Showing posts with label տոներ. Show all posts
Showing posts with label տոներ. Show all posts

Monday, November 7, 2016

Ուշացած գրառում սատանիստական հելլոուինի մասին

Գրառումը կլինի կարճ, կոնկրետ, ջղային, ու ի նկատի կունենա, բայց չի չարաշահի ոչ նորմատիվ լեքսիկա: Հելլոուինից հղիներին, գլխից հիվանդներին, կրոնից թույլերին խնդրում եմ հեռացնել էկրաններից:

Պատկերացրեք՝ մեր Վարդավառը, սբ. Սարգիսը, Տրնդեզը կամ այլ քրիստոնեացված հեթանոսական տոներ մարդիկ որոշում են դարձնել միջազգային մշակութային երևույթ: Մարդիկ սկսում են Նյու Յորքում դուրս գալ ու Տրնդեզ տոնել: Մեր Հելոուին քրֆողների ամերիկյան համարժեքները սկսում են նույն կարգի հաչալ, թե կրակի վրայով թռնելը սատանիստական ռիտուալ է, Տրնդեզը՝ սատանիզմ: Ու, եթե իրենց հաջողվի հասնել մեր հելոուինաֆոբների էրոտիկ երազներում տեսած պետական միջամտությանն ու արգելքին տոնը նշել, Տրնդեզը կմտցնեն այն տոնել փորձողների հետևը: Ինչը կլինի բավականին ապուշ ու տխուր բան՝ մեր մշակութային ժառանգությունը, որը կարող էր համաշխարհային մշակութային ժառանգության մասը դառնալ, բռնությամբ կզրկվի այդ հնարավորությունից:

Ընդհանուր առմամբ, սատանիզմն ու Հելոուինը ոչ մի կապ չունեն՝ ավելին, այն քրիստոնեացված հեթանոսական տոն է, ինչպես իմ նշած հայկական տոները: Այն գալլական/վալիական ծագում ունի, ու մարմնավորում է արևմտյան քրիստոնեական դոգմայի ու ֆոլկլյորի բախումն ու միահյուսումը:

Մոտիվացիաների առումով: Բնականաբար՝ եկեղեցին կցանկանա պահպանել տոների նկատմամբ իր մոնոպոլիան, քանի որ եկեղեցական վերահսկողության տակ գտնվող տոները եկամտաբեր բիզնես են: Տո մեռելոց, մկրտություն, սուրբ ծնունդ, եկեղեցուց մոմ տանել, հարսանիք, մոմ վառել, ուխտի գնալ: Իսկ ներկայումս ցանկացած տոն կարող է մոնետիզացվել: Հելոուինի դիմակների ու հագուստների, տարբեր ատրիբուտների վաճառքը նույնպես բիզնես է: Որը եկեղեցին չի կարող մոնետիզացնել ու մոնոպոլիզացնել (ինչպես, ասենք, մոմավաճառությունը, «դրսից գնված մոմերի ոչ աստվածահաճո լինելու» մասին հայտարարություններն էլ դրա ամենակոմեդիկ արտահայտումներից են): Իզոլյացիոնիստներն էլ «պայքարում են գլոբիալիզացիայի դեմ»: Բա մնացածի՞դ քյարը որն է: Թե՞ ընդամենը թիրախ է պետք, որ ձեր քսենոֆոբիան ու ատելությունն ուղղեք իր դեմ:

Ու եթե կարծում եք, որ եկեղեցու մոնոպոլիան հակահելոուինյան տրամադրությունների հետ կապ չունի, հիշեք, որ ինչ-որ հրաշքով Վալենտինն էլ է շատ վատ, չար տոն, իսկ սբ. Սարգիսը՝ կոշեր, ռազմահայրենասիրական, աստվածահաճո: Շոկոլադը Սատանայից է, աղի բլիթը՝ Տեր Հիսուս Քրիստոսից (ընդունեք, որ Սատանան առնվազն ավելի լավ ճաշակ ունի ուտելիքի հարցում):

Այնպես որ, եթե չեք ցանկանում նշել տոնը, դա ձեր գործն է: Եհովայի վկաները նույնպես լիքը քրիստոնեական ու ոչ քրիստոնեական տոներ չեն նշում: Իսկ հիմա պատկերացրեք, որ Եհովայի վկաները ոչ թե պարզապես չնշեն, այլ սկսեն ագրեսիվ պայքարել ձեր տոներն արգելելու ուղղությամբ:

Քանի որ տոնն անգլիական է, մասոնական իմ օթյակ վերադառնալուց ու ևս մի բաժակ սուրճ դավադրելուց առաջ ավարտեմ գրառումս բավականին տեղին անգլիական ասացվածքով. մինչև գլուխդ ոռիցդ չհանես, սուրճի հոտը չես զգա: Մի եղեք համբալներ, ու բարի օր ձեզ:

Friday, April 12, 2013

Տիեզերագնացության օրը

1961 թ. այս օրը Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով դարձավ առաջին մարդն, ով դուրս եկավ տիեզերք: Շնորհավորում եմ բոլորիս Տիեզերագնացության օրը:





Tuesday, April 9, 2013

Liber Al vel Legis

Liber Al vel Legis-ի՝ Թելեմայի Օրենքի գրքի առաջին էջը գրի է առնվել 108 տարի առաջ նույն այս օրը:

Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ օրենքը:

Wednesday, February 16, 2011

Սուրբ Վալենտինը ՀԱԵ պրիզմայով

- Տե՞ր ես, զավակս:
- Տեր եմ:
- Հնազա՞նդ ես, դուստր իմ:
- Հնազանդ եմ:
ՀԱԵ պաշտոնական դիրքորոշումը սեքսի շուրջ

Երեկ TV-ով լսեցի, որ ՀԱԵ ոմն հոգևորական Եվրոպայում գիշերային ակումբում ծեծի է ենթարկվել: Մի փոքր բզբզելուց հետո պարզեցի, որ դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը, ու ծեծի ենթարկվածը Սարգիս քահանա Հովհաննիսյանն էր:
Ըստ աղբյուրի, դեպքը տեղի էր ունեցել Բուլղարիայի «Արոգանս» (թարգմանաբար՝ «Գոռոզություն», «Մեծամտություն») գիշերային ակումբում: Քահանան ընկերոջ հետ մտել էր ակումբ ու երկու հատ հիսուն վիսկի էր խմել, հետո գնացել զուգարան: Ճանապարհին մի խումբ մարդիկ հարձակվել էին նրա վրա ու հարվածներ հասցրել գլխին: Իսկ հայ համայնքում մտմտում են, որ մեծարգո տեր հայրը թմրանյութերի բիզնեսով է զբաղվում:
Սա ընդունեք որպես նախաբան: Իսկ այժմ՝ բուն պատմությունը:
Ակումբ.am-ում կա ոմն սարկավագ՝ Մոնկ նիկնեյմով: Թե ինչքանով է նպատակահարմար խրյուստ հոգևորականին «Կրոն» բաժնի մոդերատոր նշանակել՝ ինձ մի հարցրեք, բայց բնական էր, որ իրար ի սկզբանե չէինք սիրելու:
Սարկավագ-ֆորումցին դեռ ոչինչ, բայց Մոնկը որոշել է սարկավագ-բլոգգեր էլ լինել (ի միջի այլոց, չիմացողների համար ասեմ՝ սարկավագները հոգևորականների միջի պռապորշիկներն են):
Ու ես դժբախտություն ունեցա բացել նրա պռապորշիկական, թու, սարկավագական բլոգը:
Ու ես դժբախտություն ունեցա կարդալ նրա վերջին գրառումը: