Գիտեմ, նորից կորել եմ, բայց պարապ չէի մնում:) ARMCON ֆանտաստիկ և գիտաֆանտաստիկ գրականության մրցույթի կազմակերպման ընթացքում որոշեցինք բլից-մրցույթ կազմակերպել՝ մոտակա աշխարհի վերջի չգալու կապակցությամբ: Այնպես որ, բոլորդ հրավիրված եք մասնակցելու:
Showing posts with label հայ ժամանակակից գրականություն. Show all posts
Showing posts with label հայ ժամանակակից գրականություն. Show all posts
Saturday, December 1, 2012
Wednesday, May 23, 2012
«Մեր Խոսքը» գրական մրցույթի աշխատանքները
- «Ընտրություն»
- «Իսկ ես... ես ի՞նչ»
- «Ամենակարող սերը»
- «Առավոտվա հեքիաթը»
- «Անձրևն ու Հովիվը»
- «Արցախում էլ լուսաբացը բարի է»
- Անվերնագիր («Դատարկ լռության մեջ ես ափերս...»)
- «Morts Vivants»
- «Մակերես»
- «Եվայի օձը»
- «Ազնիվ ձեռքեր»
- «Հավերժ երազ»
- «Սոխակը»
- «Մայրամուտից լուսաբաց»
- «Հանդիպում մանկության ընկերոջ հետ»
- «Փշրված երազ»
- «Դնգստող Վնգստանը»
- Անվերնագիր («Սկսեց: Միգուցե՝ վերջին անգամ...»)
- «Բարմենը ժպտում է»
- «Տեխնոլյուցիա»
- «Իմ ապոկալիպսիսը»
Մրցույթի քննարկումներն անց կկացվեն Գրական Ակումբում:
P.S. Բլոգի հեղինակը, մրցույթի կազմակերպիչն ու ժյուրին պատասխանատվություն չեն կրում պատմվածքների գրական արժեքի համար :D
P.S. Բլոգի հեղինակը, մրցույթի կազմակերպիչն ու ժյուրին պատասխանատվություն չեն կրում պատմվածքների գրական արժեքի համար :D
Tuesday, May 15, 2012
«Մեր Խոսքը» գրական մրցույթ
Վերջերս բլոգվելու համար ժամանակ չգտնելու պատճառով բաց թողեցի, որ «Հավաքածու» բլոգի գրական մրցույթի ժյուրիի կազմում եմ (չորրորդ և հինգերորդ մրցույթներին), ու չլուսաբանեցի մրցույթի ընթացքը:
Հիմա, երբ Հավաքածու բլոգն ու Գրական ակումբը որոշել են միավորել ուժերն ու միասին կազմակերպել «Մեր Խոսքը» գրական մրցույթների շարքը, ես էլ գրելու համար ունեմ թե՛ ժամանակ, թե՛ ինտերնետ, հնարավորինս կանդրադառնամ մրցույթին:
Ի միջի այլոց, մրցույթի հայտեր հանձնելու վերջնաժամկետն է մայիսի 21-ը: Նյութերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ dakopia[аt]gmail[dоt]com
Ժյուրիի ներկայիս կազմը.
- Գրիշ Դավթյան
- Արսեն Համբարյան
- Գիսանե Հովսեփյան
- Բյուրակն Իշխանյան
- Բայանդուր Պողոսյան
- Դօրիան
- Գոռ Հարությունյան
- Արմինե Պետրոսյան
- Հասմիկ Սիմոնյան
- Անի Հովնանյան
- Արուսյակ Օհանյան
- Լիլիթ Կարապետյան
Մրցույթի պայմանները, կանոններն ու ընթացակարգն՝ այստեղ:
Saturday, March 3, 2012
Քլու՛նգ հայ ժամանակակից գրականության անունից
Հասմիկ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրական խմբում փոխադարձ քլնգոցներից ամբողջական բլոգային գրառում ձևավորվեց:) որոշեցի վերաձևակերպել և այստեղ տեղադրել:
Հայ ժամանակակից գրականության ամենատարածված ոճական տենդենցը... մոդեռնիզմն է: Մոդեռնիզմը (անվանը պետք չի խաբնվել) ոչ թե մղումն է դեպի ժամանակակիցը, այլ 19-րդ դարի սկզբի / 20-րդ դարի վերջի գրական ժանր: + մեզ մոտ տենդենց կա՝ գրողների գերակշռող մասսան իրեն տեսնում է արտհաուսի և միայն արտհաուսի մեջ: Այլ կերպ ասած՝ գրեթե չկան գրողներ, որոնք ի վիճակի են պոպուլյար գրականություն գրել:
Ինչու՞մ է կայանում իմ կոնֆլիկտն արտհաուսի հետ: Այն էլ մի դար հնության արտհաուսի հետ: Չէ՞ որ արտհաուսն ըմբոստություն է գրական կանոնի դեմ ու արվեստի ընդլայնման միջոց, իսկ հնացած ոճերին վերադառնալն էսկապիզմի գիծ է: Բացատրեմ. ռետրոակտիվ ու արտհաուսային գրականությունը ստեղծագործական էքսցենտրիզմ է, ու կենտրոնական գրական ուղղության բացակայության դեպքում դառնում է անիմաստ ու ինքնանպատակ բան. ըմբոստություն ոչ մի բանի դեմ կամ, ինչն ավելի հավանական է, ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ տեղի ունեցած ըմբոստության իմիտացիա: + արտհաուսն ինքն իրենով կոմերցիոն տեսանկյունից կենսունակ չի: Այն պետք է լինի, բայց եթե այն գերակշռում է մեր գրականության մեջ, ապա լրիվ բացատրելի է դառնում, թե ինչու է մեր ժամանակակից գրականությունն ընդհանուր առմամբ կոմերցիոն կենսունակությունից զուրկ: Պարզ բառերով՝ գրողը չի կարող գրական գործունեությամբ տուն պահել:
Մեր գրական արտհաուսն էլ սովորաբար Վան Գոգի ասածին է ենթարկվում՝ ավելի լավ է կոշկակար լինել, քան վրձինով երաժշտություն նկարող երաժիշտ:
Wednesday, February 1, 2012
«Հոքու», «թանաքա» ու այլ տապոռ բաներ
Մի փոքր վիրավորական է, իհարկե, երբ բավականաչափ խոշոր հոդված ես գրում ճապոնական պոեզիայի արտահայտման մասին, որն է հոկկուն կամ հայկուն, ու մեկ էլ, տադադամ, այ, այսպիսի ճապոնական գրականություն են ներկայացնում գրանիշցիները:
Հիմա կասեք՝ ով ինչ անում է, քլնգում ես: Այո, քլնգում եմ ամեն բան, որ արվում է բառադի ու հիմար ձևով:
Նախ և առաջ, ինչու՞ «հոքու»: Ո՞ր տրամաբանությամբ: Այդ կարգի անտիռուսիզմները ցանկացած տեքստում հանդիպելիս այլևս կարդալու տրամադրություն չի լինում: Նույն կերպ էլ՝ «թանաքա»:
Sunday, September 18, 2011
Հայերենի մեռնելու մասին
Պրովոկացիոն վերնագիր է, ու հուսով եմ՝ վայրենասերները գրառումս կշրջանցեն. ի վերջո, այս հարցում ես դեռ ոչ մի ադեկվատ առարկություն չեմ լսել: Միտքը գլուխս եկավ Արտակի բլոգի մի գրառում կարդալիս, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ խմորվում է:
Ասույթներին կամ դրանք ասողներին կպնել չեմ պատրաստվում. հեղինակներից առնվազն մեկին դրական եմ վերաբերվում, ու մարդու տեղ չեմ դնում միայն մեկին: Խնդիրն ուրիշ բանում է:
Լավ, սկսենք սկզբից: Հայերենը մեռնում է: Այո, հայերենը կայուն կերպով մահանում է: Պատճառները շատ են: Նախ՝
Tuesday, June 28, 2011
Ու էլի պոեզիա (trollface)
Ընթերցողին, որքան հասկացա, շատ դուր եկավ հայ ժամանակակից երկաթուղային գործի մասին գրառումս))) ուրեմն մի փոքր կիսվեմ նրա առավել խայտառակ ներկայացուցիչներով: Ու մի փոքր էլ ոլորտի հետ կապված դառնությամբ:
Բոլորս էլ, կարծում եմ, ինչ-որ տարիքում ինչ-որ ստեղծագործական փորձեր արել ենք, ու տվյալ պահին շատերին իրենց արարածը թվացել է բավականին հանճարեղ: Մեղա, մեղա, ես էլ զերծ չեմ եղել այդ մեղքից:
Սա բավականին լավ առիթ է սեփական հիացմունքին առողջ սկեպտիցիզմի բաժնով վերաբերվելու համար: Ավաղ, դա հասկանում են քչերը:
Monday, June 27, 2011
Հայ ժամանակակից պոեզիայի տենդենցներից
Տերմիններն արդեն որոշ ժամանակ է, ինչ շրջանառության մեջ եմ մտցրել, բայց թող գրավոր տեսքով էլ լինի:) Այսպիսով, ինչ տենդենցներ կամ ուղղություններ կան հայ ժամանակակից (պսևդո)պոեզիայի մեջ (խիստ խայտառակները չհաշված):
Անտաշյանականություն
Պսևդոհիպերմոդեռնիզմ: Դասական օրինակ.
Գեղեցիկ ոմն աղջիկ
Վարդի փունջն իր նրբագեղ ձեռքերում
Բորդյուրի* վրա սոթ տվեց
Ու ընկավ:
* Բորդյուր՝ մայթի եզրի սալաքարերի շարքը
Չախչախյանականություն
Պսևդոինտելլեկտուալիզմ, պսևդոէսթետիկա և այլն: Դասական օրինակ.
Մերկ պոետ աղջիկները
Պոետիկ այս ձմռանը
Պոեզիայով լի այս արևելաճաճանչափայլողական քաղաքում
Ջհուդամասոնական դավադրությունից
Ու ջրի գների թանկացումից անտեղյակ
Սարսուռ էին կաթացնում թանաքի եզրերից...
Վիոլետականություն
Հիպերսեքսուալիզմ, վուլգարիզմ: Ա-լյա «ես կթաղեմ ձեր կարմիր խնձորները, ոչինչ, որ բանաստեղծությունս իր անլեզու խլվլիկը ձեր աչքը մտցնի»: Համարձակ բան է, բայց բանաստեղծական արժեք, ինչքան էլ վերջինս սուբյեկտիվ լինի, դժվար թե ունենա: Դասական օրինակ՝ կարդացեք Վիոլետ Գրիգորյանի «Տաղ անաւարտ ի վերայ կլիտորիսոյ» ստեղծագործությունը:
Այս ամենի շուրջ հետո ես դեռ կծավալվեմ: Ո՞ր մեկով եք տառապում դուք)))
* Տերմիններս, իհարկե, իրականում տերմիններ չեն՝ աբսուրդ են ու խելքից հեռու: Ինչպես հայ ժամանակակից պոեզիան:)))
* Տերմիններս, իհարկե, իրականում տերմիններ չեն՝ աբսուրդ են ու խելքից հեռու: Ինչպես հայ ժամանակակից պոեզիան:)))
Sunday, June 26, 2011
Կոնֆերենցիան
Այսօր Վահեն ֆանտաստիկ ու գիտաֆանտաստիկ գրականությանը նվիրված կոնֆերենցիա էր կազմակերպել, ես էլ չկարողացա առիթը բաց թողնել: Այս անգամ, բազմազանության համար, ընդհանուր առմամբ «народ против Ларри Флинта» վիճակ չէր: Հաճելի անակնկալ էր, վիճեցինք, բայց հաճելի վեճ էր: Լիքը լավ-լավ բաներ քննարկեցինք, մասնավորապես՝ բարդ հարց, ինչպիսին է գիտական ֆանտաստիկայի ու ֆենտեզիի կայացումը Հայաստանում (ոչ, Ադելայի արկածները գաղութում սրա հետ կապ չունեն): Այն, ինչ ունենք, ինչպես կարելի է ֆենտեզի գրել այստեղ՝ չկորցնելով հայկականությունը, բայց նաև չընկնելով բարոյահայրենասիրական ֆետիշիզմի մեջ (c) Ֆրունզ և ես, հեղինակների քննարկեցինք:
Wednesday, February 23, 2011
Անինա, «Ֆիա». ընթերցողի քննադատություն
«Թագավորի Ընձուղտը»
Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի Արկածները» գրքում, եթե հիշում եք, հերոսը երկու հետաքրքիր ու կոլորիտային անձանց հետ է ծանոթանում. Դուքսն ու Դոֆինը: Որոնք ներկայացումներ են կազմակերպում Ամերիկայով մեկ:
Ներկայացման ցուցանակի վրա գրված է.
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒ՛Մ,
ՄԻԱՅՆ ԵՐԵ՛Ք ԵՐԵԿՈ
Լոնդոնյան ու Մայրցամաքային թատրոնների
Աշխարհահռչակ ողբերգուներ
ԴԵՎԻԴ ԳԵՐՐԻՔ ԿՐՏՍԵ՛ՐՆ
ՈՒ ԷԴՄՈՒՆԴ ՔԻՏ ԱՎԱ՛ԳԸ
«ԹԱԳԱՎՈՐԻ ԸՆՁՈՒՂՏԸ
ԿԱՄ
ԱՐՔԱՅԱԿԱՆ ՆՄԱՆԲԱՆՉԿԱՆ»
Ցնցող ողբերգության մեջ
Մուտքը՝ 50 ցենտ
Տակն, ավելի խոշոր տառերով՝
ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
«Ահա»,- ասում է նա,- «եթե սա էլ նրանց քարշ չտվեց մեզ մոտ, ուրեմն ես Արկանզասցիներին չեմ ճանաչում»:
Ինչու՞մ է կայանում Դուքսի ու Դոֆինի «ցնցող ողբերգությունը»: Պարզապես տկլոր ու շերտավոր ներկված դոֆինը չորեքթաթ վազում է բեմով մեկ:
Subscribe to:
Posts (Atom)

