Showing posts with label գիտություն. Show all posts
Showing posts with label գիտություն. Show all posts

Friday, November 14, 2014

Ռոզետտա առաքելություն

Վերջին շրջանում մի փոքր քիչ ժամանակ էր մնացել բլոգի համար, ու բաց թողեցի այնպիսի կարևոր իրադարձության լուսաբանումն, ինչպիսին է Ռոզետտա առաքելությունը: Այժմ փորձեմ լրացնել այդ բացը:

Ռոզետտայի պատմությունը բավականին լավ ներկայացնում է Տոմեկ Բագինսկու «Ambition» կարճամետրաժ ֆիլմը, այն անվանում են տիեզերքի նվաճման ոլորտում ամենամեծ քայլ՝ Լուսնի վրա իջնելուց հետո.


Այսպիսով, փորձեմ կրճատ պատմել, թե ինչ է Ռոզետտա առաքելությունն ու ինչում է նրա նշանակությունը մարդկության ու գիտության համար:

Արեգակնային համակարգի առավել հետաքրքիր ներկայացուցիչներն են գիսաստղերը՝ տիեզերական սառույցի հսկայական կտորներ, որոնք, Արևին մոտենալիս, սկսում են գոլորշիանալ, ինչը ստեղծում է  գիսաստղի տիպիկ «գլուխն» ու «պոչը»: Սառը միջուկն իրականում զգալիորեն ավելի փոքր է, թեև՝ էլի բավականին տպավորիչ չափսերի: 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի քաշն, օրինակ, որի մասին կխոսենք շուտով, (1.0±0.1)×10^13 կգ է:

Համեմատելով նրա չափսերը խոշոր եվրոպական քաղաքների հետ, կունենանք հետևյալ պատկերը.





Ռոզետտա առաքելությունն իրենից ներկայացնում է Եվրոպական Տիեզերական Գործակալության փորձը՝ մոտիկից ուսումնասիրել գիսաստղը (մասնավորապես՝ 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղը), ինչպես նաև վայրէջքային մոդուլ իջեցնել գիսաստղի վրա: Այդ առումով, մենք ունենք ուղեծրային (Rosetta) ու վայրէջքային (Phylae) մոդուլներ: Մոդուլների բաժանումն ու վայրեջքը տեղի ունեցավ հետևյալ դիագրամին համաձայն.


Phylae մոդուլի վայրէջքը, երեք փորձից հետո, ավարտվեց հաջողությամբ:

Տեղադրեմ Ռոզետտայից ստացված լուսանկարների առաջին մասը, հուսով եմ, հետագայում ավելի ծավալուն կանդրադառնամ թեմային:







Friday, April 12, 2013

Տիեզերագնացության օրը

1961 թ. այս օրը Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով դարձավ առաջին մարդն, ով դուրս եկավ տիեզերք: Շնորհավորում եմ բոլորիս Տիեզերագնացության օրը:





Thursday, June 14, 2012

Էվոլյուցիոն տեսության պատմության էքսպրես-կուրս

Էվոլյուցիոն տեսությունը բխում է բնագիտության տրամաբանական զարգացումից է: Ըստ էության, էվոլյուցիոն ու արարչագործական տեսությունների բախումը համապատասխանաբար նատուրալիստական ու հումանիստական մտքերի բախում է. առաջինն այս կոնտեքստում դիտարկում է բնությունը որպես առաջնային, մարդուն իր մեջ ներառող համակարգ, որը զարգանում ու փոփոխվում է, երկրորդը՝ որ բնությունը բևեռացված է մարդու շուրջ, անփոփոխ է ու գոյություն ունի, որ մարդն այն վայելի:

Բնության հումանիստական ընկալումը սկզբում բացառում էր կենդանու նոր տեսակների առաջացումն ու եղած կենդանատեսակների ոչնչացումը, մինչև ստիպված եղավ կոմպրոմիսների գնալ՝ թե՛ նորանոր բրածոներին հայտնաբերության, թե՛ համեմատաբար ոչ վաղ անցյալում (AD 1400) մոա թռչունների ոչնչացմամբ:

Էվոլյուցիոն տեսության զարգացման տրամաբանական ընթացքը հետևյալն է. օրգանիզմների խմբավորում ըստ տեսակների, տեսակների ազգակցական կապի հիման վրա խմբավորում ըստ ընտանիքների և այդպես շարունակ: Հետո դիտարկվում է ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ այլ տեսակներից՝ գաղափար, որն առաջին անգամ ի հայտ է եկել անտիկ Հունաստանում: Անաքսիմանդր Միլետուսցին (610–546 BC) առաջադրել է տեսություն, որ առաջին կենդանիներն ապրել են ջրի մեջ՝ մոլորակի անցյալի «խոնավ» շրջանում: Նա նաև պնդում էր, որ ներկայիս մարդիկ պետք է որ ծագած լինեն այլ տեսակի կենդանիներից:

Monday, May 14, 2012

Բուդդիստական հոգևորականի ուղեղը մեդիտացիայի ընթացքում

Երբ մի տարի առաջ կարդացի BBC-ի նյութը Նյու-Յորքում գիտնական Զորան Յոսիպովիչի ուսումնասիրությունների մասին, միանգամից միտք առաջացավ բլոգում գրել դրա մասին: Հետո հասկացա, որ եթե ընդամենը BBC-ի հոդվածն եմ թարգմանելու՝ առանց սեփական ասելիքի, ապա դրան չարժի հոդված հատկացնել: Միևնույն է՝ մի օր մեր ինտերնետային լրատվականները կգտնեն այդ հոդվածն ու կթարգմանեն:

Այսօր որոշեցի ի վերջո անդրադառնալ Յոսիպովիչի ուսումնասիրությանը: Նախ՝

Sunday, September 25, 2011

Պատկերի վերարտադրում... ուղեղային ալիքներից

2008 թվականին ճապոնական մի շարք գիտահետազոտական հաստատությունների համատեղ հետազոտության թեման էր՝ կարդալ մարդու տեսած պատկերն ուղեղային ալիքները գրանցելու միջոցով:  Փորձի արդյունքների մանրամասն գիտական նկարագրությունն, իհարկե, կարող եք կարդալ այստեղ, իսկ ես պարզապես ցույց կտամ փորձերի արդյունքը պատկերող տեսահոլովակը: Ձախ կողմում փորձի սուբյեկտին ցույց տրված նկարն է, աջում՝ գրված արդյունքը.