Showing posts with label սեռական դաստիարակություն. Show all posts
Showing posts with label սեռական դաստիարակություն. Show all posts

Saturday, June 18, 2011

Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները

Ֆեյսբուքիս ֆիդի հղումներից մեկը բերեց նրան, որ ծիծաղից խեղդվում էի: Պատկերացրեք. «Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները»: Հեղինակ՝ մանկավարժ-տեսաբան Արոն Զալկինդ: Ապուշ ձևակերպումները թարգմանել եմ այնպես, որ ապուշությունը պահպանվի: Այսպիսով,
  1. Պրոլետարիատի շրջանում չպետք է լինի սեռական կյանքի չափազանց վաղ զարգացում:
  2. Անհրաժեշտ է սեռական պահք վարել նախքան ամուսնությունն, իսկ ամուսնությունը՝ միայն լիարժեք հասարակական ու բնական զարգացման վիճակում (20-25 տարեկան):
  3. Սեռական կապն ընդամենը սեռական սիրո օբյեկտի նկատմամբ խորը բազմակողմանի համակրանքի ու կապվածության վերջնական ավարտն է:
  4. Սեռական ակտը պետք է ընդամենը սիրահարներին այդ պահին միավորող խոր ու բարդ ապրումների վերջնական օղակը լինի:
  5. Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի:
  6. Պետք չէ հաճախ փոխել սեռական օբյեկտը: Պակասեցնել սեռական բազմազանությունը:
  7. Սերը պետք է լինի մոնոգամ ու մոնոանդրիկ (մեկ կին, մեկ ամուսին):
  8. Ցանկացած սեռական ակտի ժամանակ պետք է հիշել երեխայի ծնվելու հավանականության մասին՝ ընդհանրապես, մտածել ժառանգների մասին:
  9. Սեռական ընտրությունը պետք է կառուցվի հեղափոխական-պրոլետարական դասակարգային նպատակահարմարության գծով: Ցանկացած հարաբերությունների մեջ չպետք է մտցվեն սիրախաղի, սիրահետման, կոկետության ու հատուկ-սեռական գրավման այլ մեթոդներ:
  10. Չպետք է լինի խանդ:
  11. Չպետք է լինեն սեռական այլասերումներ:
  12. Դասակարգը, հեղափոխական նպատակահարմարության շահերից ելնելով, իրավունք ունի միջամտել իր անդամների սեռական կյանքին. սեռականն ամեն ինչում պետք է ենթարկվի դասակարգայինին՝ ոչ մի բանով վերջինիս չխանգարելով ու ամեն ինչում նրան ծառայելով:
Միայն թե չասեք, թե շատերը սրանք սրբորեն չեն պահպանում: Ժող, ինչ-որ մեկդ ասեք, էլի, որ սա ֆեյք է)))) ազնիվ ասած, հավատս չի գալիս, բայց ահա հոդվածը Վիկիպեդիայում:

Sunday, June 12, 2011

Հայ բլոգոսֆերայի բոցերից. «Պոռնոներխուժում»

Բլոգների արխիվները բզբզելուց դուրս եկա այ այսպիսի հոդվածի վրա: Հոդվածն իրենով այնքան զվարճալի չի, որքան մեկնաբանությունները («ընթերցողը որոշում է առաջին անգամ պոռնո դիտել» խորագրով): Իհարկե, այս անգամ խոսքը ոչ թե չոր ու դաժան ղժալու, այլ բարեհոգի ծիծաղի մասին է. երևի բոլորս էլ դրա միջով անցել ենք)))
Հոդվածն ինքն իրենով թեև աչքի չի ընկնում արժեքավոր պարունակությամբ, բայց... առնվազն ատիպիկ է ու ոչ այնքան կոմպլեքսավորված՝ հայ բլոգոսֆերայի տեսանկյունից: Thumbs up)))

Tuesday, April 12, 2011

Ինչեր ասես որ չեն անի ֆրանսիացիք խելագարված:D ՁԻԱՀ/ՄԻԱՎ տեղեկացվածությունը բարձրացնելուն ուղղված ֆրանսիական գովազդ: Հայաստանում, չնայած ամեն չափարին ու մանկական երկաթուղու պատերին ներկա լինելուն, երևի 18+ կհամարվի:
Կրեատիվ մոտեցումների սիրահարներին նվիրվում է: