Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
- Գրիր:
- Մի բառի հետևից մյուսը դիր: Գտիր ճիշտ բառը, գրի առ:
- Ավարտիր այն, ինչ գրում ես: Ինչ գնով էլ լինի ավարտելն, արա դա:
- Կողք դիր: Կարդա՝ ձևացնելով, թե կյանքումդ երբեք չես կարդացել: Ցույց տուր ընկերներիդ, ում կարծիքը հարգում ես, և ում նման բանը դուր կգար:
- Հիշիր. երբ մարդիկ քեզ ասում են, որ ինչ-որ բան այն չի ու իրենց չի համոզում, ապա գրեթե միշտ ճիշտ են: Երբ սկսում են ասել, թե ինչն է սխալ իրենց կարծիքով ու ինչպես դա ուղղել, ապա գրեթե միշտ սխալ են:
- Ուղղիր դա: Հիշիր, որ վաղ թե ուշ, նախքան աշխատանքդ կհասնի կատարելության, դու ստիպված կլինես այն թողնել ու անցնել հաջորդը գրելուն: Կատարելությունը նման է հորիզոնի ուղղությամբ շարժվելուն՝ նրան հասնելու ակնկալիքով: Շարունակիր շարժվել առաջ:
- Ծիծաղիր ինքդ քո կատակների վրա:
- Գրելու հիմնական կանոնն այն է, որ եթե դու բավականաչափ համոզված ու ինքնավստահ ես դա անում, ապա կարող ես անել, ինչ ուզում ես (սա կարող է կյանքի կանոն էլ լինել, ոչ միայն գրելու, բայց գրելու համար որոշակիորեն ճիշտ է): Ուրեմն գրիր պատմությունդ այպես, ինչպես այն պետք է գրվի: Գրիր անկեղծ, պատմիր որքան կարող ես լավ: Համոզված չեմ, թե ուրիշ կանոններ կան: Ոչ այնպիսիք, որ նշանակություն ունենան:
Թարգմանեց Բ. Պողոսյանը
No comments:
Post a Comment