Showing posts with label ալտերնատիվ երևանյան պատկերներ. Show all posts
Showing posts with label ալտերնատիվ երևանյան պատկերներ. Show all posts

Monday, July 9, 2012

Հարսնաքարում ու Հյուսիսային պողոտայի վրա, կոնտրաստ

Երեկ, քանի դեռ ժողովուրդը գնում էր Վահե Ավետյանի համար Հարսնաքարում մոմ վառելու ու, փաստորեն, ոստիկանների բռնությանը բախվելու, Հյուսիսային պողոտայում ընթանում էր ըստ երևույթին քաղաքապետարանի կազմակերպած միջոցառում՝ հիպ-հոպ, բրեյկդանս, բասկետբոլ, գրաֆիտի՝ ոնց որ թե ամեն ինչ, որ կապված է գետտոյի երիտասարդության մեջ: Կարծես ակնարկեն, թե ինչպիսի քաղաք են ուզում իրենք:
Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ քաղաքապետարանի էմբլեմով մեծ լուսատախտակներ էին՝ «կանաչ Երևան» գրությամբ: Քաղաքապետարանն էլ երևի կանաչ Երևանի մեծ կողմնակիցն է: Չեմ հասկանում, մեզ լրիվ էշի տե՞ղ են դնում: Չեմ ուզում ավելորդ անգամ անտագոնիզացնել քաղաքապետարանը, բայց դե գոնե մի բան արեք, որ ձեզ իրավունք վերապահեք «կանաչ Երևան» կոչեր անել: Մինչև հիմա դուք մենակ «էլիտար բետոն Երևան», «ավերված մշակույթ Երևան», «լֆիկ նեմեց Երևան» կոչերի իրավունքն եք վաստակել:

Sunday, August 7, 2011

Երկու օր քաղաքում՝ լիցքաթափված մարտկոցով


Այս անգամ, ցավոք, ավելի շատ էքսպերիմենտալ էր, քան ալտերնատիվ: Վերջին նկարի մռայլ տունն ուղիղ մեր շենքի առաջ է: Վախենալի է, չէ՞)))

Wednesday, June 15, 2011

Այկիկենդո կարատե

Ինչ-որ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչ է նշանակում «այկիկենդո կարատե»: Տեղադրում եմ փաստացի ապացույցը.
Հիմքեր կան ենթադրել, որ մկանոտ ձյաձկան լեզվաբան-արևելագետ է ու ճապոներեն է պարապում, քանի որ, որքան ինձ հայտնի է, այկիկենդո կարատե մարզաոճ գոյություն չունի, բացի դրանից՝ պատկերներում ոչ այկի- կա, ոչ էլ, առավել ևս, կենդո: Ու այնպես չի, որ մկանոտ ձյաձկայի դիրքը փոխանակ իրական մարտարվեստային դիրք լինելու փոխարեն չհիշեցնի «Անպարտելին» ֆիլմի այս հերոսներին.
(հուսով եմ՝ տեսահոլովակն առաջին անգամ չեք դիտում)

Sunday, April 17, 2011

Ալտերնատիվ երևանյան պատկերներ (Internationaler Tag Gegen Homophobie Special)


Ուղիղ մեկ ամսից հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Կարելի է հանդուրժողականության ակցիա կազմակերպել: Ո՞վ կմիանա: Ի՞նչ մտքեր կան:

Tuesday, April 5, 2011

«Ալտերնատիվ երևանյան պատկերներ» շարքից. «Sakura on my mind»


P.S. Կիռ, էս էլ սկրիպտդ: Կես ժամվա աշխատանք էր:

Sunday, March 27, 2011

«Ալտերնատիվ երևանյան պատկերներ» շարքից

Ընդհանուր առմամբ, հայկական շենքերն աչքի են ընկնում հոսանքատար կամ այլ նշանակության «ելուստների» առատությամբ, որոնց նպատակը ես այդպես էլ երբեք չեմ հասկանա
Ընդհանրապես, եթե ինչ-որ մեկը գիտի ձեր ներքնազգեստի գույնը, դա ոչ միշտ է նշանակում, որ այն դուրս է սահել անդրավարտիքի տակից: Դասական հայկական իմաստություն: Ինչ-որ մեկին երևի հետաքրքիր կլինի, թե ինչու նկարում ներքնազգեստ չկա. այն մի փոքր ձախ է: Սև:
«Բացիկային» տեսարան պատուհանից: Չհաշված դատարանի շենքը, գործարանը,  կահույքի սալոնը, վերամբարձ կռունկները, կիսաշեն շինությունները, և այլն: