Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
- Գրիր, միայն երբ ասելիք ունես:
- Խորհուրդներ մի ընդունիր մեկից, ով ներդրում չունի արդյունքի մեջ:
- Ոճը ինքդ քեզ շարադրանքից հանելն է, ոչ թե ինքդ քեզ շարադրանքի մեջ խցկելը:
- Եթե ոչ մեկը չի ուզում պիեսդ բեմադրել, ինքդ բեմադրիր:
- Կատակները նույնն են, ինչ ձեռքերն ու ոտքերը նկարչի համար: Միգուցե դրանք քո վերջնական նպատակը չեն, բայց ընթացքում ստիպված ես իրենց էլ տիրապետել:
- Թատրոնն առաջին հերթին պատկանում է երիտասարդներին:
- Դեռ ոչ ոք որպես սցենարիստ հետևողականության չի հասել:
- Երբեք մի գնա հեռուստատեսային դեմքերի փառատոնի, որը գրական փառատոն է ձևանում:
- Մի բողոքիր, թե քեզ չեն հասկանում: Կարող ես ինքդ այնպես անել, որ քեզ հասկանան, կամ էլ որ չհասկանան:
- Անգլերենի երկու ամենաճնշող բառերն են՝ «գեղարվեստական գրականություն»:
Թարգմանեց Բ. Պողոսյանը
No comments:
Post a Comment