Ֆիլիպ Նիչկե, Ֆիոնա Ստյուարտ
Զգում էի, որ ինչ-որ պահից սկսած պետք է լինելու այս թեմաներին էլ անդրադառնալ: Նամանավանդ Սիրարփիի մոտ քննարկումից հետո:
Խնդիրը նրանում է, որ այս հարցում մարդկանց կարծիքները բաժանվում են բոլոր հնարավոր տարբերակներին, որոնցից հիմնականներն այս երկուսն են.
- էֆտանազիան անթույլատրելի է + ոչ ոք իրավունք չունի որոշել, ինքը պետք է ապրի, թե ոչ
- էֆտանազիան ու անբուժելի հիվանդների ինքնասպանությունները թույլատրելի են, բայց ինքնասպանությունն ընդհանուր դեպքում դատապարտելի է
Իմ անձնական կարծիքն այս երկուսից էլ տարբեր է:
Թեև Սիրարփիի մոտ իմ տեսանկյունը բավականաչափ պարզ արտահայտել եմ, որոշ կետերի այստեղ էլ անդրադառնամ: