Showing posts with label ՆՓԱԿ. Show all posts
Showing posts with label ՆՓԱԿ. Show all posts

Friday, November 14, 2014

«Մեկ Քառակուսի Մետր», «Ճագարի փոսում»

«Ինչով էի զբաղված վերջերս» շարքից. խաղում էի Վարդուհի Շահնազարյանի «Ճագարի փոսում» պիեսում՝ ՆՓԱԿ-ի «Մեկ Քառակուսի Մետս» թատերական փառատոնի շրջանակներում: Մրցանակ չշահեցինք, բայց բավականին հետաքրքիր փորձ էր, շատ բան օգնեց սովորել: Լուսանկարների համար շնորհակալություն Օֆային (նկարելու համար) ու Ռուբիին (ֆեյսում տեղադրելու համար).




Tuesday, May 22, 2012

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Գրեթե մոռացել էի: Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը:

Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն):

Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում: