Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
- Ավարտիր օրվա գրելիքդ, քանի դեռ ցանկանում ես շարունակել:
- Լսիր այն, ինչ գրել ես: Երկխոսության տողի քրջոտ ռիթմը կարող է ցույց տալ, որ հերոսներիդ դեռ այնքան չես հասկանում, որ նրանց ձայներով գրես:
- Կարդա Քիտսի նամակները:
- Վերընթերցիր, արտագրիր, վերընթերցիր, արտագրիր: Եթե չի օգնում, շպրտիր: Լավ զգացողություն կունենաս, բացի դրանից՝ դժվար թե ցանկանաս շրջապատել ինքդ քեզ բանաստեղծությունների ու պատմվածքների դիակներով, որոնց մեջ ամեն ինչ կա, բացի իրենց անհրաժեշտ կյանքից:
- Բանաստեղծություններ անգիր սովորիր:
- Անդամակցիր գրողների համատեղ իրավունքներն առաջ տանելու ուղղությամբ մասնագիտացող կազմակերպությունների:
- Գրածի հատվածի հետ կապված խնդիրը հաճախ ավելի պարզ է դառնում, երբ երկար զբոսանքի ես գնում:
- Եթե կարծում ես, որ երեխաների ու տան մասին հոգ տանելը կվնասի գրելուդ, մտածիր Ջեյ Ջի Բոլլարդի մասին:
- Մի անհանգստացիր այն մասին, թե քեզնից հետո ինչ եք թողնելու. ինչպես նկատել է Լարկինն (ով սենտիմենտալիստ չի)՝ «Մեզանից ինչ կենդանի կմնա՝ սերն է»:
Թարգմանեց Բ. Պողոսյանը:
No comments:
Post a Comment