Showing posts with label լուսանկարչություն. Show all posts
Showing posts with label լուսանկարչություն. Show all posts

Friday, July 26, 2013

Լուսանկարների թվային մշակում

Ընդհանուր առմամբ, թվային մշակումը մի բան է, որին որոշ լուսանկարիչներ, նամանավանդ Հայաստանում, մի քիչ վատ են նայում: Խնդիրն այն է, որ թվային մշակման միջոցով կարելի է, տեսախցիկի կարգավորումներին բավականին քիչ տիրապետելով, ստանալ բավականին բարձր արդյունք, ինչպես նաև շրջանցել տեսախցիկի որոշ տեխնիկական սահմանափակումներ, բայց մյուս կողմից՝ մեծ է գայթակղությունն անցնել բոլոր չափերն ու լրիվ անճաշակ բան ստանալ:

Ցանկացած դեպքում, դիտարկենք թվային մշակման դրական կիրառումը: Ահա մի լուսանկար, որ ես արել էի երկու տարի առաջ իմ Canon PowerShot A410-ով.
 

Տեսախցիկի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին ավելի լավ պատկեր ստանալ, ցավոք: Ակնհայտ թերություններից են՝ լուսանկարը չափազանց մուգ է, ինչից տուժում է տարածականությունը, ու կա անհամաչափ կապույտ color cast:

Փրկելու տարբերակ մեկ՝ լուսանկարը դարձնել մոնոխրոմատիկ.





Nik Color Efex Pro 4 փլագինը իր գործը բավականին լավ է արել (B/W Conversion ու Detail Extractor ֆիլտրերով + շատ քիչ Film Grain, բայց դա արդեն առանձին պատմություն է): Ինչևէ, ես ուզում էի պահպանել նկարի գույներն ու ազատվել color cast-ից: Photoshop-ով մոտ կես ժամ մշակելուց հետո ստացվեց այ այսպիսի արդյունք.




Իհարկե, կատարյալ չի, բայց երևի լավագույն արդյունքն է, որ կարելի է ստանալ նման լուսանկարից: Կարճ ասած՝ սպասեք նոր ուսուցողական նյութեր այստեղ:

Saturday, October 13, 2012

Մի վերջին լուսանկար. պոստ մորտեմ լուսանկարչությունը 19-րդ դարում

Վաղ լուսանկարչության կիրառումներից մեկն ազգականներին վերջին անգամ սիրելի հանգուցյալի հետ նկարվելու հնարավորությունն էր. նկարչի դիմելու դեպքում պատվերը չափազանց երկար ժամանակ կտևեր, իսկ դիակներն, իհարկե, առասպելական համբերություն ունեն, բայց այդ հատկությունը, ցավոք, չի տարածվում ողջ մնացածների հոտառության զգայարանի վրա: Ինչի պատճառով 19-րդ դարում նախընտրում էին սիրելի հանգուցյալին հնարավորինս շուտ ճամփել այնտեղ, ուր խոտն ավելի կանաչ է, երկինքն էլ ավելի կապույտ:

Այդ կոնտեքստում առաջացավ պոստ մորտեմ (հետմահու) լուսանկարչության գաղափարը:

Այս լուսանկարների մի մասը ողբերգական է, մի մասը՝ մռայլ ձևով զավեշտալի: Հետաքրքիր են մարդկանց դեմքերի արտահայտությունները: Երեխաներինն էլ, մեծերինն էլ: Եկեք հիշենք, որ այս ամենը տեղի էր ունենում վիկտորիական էթիկայի պայմաններում, իսկ լուսանկարիչներին հասարակ խավի շրջանում վերաբերվում էին այնպես, ինչպես մենք հիմա ակադեմիկոսներին ենք վերաբերվում:
Ընդհանուր առմամբ ամերիկյան հասարակ ու միջին խավի պոստ մորտեմ լուսանկարները ես սովորաբար որակում եմ մեկ բառով՝ տարօրինակ:

Հետաքրքիր, բայց կանխատեսելի է պոստ մորտեմ լուսանկարների մեջ մանկականների մեծ քանակը. այդպիսի լուսանկարը դառնում է մահացած երեխայի միակ հիշատակը:

Իսկ որոշ նկարներ շատ տխուր են, ինչպես  Սաքսեն-Կոբուրգի ու Գոթայի արքայադուստր Վիկտորիայի վերջին լուսանկարը.
Լուսանկարն ասես նոր իմաստ տա «վերջին շունչը փչել» արտահայտությանը:

Քանի որ իմ նախորդ բլոգները հակում ունեին արագ տեմպերով լցվել մեռելներով, այսքանով սահմանափակվենք: Այլ պոստ-մորտեմ լուսանկարներ դիտելու համար կարող եք որոնել գուգլում՝ 19th century post mortem photography, 19th century post mortem daguerreotype նշանաբառերով:

Saturday, June 23, 2012

«Ոսպնյակի մութ կողմը»


«Dark Side of the Lens», կարճամետրաժ ֆիլմ լուսանկարչության շատ յուրահատուկ ձևի մասին:

Մրցանակներ.
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, Rhode Island International Film Festival, 2011
  • Ակտիվ մարզաձևերի կատեգորիա, Vimeo Awards 2012
  • Պրոֆեսիոնալ կատեգորիա, G-Raid Driven Creativity award
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, 5Point Film Festival 2011
  • Գրան պրի, Chamonix Film Festival 2011
  • Լավագույն կարճամետրաժ, New York Surf Film Festival 2011
  • Տարվա լավագույն թվային կարճամետրաժ, Surfer Poll
  • Relentless Short Stories 2011
  • «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակ, Amstel Surf Film Festibal
  • Լավագույն կարճամետրաժ, Sheffield Adventure Film Festival
  • Լավագույն միջազգային կարճամետրաժ, Canadian Surf Film Festival
  • Լավագույն կարճամետրաժ, Waimea Ocean Film Festival

