Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
- Երբեք մի անհանգստացիր նախագծի կոմերցիոն հնարավորությունների մասին: Այդ բանի մասին թող ագենտներն ու խմբագրերը հոգան (կամ էլ չհոգան): Երկխոսություն իմ ամերիկյան հրատարակչի հետ, ես. «Գիրք եմ գրում, այնքան ձանձրալի է, այնքան սահմանափակ կոմմերցիոն տեսքի, որ եթե այն հրատարակես, կարող ես աշխատանքդ կորցնել»: Հրատարակիչը. «Հենց դա է, որ ինձ մոտ ցանկություն է առաջացնում պահպանել աշխատանքս»:
- Մի գրիր հասարակական վայրերում: Վաղ 1990-ականներին ես գնացի Փարիզում ապրելու: Սովորական գրական պատճառներով. այդ տարիներին, եթե Անգլիայում քեզ գրելիս բռնեին, կարող էին գլուխդ ջարդել, իսկ Փարիզում, dans les cafés... Այդ ժամանակներից է, որ իմ մոտ հասարակական վայրերում գրելու նկատմամբ հակակրանք է ձևավորվել:
- Մի եղիր մեկն այն գրողներից, ովքեր իրենք իրենց դատապարտում են Նաբոկովի փեշից կախված կյանքի:
- Եթե օգտվում ես համակարգչից, անընդհատ թարմացրու ու լրացրու ավտոուղղման կարգավորումները: Միակ պատճառը, թե ինչու եմ ես հավատարիմ մտում իմ քաքի կտոր համակարգչին, այն է, որ ես այդքան հնարամտություն եմ ներդրել գրական պատմության մեծագույն ավտոուղղման ֆայլերից մեկը ստեղծելու մեջ: Մի քանի ստեղների սեղմումից կատարյալ ձևի և ուղղագրության բառեր են ծլում. «Niet»-ը վերածվում է «Nietzsche»-ի, «phoy»-ը դառնում է «photography» և այլն: Հանճա՛ր:
- Օրագիր պահիր: Իմ գրական կյանքի ամենամեծ ափսոսանքներից մեկն այն է, որ ես երբեք օրագիր չեմ պահել:
- Ունեցիր ափսոսանքներ: Նրանք վառելիք են: Էջի վրա նրանք բռնկվում են բաղձանքի տեսքով:
- Ձեռքի վրա միաժամանակ մեկից ավելի մտքեր ունեցիր: Եթե ես ընտրություն ունենամ՝ գիրք գրել, թե ոչ մի բան չանել, ես միշտ կնախընտրեմ երկրորդը: Միայն եթե երկու գրքերի մտքեր ունենամ, ստիպված կլինեմ մեկին մյուսը նախընտրել: Ես միշտ կարիք ունեմ զգալ, որ մի բանից փախչում եմ:
- Զգուշացիր կլիշեներից: Ոչ միայն այն կլիշեներից, որոնց հետ պատերազմում է Մարտին Էմիսը: Կան ինչպես արտահայտման, այնպես էլ արձագանքի կլիշեներ: Դիտարկման ու մտքի, նույնիսկ կոնցեպցիայի կլիշեներ կան: Շատ վեպեր, նույնիսկ մի քանի ադեկվատ գրվածներ, ձևի կլիշեներ են, որոնք համակերպվում են ակնկալիքի կլիշեների հետ:
- Արա դա ամեն օր: Սովորություն դարձրու դիտարկումներդ բառերի տեսքով արտահայտել, ու աստիճանաբար դա բնազդ կդառնա: Սա ամենակարևոր կանոնն է, ու ես, բնականաբար, չեմ հետևում նրան:
- Հեծանիվը երբեք արգելակները սեղմած մի վարիր: Եթե ինչ-որ բան չափից դուրս դժվար է դուրս գալիս, հանձնվիր ու այլ բան արա: Ձգտիր ապրել առանց համառության դիմելու: Բայց գրելը շատ է կապված համառության հետ: Պետք է կպչես դրանից: Իմ 30-ն անց տարիքում ես մարզադահլիճ էի գնում, չնայած ատում էի դա: Մարզադահլիճ գնալու պատճառը գնալ դադարելու օրը հետաձգելն էր: Ահա թե ինչ է ինձ համար գրելը. եղանակ հետաձգելու համար այն օրը, երբ ես էլ դրանով չեմ զբաղվի, երբ այնքան խորը կսուզվեմ դեպրեսսիայի մեջ, որ չեմ կարողանա այն տարբերել կատարյալ երանությունից:
No comments:
Post a Comment