբերակում:
Այլ կերպ ասած՝ բզբզեք, կտեսնեք ինքներդ:
Ժամանակակից կոմիքսներն առաջացել են այսպես կոչված «կոմիքսային ժապավեններից», որոնք հիմնականում թերթերում ու ամսագրերում տպագրվուղ հումորային-ծաղրանկարային նկարաշարեր էին: Երբեմն «ժապավենը» մեկ և ավելի էջ էր զբաղեցնում: Ահա թե ինչ տեսք ունի տիպիկ «կոմիքսային ժապավենը».
Առաջին կոմիքսները (այստեղ և այսուհետ, ինչպես նաև ավելի վաղ, «կոմիքս» բառը կիրառվում է «comic book» իմաստով) հայտնվել են ԱՄՆ-ում՝ 1934 թվականին: Նրանք իրենցից ներկայացնում էին կոմիքսային ժապավենների վերատպում՝ առանձին ֆորմատով:
Առաջին «իսկական» ամերիկյան կոմիքսը համարվում է 1933-ի «Famous Funnies: A Carnival of Comics»-ը:
Այն ընդամենը 36-էջանոց թողարկում էր, բայց հիմք դարձավ, որ 1934 թ. հուլիսին տպագրվի Famous Funnies պարբերականի 68-էջանոց առաջին համարը (թվագրվում է՝ #1): Պատկերացրեք. ԱՄՆ, 30-ականներ, Մեծ դեպրեսսիա, ոչ մեկը փող չունի: Ու ընդամենը 10¢ արժեցող կոմիքսներ: Կոմիքսները միանգամից մեծ հաջողություն ունեցան:
Մշակութայնորեն ամերիկյան կոմիքսների ժամանակագրությունը բաժանվում է հինգ շրջանների.
Կոմիքսները միանգամից ուշադրություն գրավեցին նաև քսաներորդ դարի առաջին կեսում ԱՄՆ-ում մեծ տարածում ստացած «weird fiction» գրական ոճի գրողների շրջանում: Ոճը մասնագիտանում էր ֆանտաստիկ/գիտաֆանտաստիկ/սարսափ/դետեկտիվ պատմվածքների ժանրերում: Ու հեղինակները բնավ դեմ չէին իրենց պատմվածքներն ավելի պատկերավոր դարձնել կոմիքսների ֆորմատի մեջ դրանք տեղադրելու միջոցով: Ռոբերտ Հովարդի ստեղծած Կոնանը երկար տարիներ եղել է կոմիքսների ամենահայտնի ու ամենասիրված հերոսներից մեկը (իհարկե, այդ ժամանակ Հովարդն արդեն չկար): Այսպիսով, առաջացավ նաև տպավորիչ պատկերներ նկարող նկարիչների պահանջարկ:
Գրող-նկարիչ զույգը. ահա դասական կոմիքսը ստեղծող ուժը:
Կոմիքսները նաև վերամշակեցին նկարաշարային արտահայտչամիջոցները. այսպես կոչված «baloon»-«փուչիկները»՝ խոսքը փոխանցելու համար (վերևից ներքև. խոսք, միտք, բացականչություն արտահայտելու համար նախատեսված «փուչիկ»):
Բայց միայն խոսքերը պատմության ամբողջ մթնոլորտն ու թեժությունն արտահայտելու համար քիչ են: Ի՞նչ է պակասում: BOOM! POW!!! AAARGH! Այո, լրացուցիչ արտահայտչամիջոցներ, ավելի ընդգծված, տարածական, ասես էջի վրայից դուրս թռնող դեպի ընթերցողը: Երեխայությու՞ն է, կասեք: Երևի այդ ժամանակ բոլորն էլ իրենց կարող էին թույլ տալ մի փոքր երեխա լինել: Հետո՝ կոմիքսն էլ դեռ բալիկ էր:
Այս շրջանում էր, որ ձևավորվեց սուպերհերոսի գաղափարը. մարդ, օժտված գերմարդկային ունակություններով, ով օգնում է հասարակ քաղաքացիներին: 1938-ին Ջերրի Սիգլն ու Ջո Շասթրը ստեղծեցին... տադադամ... Սուպերմենին: Ինչը դարձավ կոմիքսների «Ոսկե շրջանի» սկիզբը:
Ու վերջում, իհարկե, ընթերցացուցակ(դեռևս միայն երկու հեղինակ, որ հոդվածս չդառնա Encyclopedia Britannica՝ հետագայում լրացնելու պայմանով):
Ալան Մուր/Alan Moore.

- Նախակոմիքսային կամ պլատինե շրջան
- Ոսկե շրջան
- Արծաթե շրջան
- Բրոնզե շրջան
- Ժամանակակից շրջան

Նիլ Գեյման/Neil Gaiman.
No comments:
Post a Comment