Ինչպես խոստացել էի՝ այժմ այն մասին, թե ինչու և ինչպես լիցենզավորել բլոգն (ու ինչ է լիցենզիան ընդհանրապես):
Նախ՝ լիցենզիան: Ինչ է այն ու ինչի համար է պետք: Բլոգի լիցենզիան իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է (ֆիզիկական կամ էլեկտրոնային), որը որոշում ու սահմանափակում է տվյալ նյութի դիտումը, կիրառումն ու տարածումը: Երբ գրանցվում եք ինչ-որ կայքում կամ ծրագիր եք տեղադրում, ապա հղման կամ առանձին պատուհանի տեսքով ձեզ ցուցադրվում է դրա լիցենզիոն համաձայնությունը: Սեղմելով «համաձայն եմ», դուք հաստատում եք, որ պարտավորվում եք հետևել լիցենզիայի պայմաններին: Խոստովանեք. դուք երբեք այն չեք կարդում:
Փաստորեն, եթե ձեր բլոգում տեղադրվի ճիշտ կազմված լիցենզիոն համաձայնություն, ապա ձեր նյութերից որևէ կերպ օգտվող մարդը պարտավոր է ծանոթանալ նրան ու դրանից հետո կամ լքել ձեր բլոգը, կամ էլ շարունակել օգտվել, բայց պարտավորվելով հետևել լիցենզիոն համաձայնությանը. եթե նա խախտի լիցենզիոն համաձայնությունը, դուք կարող եք նրան կասեցման հրամանով նամակ ուղարկել («cease and desist note»), որին չենթարկվելու դեպքում կարող եք նրան իրավական պատասխանատվության ենթարկել:
Իհարկե, եթե դուք ձեր բլոգում պլագիատով եք զբաղվում, ապա դատական փորձաքննությունը կորոշի, որ ձեր բլոգի նյութերը ձեր ինտելլեկտուալ սեփականությունը չեն հանդիսանում ու դուք իրավասու չեք դրանք լիցենզավորել: Հետևաբար, այդպիսի նյութերի նկատմամբ ձեր լիցենզիան անվավեր է:
Լավ, բարդ մասն անցանք, հիմա գալիս է հեշտը. ինչպե՞ս դա անել առանց ավելորդ գլխացավանքի: Պատասխանը՝ օգտվեք Creative Commons լիցենզիայից, որը գործում է աշխարհի երկրների մեծ մասում:
Creative Commons լիցենզիայով դուք պահպանում եք ձեր հեղինակային իրավունքները, բայց թույլ եք տալիս մարդկանց պատճենահանել ու տարածել ձեր նյութն այն պայմանով, որ աղբյուրը նշվի: Պատճենահանման ու տարածման լրացուցիչ պայմանները նույնպես դուք եք որոշում: Դրա շնորհիվ կան մի քանի Creative Commons լիցենզիաներ, ու թե դրանցից որն է պետք հենց ձեզ, կորոշեք ինքնուրույն՝ իմ բացատրության հիման վրա:
Անենք ամեն ինչ քայլ առ քայլ:
- Մտեք այստեղ, որտեղ կարող եք սկսել ստեղծել ձեր սեփական լիցենզիան: Մի փոքր բացատրությունից հետո կգա լիցենզիայի տիպի ընտրությունը՝ երկու կետով.
- Լիցենզիայի տիպի ընտրությունից հետո մնում է որոշել, թե որտեղ է գործում ձեր լիցենզիան, ինչ նյութեր եք ներկայացնում, լրացնել ձեր տվյալները և այլն.
Պատրաստ է: Սեղմեք կանաչ «Select a License» կոճակն ու կստանաք կոդ, որը ձեր բլոգում տեսանելի տեղ դնելու դեպքում ձեր բլոգն ու իր ամբողջ պարունակությունը լիցենզավորված կլինեն:
Եթե նյութը բարդ թվաց, գրեք մեկնաբանություններում, ու ես հաճույքով կպարզաբանեմ անհասկանալի մասերը: Ցանկանում եմ ձեզ ստեղծագործ բլոգգինգ:
Եթե նյութը բարդ թվաց, գրեք մեկնաբանություններում, ու ես հաճույքով կպարզաբանեմ անհասկանալի մասերը: Ցանկանում եմ ձեզ ստեղծագործ բլոգգինգ:
No comments:
Post a Comment