Friday, February 3, 2012

Մի քիչ լուսանկարչություն

Այսօր հետաքրքիր բաներ ցույց տալու օր է:) սկսենք լուսանկարչությունից:

Վերջերս Մարիի հետ վիճեցինք, թե արդյո՞ք հնարավոր է iPhone 4s-ով պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարչությամբ զբաղվել: Այսօր, որպեսզի ամրապնդեմ արտահայտածս տեսակետը, որոշեցի iphoneography.com մտնել ու իրենց «Through the Lens of an iPhone» Flickr-յան խմբի վերջին լուսանկարներից մի քանիսի հղումները տեղադրել այստեղ. նկար 1 - նկար 2 - նկար 3: Այնպես որ, ամեն ինչ իր կիրառման եղանակն ունի, ու հմտությունները, որոնց տիրապետելու դեպքում կարելի է ամենատարբեր մակարդակի արդյունքների հասնել:
Ու՝ այո, աջում պատկերված օբյեկտիվները նախատեսված են iPhone-ի համար: Հենց սրանք iProLens.com-ից են:

Իսկ այս մեկը՝ վավերագրություն սիրողների համար: Մայքլ Լեսիի Wisconsin Death Trip գրքում օգտագործված լուսանկարները՝ հենց Wisconsin Historical Society-ից: Լուսանկարները կատարվել են 1890-1910 թթ. միջակայքում Վիսկոնսին նահանգի Բլեք Ռիվեր Ֆոլլս քաղաքում՝ Չարլզ Վան Շայքի կողմից:


Monday, August 15, 2011

Աֆրիկյանների ակումբ

Երեկ Աֆրիկյանների ակումբն այցելեցինք (երկրորդ անգամ) ու ես մի քանի նկարներ արեցի:


Մնացածն՝ այստեղ:

Sunday, August 7, 2011

Մակրո գրքերով ու մետաղադրամներով

Առանց տրիպոդի մակրո էի անում, ձեռքերս էլ, երևի գիտեք, դողում են: Արդյունքում պարզեցի, որ մի կողմից երկու գիրք տեղադրելն ու տեսախցիկը դրանց վրա սեղմելը շատ լավ միտք է: Արդյունքը՝ ստորև:

Երկու օր քաղաքում՝ լիցքաթափված մարտկոցով


Այս անգամ, ցավոք, ավելի շատ էքսպերիմենտալ էր, քան ալտերնատիվ: Վերջին նկարի մռայլ տունն ուղիղ մեր շենքի առաջ է: Վախենալի է, չէ՞)))

Borkrag խմբի հարմերգը. թարմ-թարմ կադրեր

Մի փոքր առաջ վերադարձա «Stop» ակումբում Borkrag դեթ-մետալ խմբի համերգից ու միանգամից որոշեցի տեղադրել կադրերը: Եթե այնտեղ չէիք, նախանձեք))) եթե այնտեղ էիք, փնտրեք ձեզ նկարներում:

Մնացածն՝ այստեղ:)) Խոստացել էի, չէ՞, որ նկարների առումով Google+-ում շատ ավելի հետաքրքիր եմ լինելու, քան Facebook-ում:

Monday, June 27, 2011

Ֆոտոէքսպերիմենտներ

Կարապի լճի մոտի այգում փորձում էի մոծակներին նկարել) նախ՝ սև ու սպիտակ, առանց ֆլեշի.

Thursday, June 16, 2011

Երեկվա կադրերից, որոնք տեղ չգտան երեկվա ֆոտոնյութերում: Նկարներում տեղ գտած էֆեկտները զուտ լուսանկարչական են՝ երկնքում ոչ մի պահի երեք իրար կպած լուսիններ չեն եղել)))


Այս գիշերվա լուսնի խավարման կադրերը

Լուսնի խավարման կադրերը բոլոր նրանց համար, ովքեր բաց թողեցին այն))) նկարելիս լացս գալիս էր, որ ավելի լավ ֆոտոխցիկ չկա, կամ գոնե տրիպոդ: Բայց դե, ինչ ստացվեց, ստացվեց: Մնացած, թվով 55 նկարներն ով ցանկանում է վերցնել, թող կապվի, թեկուզ մեկնաբանություններով: Նկարահանելուց տարբեր ռեժիմներ եմ օգտագործել խավարման տարբեր փուլերի համար՝ SM, M/no flash, A/flash, A/no flash, S/fireworks և այլն:

Friday, June 10, 2011

Մուկն ու օղաբլիթը

Պահի տակ այնպիսի կադրեր եմ բռնեցնում))) Համաստեղս ասես ֆոտոմոդել լինելու համար ծնված լինի: Մուահ:
Սոն, Էյնշտեյնդ ինչպե՞ս է:

Thursday, March 24, 2011

Ֆոտոապարատի ֆորձարկման առաջին արդյունքները պատրաստ են:
1. Իմ որջը (ավտոմատ ռեժիմ, ամպամած/բնական լուսավորություն).
2. Ռոմով բաժակ (Manual/SM ռեժիմ).
3. «Урал» (Manual/SM ռեժիմ).
Ճիշտն ասած, բավականին գոհ եմ: Բայց դեռ պիտի փորձարկեմ բաց տարածության մեջ: