Showing posts with label Ֆիա. Show all posts
Showing posts with label Ֆիա. Show all posts

Wednesday, February 23, 2011

Անինա, «Ֆիա». ընթերցողի քննադատություն

«Թագավորի Ընձուղտը»
Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի Արկածները» գրքում, եթե հիշում եք, հերոսը երկու հետաքրքիր ու կոլորիտային անձանց հետ է ծանոթանում. Դուքսն ու Դոֆինը: Որոնք ներկայացումներ են կազմակերպում Ամերիկայով մեկ:
Ներկայացման ցուցանակի վրա գրված է.
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒ՛Մ,
ՄԻԱՅՆ ԵՐԵ՛Ք ԵՐԵԿՈ
Լոնդոնյան ու Մայրցամաքային թատրոնների
Աշխարհահռչակ ողբերգուներ
ԴԵՎԻԴ ԳԵՐՐԻՔ ԿՐՏՍԵ՛ՐՆ
ՈՒ ԷԴՄՈՒՆԴ ՔԻՏ ԱՎԱ՛ԳԸ
«ԹԱԳԱՎՈՐԻ ԸՆՁՈՒՂՏԸ
ԿԱՄ
ԱՐՔԱՅԱԿԱՆ ՆՄԱՆԲԱՆՉԿԱՆ»
Ցնցող ողբերգության մեջ
Մուտքը՝ 50 ցենտ
Տակն, ավելի խոշոր տառերով՝
ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

«Ահա»,- ասում է նա,- «եթե սա էլ նրանց քարշ չտվեց մեզ մոտ, ուրեմն ես Արկանզասցիներին չեմ ճանաչում»:

Ինչու՞մ է կայանում Դուքսի ու Դոֆինի «ցնցող ողբերգությունը»: Պարզապես տկլոր ու շերտավոր ներկված դոֆինը չորեքթաթ վազում է բեմով մեկ: