Հենրիկ Իբսենի «Բրանդն» էի կարդում: Դե, կրոնական-փիլիսոփայական թեմաներն ու «What you are, be fully, not in parts and pieces»-ը քննարկելը տրիվիալ կլիներ, բայց մի հատված կար, որ մարմնովս դող անց կացրեց:
Դրաման չկարդացածներին ներկայացնեմ իրավիճակը. Բրանդի երեխան՝ Ուլֆը, մահանում է, կինն՝ Ագնեսը, երեխայի հագուստից է կարոտն առնում:
Մի օր մուրացկան կին է գալիս ու հագուստ է խնդրում իր երեխայի համար: Բրանդը համոզում է Ագնեսին Ուլֆի շորերը տալ մուրացկանին: