Showing posts with label հրեշագործի արվեստանոց. Show all posts
Showing posts with label հրեշագործի արվեստանոց. Show all posts

Wednesday, May 16, 2012

Եղիր հերոսիդ հոգեբանը I. Ծավալ` հերոսի տրավմատիկ ապրումների համար

Կատարյալ, սյուժեին համապատասխանեցված ապրումներով հերոսներն առնվազն ձանձրալի են ու ոչ համոզիչ: Հերոսները պետք է ենթարկվեն իրենց էությանն ու հանգամանքներին, ինչի հիման վրա պետք է հիմնվի սյուժեն, և ոչ թե հակառակը՝ սյուժեն կառուցի հերոսների էություններն ու հանգամանքները:

Իհարկե, հերոսը շատ ավելի անկեղծ, ամբողջական ու համոզիչ է ստացվում, երբ նրա ապրումները վերապրվել կամ դիտարկվել են հեղինակի կողմից, բայց մի կողմից միայն սեփական/դիտարկված ապրումների հիման վրա հերոսներ ստեղծելը խիստ սահմանափակում է գրողի ներկապանակը, հեղինակի համար բավականին դժվար կլինի լինել իր բոլոր աշխատանքների բոլոր հերոսները միաժամանակ, իսկ ծանոթների ապրումները նկարագրելը ոչ միշտ է էթիկ կողմից արդարացված: Մյուս կողմից՝ թե՛ սեփական ապրումը, թե՛ դիտարկումը հաճախ չափազանց սուբյեկտիվ են երրորդ դեմքից իրավիճակը լիարժեք ներակայացնելու համար:

Դրա համար էլ առավել հարմար է իրավիճակը բերել մոդելի/մոդելների համախմբի ու լրացնել սեփական ապրումներով/դիտարկումներով: Նման եղանակն օգնում է հնարավորինս լիարժեք հասկանալ իրավիճակը:

Saturday, January 14, 2012

Մայքլ Մուրկոկ. «Կարդա՛»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Իմ առաջին կանոնը ես սովորել եմ «Թուրը Քարի Մեջ» ու այլ Արթուրյան ֆենտեզի-պատմությունների հեղինակ Թի Էյչ Ուայտից, և այն էր. «կարդա՛»: Կարդա ամեն բան, ինչ ձեռքդ կընկնի: Ես ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա կամ ռոմանտիկ գրականություն գրել ցանկացողներին միշտ խորհուրդ եմ տալիս դադարել կարդալ որևէ բան այդ ժանրերում ու սկսել կարդալ մնացած ամեն ինչ՝ Բանյանից մինչև Բյատ:
  • Գտիր գրողին, որով կհիանաս (իմ դեպքում դա Կոնրադն էր) ու ընդօրինակիր նրա սյուժեներն ու հերոսներին սեփական պատմությունը պատմելու համար, ինչպես մարդիկ սովորում են նկարել՝ ընդօրինակելով վարպետներին:
  • Ներկայացրու գլխավոր հերոսներիդ ու թեմաները վեպի առաջին մեկ երրորդում:
  • Եթե սյուժեի վրա կենտրոնացված ժանրի վեպ ես գրում, հետևիր, որ գլխավոր թեմաներն ու սյուժեի տարրերն առաջին մեկ երրորդում են ներկայացվում, որը կարող ես անվանել «ներածություն»:
  • Զարգացրու թեմաներն ու հերոսներին երկրորդ մեկ-երրորդում, որը կանվանես «զարգացում»:
  • Լուծիր թեմաները, հանելուկներն ու նման բաները վերջին մեկ-երրորդում, որը կանվանես «լուծում»:
  • Լավ մելոդրամայի համար ուսումնասիրիր «Լեստեր Դենտի Սյուժեի Ուրվապատկերի Բանաձևը» (բլոգում այն ներկայացված է հայերենով ծ.թ.), որը կարող ես գտնել ինտերնետում: Այն գրվել է, որ ցույց տա, թե ինչպես կարճ պատմվածք գրել pulp-ամսագրերի համար, բայց կարող է հարմարեցվել ցանկացած երկարության կամ ժանրի գրեթե բոլոր պատմություններին:
  • Եթե հնարավոր է, թող ինչ-որ բան կատարվի, քանի դեռ հերոսները բացատրություններ են տալիս կամ փիլիսոփայում են: Դա օգնում է պահպանել դրամատիկ լարվածությունը:
  • Գազար ու ճիպոտ. այնպես արա, որ հերոսներիդ հետապնդեն (սևեռուն գաղափարը կամ սրիկան), կամ որ հերոսներդ հետապնդեն (գաղափար, օբյեկտ, անձ կամ հանելուկ):
  • Անտեսիր բոլոր նախընտրելի կանոններն ու սեփական կանոններ ստեղծիր, որոնք հարմար կլինեն այն բանի համար, ինչ դու ցանկանում ես ասել:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Հիլարի Մենթլ. «Չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Լու՞րջ ես տրամադրված: Ուրեմն հաշվապահ վարձիր:
  • Կարդա Դորոթի Բրեյնդի «Ինչպես Դառնալ Գրող» գիրքը: Հետո արա այն ամենն, ինչ ասվում է այնտեղ՝ ներառյալ հանձնարարությունները, որոնք քեզ անհնարին կթվան: Առանձնապես զզվելի կլինի առավոտյան արթնանալուն պես գրելու խորհուրդը, բայց եթե ստացվի, միգուցե դա լավագույն բանը լինի, որ կարող էիր ինքդ քեզ համար անել: Այս գիրքը ներսով-դրսով գրող դառնալու մասին է: Խորհուրդների շատ հետագա ձեռնարկներ նրանից են փոխառում: Ուրիշ գրքերի կարիք չունես, թեև եթե ուզում ես ինքնավստահությունդ ամրապնդել, «ինչպես անել» գրքերը հազվադեպ են ինչ-որ մեկին վնասում: Կարող ես մի ամբողջ գիրք գազ տալ, ունենալով շատ փոքր գրական փորձ:
  • Գրիր գիրք, որն ինքդ հաճույքով կկարդայիր: Եթե չէիր կարդա, ուրիշն ինչու՞ պետք է կարդա: Մի գրիր ընկալված ընթերցարանի կամ շուկայի համար. այն կարող է արդեն անհետացած լինել, երբ ավարտես գիրքդ:
  • Եթե լավ պատմության գաղափար ունես, մի համարիր, թե այն պարտավոր է արձակ շարադրանքի տեսք ունենալ: Այն կարող է ավելի լավ արտահայտվել որպես պիես, սցենար կամ բանաստեղծություն: Ճկուն եղիր:
  • Հաշվի առ, որ ընթերցողը կարող է բաց թողնել այն ամենն, ինչ «Գլուխ Առաջին»-ից առաջ է: Կենսական նշանակության տեղեկություն մի պահիր այնտեղ:
  • Առաջին պարագրաֆները հաճախ կարելի է ջնջել: Հա՞կա ես պարում, թե՞ պարզապես ոտքերդ ես շարժում:
  • Շարադրանքդ կենտրոնացրու փոփոխության կետի շուրջ: Սա հատկապես կարևոր է պատմական գրականության համար: Երբ տեղը նոր է հերոսիդ համար, կամ շրջապատը փոխվում է, այդտեղ է, որ պետք է հետ քաշվել ու լրացնել աշխարհի տարրերը: Մարդիկ չեն նկատում իրենց ամենօրյա շրջապատն ու օրակարգը, ու երբ գրողն այն նկարագրում է, դա կարող է ընթերցողին խրատելու ճիգերի նման հնչել:
  • Նկարագրությունն իր տեղն ունի, որտեղ պետք է գործի: Այն չի կարող պարզապես դեկորատիվ նշանակություն ունենալ: Նկարագրությունը սովորաբար առավել էֆեկտիվ է, եթե մարդկային տարր է պարունակում իր մեջ. այն ավելի էֆեկտիվ է, եթե որոշակի տեսանկյունից է, ոչ թե աստծո աչքերով: Եթե նկարագրությունը գունազարդված է հերոսի տեսանկյունով, որը դա նկատել է, այն արդյունքում դառնում է վերջինիս որոշող գործոններից մեկն ու գործողության մասը:
  • Եթե լռվել ես, վեր կաց գրասեղանիդ մոտից: Զբոսնիր, լոգանք ընդունիր, քնիր, թխվածք թխիր, նկարիր, երաժշտություն լսիր, մեդիտացիա կամ մարզանք արա. ինչ էլ անես՝ պետք չի ֆիքսվել նույն տեղում՝ ունքերը խնդրի վրա կիտելով: Բայց մի զանգիր ոչ մեկին, երեկույթի գնալ էլ պետք չի, այլապես ուրիշ մարդկանց խոսքերը կլցվեն այնտեղ, որտեղ քո խոսքերը պետք է լինեին: Ճեղք բացիր նրանց համար, տեղ տուր: Համբերատար եղիր:
  • Պատրաստ եղիր ամեն ինչի: Ամեն նոր պատմություն տարբեր պահանջներ ունի և կարող է այս կամ բոլոր մնացած կանոնները խախտելու պատճառներ առաջացնել: Բացի համար մեկից. չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Friday, January 13, 2012

Էյ Էլ Քեննեդի. «Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Համեստ եղիր: Տարիքով/ավելի փորձված/ավելի համոզիչ գրողները կարող են կանոններ ու խորհրդի ընտրանի առաջարկել: Հաշվի առ այն ամենն, ինչ նրանք կասեն: Ինչևէ, պետք չի միանգամից ուղեղը դրանով լիցքավորել՝ նրանք կարող են դառնացած, ծուռմիտ, սպառված, մանիպուլյատիվ լինել, կամ էլ պարզապես քեզ ոչ այնքան նման:
  • Ավելի համեստ եղիր: Հիշիր, որ չգիտես քո ունակությունների սահմանները: Հաջողակ, թե ոչ՝ քանի դեռ դու շարունակում ես ինքդ քո սահմաններն անցնել, կհարստացնես սեփական կյանքդ, ու միգուցե մի քանի անծանոթների ուրախացնես:
  • Պաշտպանիր ուրիշներին: Իհարկե, կարող ես պատմություններ ու հատկանիշներ գողանալ ընտանիքից ու ընկերներից, թղթե քարտեր լրացնել սիրով զբաղվելուց հետո և այլն: Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես (ու սերն ինքը), գրելով այնպես, որ բոլորի գաղտնիքներն ու արժանապատվությունն անվնաս մնա:
  • Պաշտպանիր աշխատանքդ: Կազմակերպությունները, հաստատություններն ու անհատները հաճախ կկարծեն, թե ավելի լավ գիտեն աշխատանքդ, նամանավանդ եթե նրանք քեզ վճարում են: Երբ դու անկեղծորեն կարծում ես, որ նրանց որոշումները կվնասեին քո աշխատանքին, գնա: Փախիր: Փողն այդքան նշանակություն չունի:
  • Պաշտպանիր ինքդ քեզ: Պարզիր, թե ինչն է քեզ երջանիկ, տրամադրված ու ստեղծագործող պահում:
  • Գրիր: Ինքդ քեզ պատճառած ոչ մի տառապանք, փոփոխված վիճակների, սև պուլովերների ու հասարակայնորեն անտանելի լինելու ոչ մի քանակ քեզ ավելի գրող չի դարձնի: Գրողները գրում են: Գործի անցիր:
  • Կարդա: Որքան կարող ես: Այնքան խորը, լայն, կլանված ու գրգռված, որքան կարող ես: Ու լավ բաները կստիպեն քեզ հիշել իրենց, ինչի շնորհիվ կարիք չես ունենա նշումներ կատարել:
  • Անվախ եղիր: Դա անհնարին է, բայց թող փոքր վախերը մղեն քեզ արտագրելու ու մի կողմ դիր մեծերը, մինչև իրենց պահել չսովորեն՝ հետո օգտագործիր, կարող ես նույնիսկ գրել նրանց: Չափազանց շատ վախ՝ ու միակ բանը, որ կունենաս, կլինի լռությունը:
  • Հիշիր, որ սիրում ես գրել: Իմաստ չէր ունենա, եթե չսիրեիր: Եթե սերը հանգի, արա անհրաժեշտ ամեն ինչ ու հետ բեր այն:
  • Հիշիր, որ գրելը քեզ չի սիրում: Այն անտարբեր է: Ինչևէ, այն կարող է նկատելիորեն շռայլ պահել իրեն: Լավ խոսիր նրա մասին, քաջալերիր ուրիշներին, փոխանցիր այն մնացածին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Փի ԴԻ Ջեյմս. «Կարդա շատ ու խտրականորեն»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Մեծացրու բառերիդ ուժը: Բառերը հում նյութ են մեր արհեստում: Որքան ավելի մեծ է բառարանդ, այնքան ավելի ավելի էֆեկտիվ է գրածդ: Մենք, որ գրում ենք անգլերենով, բախտավոր ենք ունենալ ամենահարուստ ու ամենաճկուն լեզուն աշխարհում: Հարգիր այն: (հիմա հայոց լեզվի ուսուցչուհիների մի ամբողջ բանակ վրդովմունքից վեր կթռչի ծ. թ.)
  • Կարդա շատ ու խտրականորեն: Վատ գրելը վարակիչ է:
  • Մի պլանավորիր գրել՝ գրիր: Գրելով, ոչ թե գրելու մասին երազելով է, որ ձևավորում ենք մեր ոճը:
  • Գրիր այն, ինչ կարիք ունես գրել, ոչ թե այն, ինչ հիմա մոդայիկ է, կամ ինչ կարծում ես, որ կվաճառվի:
  • Միտքդ բացիր նոր ապրումների, հատկապես այլ մարդկանց ուսումնասիրության համար: Գրողի հետ տեղի ունեցած ոչինչ՝ որքան էլ երջանիկ, որքան էլ ողբերգական լինի, չի վատնվում:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Դեյվիդ Հեյր. «Գրիր, միայն երբ ասելիք ունես»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:

  • Գրիր, միայն երբ ասելիք ունես:
  • Խորհուրդներ մի ընդունիր մեկից, ով ներդրում չունի արդյունքի մեջ:
  • Ոճը ինքդ քեզ շարադրանքից հանելն է, ոչ թե ինքդ քեզ շարադրանքի մեջ խցկելը:
  • Եթե ոչ մեկը չի ուզում պիեսդ բեմադրել, ինքդ բեմադրիր:
  • Կատակները նույնն են, ինչ ձեռքերն ու ոտքերը նկարչի համար: Միգուցե դրանք քո վերջնական նպատակը չեն, բայց ընթացքում ստիպված ես իրենց էլ տիրապետել:
  • Թատրոնն առաջին հերթին պատկանում է երիտասարդներին:
  • Դեռ ոչ ոք որպես սցենարիստ հետևողականության չի հասել:
  • Երբեք մի գնա հեռուստատեսային դեմքերի փառատոնի, որը գրական փառատոն է ձևանում:
  • Մի բողոքիր, թե քեզ չեն հասկանում: Կարող ես ինքդ այնպես անել, որ քեզ հասկանան, կամ էլ որ չհասկանան:
  • Անգլերենի երկու ամենաճնշող բառերն են՝ «գեղարվեստական գրականություն»:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Նիլ Գեյման. «Երբ սկսում են քեզ ասել, թե ինչն է իրենց կարծիքով սխալ, ու ինչպես դա ուղղել, ապա գրեթե միշտ սխալ են»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Գրիր:
  • Մի բառի հետևից մյուսը դիր: Գտիր ճիշտ բառը, գրի առ:
  • Ավարտիր այն, ինչ գրում ես: Ինչ գնով էլ լինի ավարտելն, արա դա:
  • Կողք դիր: Կարդա՝ ձևացնելով, թե կյանքումդ երբեք չես կարդացել: Ցույց տուր ընկերներիդ, ում կարծիքը հարգում ես, և ում նման բանը դուր կգար:
  • Հիշիր. երբ մարդիկ քեզ ասում են, որ ինչ-որ բան այն չի ու իրենց չի համոզում, ապա գրեթե միշտ ճիշտ են: Երբ սկսում են ասել, թե ինչն է սխալ իրենց կարծիքով ու ինչպես դա ուղղել, ապա գրեթե միշտ սխալ են:
  • Ուղղիր դա: Հիշիր, որ վաղ թե ուշ, նախքան աշխատանքդ կհասնի կատարելության, դու ստիպված կլինես այն թողնել ու անցնել հաջորդը գրելուն: Կատարելությունը նման է հորիզոնի ուղղությամբ շարժվելուն՝ նրան հասնելու ակնկալիքով: Շարունակիր շարժվել առաջ:
  • Ծիծաղիր ինքդ քո կատակների վրա:
  • Գրելու հիմնական կանոնն այն է, որ եթե դու բավականաչափ համոզված ու ինքնավստահ ես դա անում, ապա կարող ես անել, ինչ ուզում ես (սա կարող է կյանքի կանոն էլ լինել, ոչ միայն գրելու, բայց գրելու համար որոշակիորեն ճիշտ է): Ուրեմն գրիր պատմությունդ այպես, ինչպես այն պետք է գրվի: Գրիր անկեղծ, պատմիր որքան կարող ես լավ: Համոզված չեմ, թե ուրիշ կանոններ կան: Ոչ այնպիսիք, որ նշանակություն ունենան:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Էսթեր Ֆրոյդ. «Խմբագրությունն ամեն ինչ է»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Դուրս շպրտիր փոխաբերություններն ու նմանեցումները: Առաջին գրքումս ես ինքս ինձ խոստացա, թե ոչ մի հատ չեմ օգտագործի, ու տասնմեկերորդ գլխում մայրամուտի ժամանակ մի հատ պլստացրեցի: Մինչև հիմա կարմրում եմ, երբ կարդում եմ այդ տեղը:
  • Պատմվածքը ռիթմի կարիք է զգում: Այն բարձր կարդա ինքդ քո համար: Եթե մի փոքր կախարդանք չպտտի, ուրեմն ինչ-որ բան պակասում է:
  • Խմբագրությունն ամեն ինչ է: Կտրիր, մինչև էլ կտրելու բան չմնա: Այն, ինչ մնում է, հաճախ կենդանի վեր է ցատկում:
  • Գրելու համար գտիր քո օրվա ամենալավ ժամերը: Թույլ մի տուր, որ ինչ-որ բան միջամտի: Հետո նշանակություն չի ունենա, եթե խոհանոցում խառնաշփոթ լինի:
  • Ոգեշնչման մի սպասիր: Բանալին կարգապահությունն է:
  • Վստահիր ընթերցողիդ: Ամեն ինչ չի, որ պետք է բացատրել: Եթե դու մի բան իսկապես գիտես ու մեջը կյանք ես շնչել, նա էլ դա կիմանա:
  • Երբեք չմոռանաս՝ նույնիսկ քո սեփական կանոնները նախատեսված են խախտելու համար:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Thursday, January 12, 2012

Ջոնաթան Ֆրենզեն. «Հետաքրքիր բայերը հազվադեպ են իսկապես հետաքրքիր լինում»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Ընթերցողն ընկեր է, ոչ թե թշնամի կամ դիտորդ:
  • Բացի փող աշխատելուց ուրիշ իմաստ չունի գրել գրականություն, որը հեղինակի սեփական արկածը չի վախեցնողի կամ անծանոթի աշխարհում:
  • Երբեք «հետո» բառը մի օգտագործիր որպես կապ՝ դրա համար «և» կա: Փոխարինող «հետո»-ն ծույլ կամ ծանրականջ գրողի չլուծումն է էջի վրայի չափազանց շատ «և»-երի համար:
  • Գրիր երրորդ դեմքով, եթե, իհարկե, իսկապես որոշակի առաջին դեմքից խոսացող ձայն անդիմադրելիորեն չի առաջարկում ինքն իրեն:
  • Երբ ինֆորմացիան դառնում է ազատ ու համընդհանուր հասանելիության, դրա հետ միասին արժեզրկվում է վեպի հատորներով ուսումնասիրությունը:
  • Ամենամաքուր ինքնակենսագրական գրականությունը պահանջում է մաքուր հնարանք: Ոչ ոք ավելի ինքնակենսագրական պատմվածք չի գրել, քան «Կերպարանափոխությունը» (Ֆրանց Կաֆկա, ծ. թ.):
  • Տեղում նստած ավելին ես տեսնում, քան ետևից վազելիս:
  • Կասկածելի է, թե աշխատատեղում ինտերնետ ունեցող մեկը լավ գրականություն կգրի:
  • Հետաքրքիր բայերը հազվադեպ են իսկապես հետաքրքիր լինում:
  • Նախքան անողոք լինելը պետք է սիրես:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Ռիչարդ Ֆորդ. «Ոչ մեկի վեջը չի»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Ամուսնացիր մեկի հետ, ում սիրում ես, ու ով կարծում է, որ գրող լինելը լավ միտք է:
  • Երեխաներ մի ունեցիր:
  • Մի կարդա քո աշխատանքների ռևյուները:
  • Ռևյուներ մի գրիր (քո դատողությունը միշտ աղավաղված է):
  • Մի վիճիր կնոջդ հետ առավոտյան կամ ուշ գիշերը:
  • Մի խմիր ու գրիր միաժամանակ:
  • Նամակներ մի գրիր խմբագրին (ոչ մեկի վեջը չի):
  • Կոլլեգաներիդ վատը մի ցանկացիր:
  • Ուրիշների հաջողությունը քո համար որպես քաջալերող գործոն դիտիր:
  • Թույլ մի տուր, որ քեզ նեղեն, եթե կարող ես:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Էնն Ինռայթ. «Առաջին տասներկու տարիներն ամենավատն են»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Առաջին տասներկու տարիներն ամենավատն են:
  • Գիրք գրելու միակ ձևն իրականում գիրք գրելն է: Գրիչն օգտակար է, տպելն էլ վատ չի: Շարունակիր բառերն էջի վրա դնել:
  • Միայն վատ գրողներն են կարծում, թե իրենց աշխատանքն իսկապես լավն է:
  • Նկարագրությունը բարդ բան է: Հիշիր, որ նկարագրությունը կարծիք է աշխարհի մասին: Կանգնելու տեղ գտիր:
  • Գրիր, ինչպես քեզ դուր է գալիս: Գեղարվեստական գրականությունը բաղկացած է էջի վրա գտնվող բառերից, իրականությունը՝ լրիվ ուրիշ բաներից: Էական չի, թե որքան «իրական» է պատմությունդ, կամ որքան «սարքած». էական է միայն այն, նրա կարիքը լինի:
  • Ձգտիր ճշգրիտ լինել տարբեր բաների վերաբերյալ:
  • Պատկերացրու, որ մահանում ես: Եթե դու անբուժելի հիվանդություն ունենայիր, կավարտեի՞ր այս գիրքը: Ինչու՞ ոչ: Այն, ինչ բարկացնում է տաս-շաբաթ-է-մնացել-ապրելու «ես»-ին, հենց այն է, ինչ սխալ է գրքի մեջ: Փոխիր այն: Հերիք է ինքդ քեզ հետ վիճես: Փոխիր այն: Տեսնու՞մ ես: Հեշտ է: Ու կարիք չկա, որ ինչ-որ մեկը մեռնի:
  • Այդ ամենը կարելի է վիսկիով էլ անել:
  • Զվարճացիր:
  • Հիշիր, եթե նստես գրասեղանիդ մոտ 15 կամ 20 տարի, ամեն օր, չսպասելով շաբաթ-կիրակի օրերին, դա քեզ կփոխի: Պարզապես կփոխի: Կարող է բնավորությունդ չլավացնել, բայց մեկ այլ բան է ուղղում: Դա քեզ ավելի ազատ է դարձնում:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Ջոֆ Դայեր. «... եղանակ հետաձգելու համար այն օրը, երբ ես էլ դրանով չեմ զբաղվի»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Երբեք մի անհանգստացիր նախագծի կոմերցիոն հնարավորությունների մասին: Այդ բանի մասին թող ագենտներն ու խմբագրերը հոգան (կամ էլ չհոգան): Երկխոսություն իմ ամերիկյան հրատարակչի հետ, ես. «Գիրք եմ գրում, այնքան ձանձրալի է, այնքան սահմանափակ կոմմերցիոն տեսքի, որ եթե այն հրատարակես, կարող ես աշխատանքդ կորցնել»: Հրատարակիչը. «Հենց դա է, որ ինձ մոտ ցանկություն է առաջացնում պահպանել աշխատանքս»:
  • Մի գրիր հասարակական վայրերում: Վաղ 1990-ականներին ես գնացի Փարիզում ապրելու: Սովորական գրական պատճառներով. այդ տարիներին, եթե Անգլիայում քեզ գրելիս բռնեին, կարող էին գլուխդ ջարդել, իսկ Փարիզում, dans les cafés... Այդ ժամանակներից է, որ իմ մոտ հասարակական վայրերում գրելու նկատմամբ հակակրանք է ձևավորվել:
  • Մի եղիր մեկն այն գրողներից, ովքեր իրենք իրենց դատապարտում են Նաբոկովի փեշից կախված կյանքի:
  • Եթե օգտվում ես համակարգչից, անընդհատ թարմացրու ու լրացրու ավտոուղղման կարգավորումները: Միակ պատճառը, թե ինչու եմ ես հավատարիմ մտում իմ քաքի կտոր համակարգչին, այն է, որ ես այդքան հնարամտություն եմ ներդրել գրական պատմության մեծագույն ավտոուղղման ֆայլերից մեկը ստեղծելու մեջ: Մի քանի ստեղների սեղմումից կատարյալ ձևի և ուղղագրության բառեր են ծլում. «Niet»-ը վերածվում է «Nietzsche»-ի, «phoy»-ը դառնում է «photography» և այլն: Հանճա՛ր:
  • Օրագիր պահիր: Իմ գրական կյանքի ամենամեծ ափսոսանքներից մեկն այն է, որ ես երբեք օրագիր չեմ պահել:
  • Ունեցիր ափսոսանքներ: Նրանք վառելիք են: Էջի վրա նրանք բռնկվում են բաղձանքի տեսքով:
  • Ձեռքի վրա միաժամանակ մեկից ավելի մտքեր ունեցիր: Եթե ես ընտրություն ունենամ՝ գիրք գրել, թե ոչ մի բան չանել, ես միշտ կնախընտրեմ երկրորդը: Միայն եթե երկու գրքերի մտքեր ունենամ, ստիպված կլինեմ մեկին մյուսը նախընտրել: Ես միշտ կարիք ունեմ զգալ, որ մի բանից փախչում եմ:
  • Զգուշացիր կլիշեներից: Ոչ միայն այն կլիշեներից, որոնց հետ պատերազմում է Մարտին Էմիսը: Կան ինչպես արտահայտման, այնպես էլ արձագանքի կլիշեներ: Դիտարկման ու մտքի, նույնիսկ կոնցեպցիայի կլիշեներ կան: Շատ վեպեր, նույնիսկ մի քանի ադեկվատ գրվածներ, ձևի կլիշեներ են, որոնք համակերպվում են ակնկալիքի կլիշեների հետ:
  • Արա դա ամեն օր: Սովորություն դարձրու դիտարկումներդ բառերի տեսքով արտահայտել, ու աստիճանաբար դա բնազդ կդառնա: Սա ամենակարևոր կանոնն է, ու ես, բնականաբար, չեմ հետևում նրան:
  • Հեծանիվը երբեք արգելակները սեղմած մի վարիր: Եթե ինչ-որ բան չափից դուրս դժվար է դուրս գալիս, հանձնվիր ու այլ բան արա: Ձգտիր ապրել առանց համառության դիմելու: Բայց գրելը շատ է կապված համառության հետ: Պետք է կպչես դրանից: Իմ 30-ն անց տարիքում ես մարզադահլիճ էի գնում, չնայած ատում էի դա: Մարզադահլիճ գնալու պատճառը գնալ դադարելու օրը հետաձգելն էր: Ահա թե ինչ է ինձ համար գրելը. եղանակ հետաձգելու համար այն օրը, երբ ես էլ դրանով չեմ զբաղվի, երբ այնքան խորը կսուզվեմ դեպրեսսիայի մեջ, որ չեմ կարողանա այն տարբերել կատարյալ երանությունից:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Monday, January 9, 2012

Հելեն Դանմոր. «Մի շրջապատիր ինքդ քեզ բանաստեղծությունների ու պատմվածքների դիակներով»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Ավարտիր օրվա գրելիքդ, քանի դեռ ցանկանում ես շարունակել:
  • Լսիր այն, ինչ գրել ես: Երկխոսության տողի քրջոտ ռիթմը կարող է ցույց տալ, որ հերոսներիդ դեռ այնքան չես հասկանում, որ նրանց ձայներով գրես:
  • Կարդա Քիտսի նամակները:
  • Վերընթերցիր, արտագրիր, վերընթերցիր, արտագրիր: Եթե չի օգնում, շպրտիր: Լավ զգացողություն կունենաս, բացի դրանից՝ դժվար թե ցանկանաս շրջապատել ինքդ քեզ բանաստեղծությունների ու պատմվածքների դիակներով, որոնց մեջ ամեն ինչ կա, բացի իրենց անհրաժեշտ կյանքից:
  • Բանաստեղծություններ անգիր սովորիր:
  • Անդամակցիր գրողների համատեղ իրավունքներն առաջ տանելու ուղղությամբ մասնագիտացող կազմակերպությունների:
  • Գրածի հատվածի հետ կապված խնդիրը հաճախ ավելի պարզ է դառնում, երբ երկար զբոսանքի ես գնում:
  • Եթե կարծում ես, որ երեխաների ու տան մասին հոգ տանելը կվնասի գրելուդ, մտածիր Ջեյ Ջի Բոլլարդի մասին:
  • Մի անհանգստացիր այն մասին, թե քեզնից հետո ինչ եք թողնելու. ինչպես նկատել է Լարկինն (ով սենտիմենտալիստ չի)՝ «Մեզանից ինչ կենդանի կմնա՝ սերն է»:
Թարգմանեց Բ. Պողոսյանը:

Ռոդդի Դոյլ. «Անհանգստանալ սկսիր 50-րդ էջից հետո»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Գրասեղանիդ վրա մի տեղադրիր սիրելի հեղինակի նկարը, նամանավանդ եթե նա հայտնի հեղինակներից է, որոնք ինքնասպանություն են գործել:
  • Բարի եղիր ինքդ քեզ նկատմամբ: Էջերը լցրու որքան կարող ես արագ, տողերի կրկնակի հեռավորությամբ, կամ էլ գրիր երկու տողը մեկ: Ամեն նոր էջը դիտիր որպես փոքրիկ հաղթանակ...
  • ...մինչև հասնես 50-րդ էջին: Հետո կանգ առ ու սկսիր անհանգստանալ որակի մասին: Տագնապ զգա. դա է քո գործը:
  • Աշխատանքին որքան հնարավոր է՝ վաղ վերնագիր տուր: Տիրիր նրան, ու տես դա: Դիքենսը գիտեր, որ «Լքյալ Տունը» կոչվելու է «Լքյալ Տուն», երբ նույնիսկ չէր էլ սկսել այն գրել: Մնացածը երևի հեշտ էր:
  • Ինտերնետդ սահմանափակիր օրեկան մի քանի կայքով: Չհամարձակվես նույնիսկ մոտենալ օնլայն-գրադարաններին, եթե, իհարկե, հետազոտության համար չի:
  • Հոմանիշների բառարան պահիր, բայց այգու հետևի հյուղակում կամ սառնարանի հետևը՝ ինչ-որ տեղ, որ հասնելը քայլել կամ ջանք պահանջի: Հավանականություն կա, որ գլուխդ եկած բառերը լրիվ նորմալ յոլա կտանեն, օրինակ՝ «ձի», «վազեց», «ասաց»:
  • Երբեմն-երբեմն տեղի տուր գայթակղությանը: Լվացիր խոհանոցի հատակը, լվացքդ կախիր: Դա հետազոտություն է:
  • Մի վախեցիր միտքդ փոխել: Լավ գաղափարներին հաճախ սպանում են ավելի լավ գաղափարներ: Ես մի անգամ վեպ էի գրում «Partitions» անունով բենդի մասին: Հետո որոշեցի անվանել նրանց «the Commitments»:
  • Amazon.co.uk-ում մի փնտրիր գիրքը, որը դեռ չես գրել:
  • Օրեկան մի քանի րոպե տրամադրիր կազմի վրայի կենսագրությանը («Նա իր ժամանակը կիսում է Քաբուլի ու Տիերա դել Ֆուեգոյի միջև»): Բայց հետո վերադարձիր գործիդ:
Թարգմանեց Բ. Պողոսյանը:

Մարգարետ Էտվուդ. «Երկու մատիտ վերցրու»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Ինքնաթիռներում գրելու համար մատիտ վերցրու` գրիչները հոսելու սովորություն ունեն: Բայց եթե մատիտդ ջարդվի, չես կարողանա այն սրել ինքնաթիռի վրա, քանի որ հետդ չես կարող դանակ վերցնել: Դրա համար էլ երկու մատիտ վերցրու:
  • Եթե երկու մատիտներդ էլ ջարդվեն, կարող ես թեթևակի սրել եղունգի ապակե կամ մետաղե խարտոցով:
  • Ինչ-որ բան վերցրու, որ գրես վրան: Թուղթը լավ է: Ծայրահեղ դեպքում՝ փայտի կտորները կամ քո ձեռքն էլ յոլա կտանեն:
  • Եթե համակարգչից ես օգտվում, միշտ պահպանիր նոր տեքստը հիշող սարքի վրա:
  • Մեջքի մարզանք արա: Ցավը շեղում է:
  • Պահիր ընթերցողիդ ուշադրությունը (սա ավելի լավ կաշխատի, եթե սեփական ուշադրությունդ կարողանաս պահես): Բայց դու չգիտես, թե ով է քո ընթերցողը, այնպես որ, դա նման է մթության մեջ պարսատիկով ձուկ խփելուն: Ինչը կհիացնի Ա-ին, մահացու ձանձրալի կլինի Բ-ի համար:
  • Քեզ, ամենայն հավանականությամբ, պետք կլինի հանրագիտարան, քերականության թեթև գիրք ու կապ իրականության հետ: Վերջինը նշանակում է. ձրի նախաճաշ չի լինելու: Գրելն աշխատանք է: Այն նաև մոլախաղ է: Քեզ կենսաթոշակային պլան չեն տալիս: Ուրիշ մարդիկ կարող են քեզ մի փոքր օգնել, բայց հիմնականում դու ինքդ քո հույսին ես: Ոչ ոք քեզ չի ստիպում սա անել, ինքդ ես որոշել՝ ուրեմն մի նվնվա:
  • Երբեք չես կարող սեփական գիրքդ կարդալ անմեղ ակնկալիքներով, որոնք լինում են նոր գրքի առաջին էջը կարդալիս, քանի որ դա դու ես գրել: Եղել ես բեմի հետևում: Տեսել ես, թե ինչպես են ճագարներին թաքցնում գլխարկի մեջ: Այդ պատճառով էլ սիրող ընկերներիցդ մեկին (կամ երկուսին)  խնդրիր կարդալ այն նախքան կտաս տպագրական բիզնեսից ինչ-որ մեկին: Այս ընկերը չպետք է քեզ հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ լինի, եթե, իհարկե, չես ուզում բաժանվել:
  • Մի նստիր անտառի մեջտեղում: Եթե կորել կամ լռվել ես սյուժեի մեջ, քայլերով հետ գնա, մինչև գտնես, թե որտեղ ես սխալվել: Հետո այլ ճանապարհ ընտրիր: Եվ/կամ փոխիր գործող անձին: Ժամանակաձևը: Փոխիր բացող էջը:
  • Աղոթքը կարող է օգնել: Կամ ուրիշ բան կարդալը: Կամ Սուրբ Գրաալն անընդհատ պատկերացնելը, որը քո հիասքանչ գրքի տպագրված տարբերակն է:
Թարգմանեց Բ. Պողոսյանը:

Sunday, January 8, 2012

Դայանա Էթհիլ. «Սպանի՛ր սիրելիներիդ»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Ինքդ քեզ բարձրաձայն կարդա, քանի որ դա միակ ձևն է համոզված լինելու, որ նախադասությունների ռիթմերը նորմալ են (արձակի ռիթմերը չափազանց բարդ ու աննկատ են մտքում մտքում կարդալով զգալու համար՝ նրանց կարելի է ընկալել միայն ականջով):
  • Կտրիր (երևի պետք է գրեի` ԿՏՐԻ՛Ր). միայն անկարևոր բառեր չունենալու դեպքում ամեն կարևոր բառը նշանակություն կունենա:
  • Միշտ չի, որ ստիպված ես սպանել սիրելիներիդ՝ այն արտահայտությունները կամ պատկերները, որոնց էջի վրա հայտնվելը քեզ հպարտության հատուկ զգացողություն է պարգևել, բայց վերադարձիր ու նայիր նրանց շատ լացակումած աչքերով: Գրեթե միշտ պարզվում է, որ մեռած նրանք շատ ավելի լավիկն են (բավարարվածության ամեն կայծ չի, որ կասկածելի է՝ պետք է զգուշանալ միայն նրանցից, որոնք մի տեսակ ինքնագոհ ուրախության են արժանանում):
Թարգմանեց Բ. Պողոսյանը:

Tuesday, December 27, 2011

Էլմոր Լեոնարդ. «Մակբայեր օգտագործելը մահացու մեղք է»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից:
  • Երբեք գիրքը մի սկսիր եղանակով: Եթե դա միայն մթնոլորտ ստեղծելու համար է, ու ոչ թե հերոսի արձագանքը եղանակին, երկար չես շարունակի: Ընթերցողը սովորություն ունի առաջ թռնել՝ մարդկանց փնտրելով: Կան բացառություններ: Եթե դու Բարրի Լոպեսն ես, որն իր «Արկտիկ երազներ» գրքում էսկիմոսներից շատ ձևեր գտավ ձյունն ու սառույցը նկարագրելու համար, ապա կարող ես եղանակի տեսությամբ զբաղվել, որքան սիրտդ կուզի:
  • Խուսափիր նախաբաններինց. նրանք կարող են ձանձրալի լինել, նամանավանդ եթե գալիս են ներածությունից հետո, որն իր հերթին հաջորդում է մակագրությանը: Իհարկե, այս ամենը լրիվ սովորական է ոչ գեղարվեստական գրականության մեջ: Վեպի նախաբանը նախապատմություն է, ու դու կարող ես այն գցել ուր ցանկանաս: Ջոն Ստեյնբեկի «Քաղցր հինգշաբթին» նախաբան ունի, բայց դա նորմալ է, քանի որ գրքի հերոսը միանգամից ֆիքսում է այն, ինչի մասին իմ կանոններն են: Նա ասում է. «Ես սիրում եմ, երբ գրքում լիքը խոսակցություն է լինում, ու չեմ սիրում, երբ ինձ ասում են, թե խոսացողն ինչ տեսք ունի: Ես ուզում եմ պարզել, թե նա ինչ տեսք ունի նրանից, թե ինչպես է նա խոսում»:
  • Երկխոսությունն առաջ տանելիս երբեք մի օգտագործիս «ասաց»-ից բացի ուրիշ բայ. բայը գրողն է, ով իր քիթը խցկում է երկխոսության մեջ: Բայց «ասաց»-ը պակաս միջամտող է, քան «մրմնջաց»-ը, «հոգոց հանեց»-ը, «զգուշացրեց»-ը, «ստեց»-ը: Ես մի անգամ նկատեցի, որ Մերի ՄակԿարտին երկխոսության տողն ավարտել է «she asseverated»-ով. ստիպված եղա դադարեցնել ընթերցանությունն ու գնալ բառարանի մոտ:
  • Երբեք մակբայ մի օգտագործիր «ասաց» բառը փոփոխելու համար («նա մռայլորեն հորդորեց...»): Մակբայն այդ (կամ գրեթե ցանկացած) կերպ կիրառելը մահացու մեղք է: Հեղինակն ինքն իրեն լրջորեն ցուցադրում է ու կարող է ընդհատել փոխանակման ռիթմը: Ես գրքերիցս մեկում հերոսուհի ունեմ, որը պատմում է, թե ինչպես էր «բռնաբարություններով ու մակբայերով լի» պատմավեպեր գրում:
  • Բացականչական նշաններդ չափի մեջ պահիր: Քեզ թույլատրվում է օգտագործել ոչ ավելի, քան մեկ-երկու հատ՝ արձակի ամեն 100,000 բառի համար: Եթե բացականչությունների հետ խաղալու նույն ճարպկությունն ունես, ինչ Թոմ Վուլֆը, կարող ես դրանք բռերով խցկել:
  • Երբեք մի օգտագործիր «հանկարծակի» կամ «ասես դժոխքը բաց ընկավ» բառերը: Այս կանոնը բացատրության կարիք չունի: Ես նկատել եմ, որ «հանկարծակի» բառը կիրառող գրողները սովորաբար պակաս ժուժկալ են բացականչական նշանների կիրառման հարցում:
  • Տարածաշրջանային բարբառները խնայողաբար օգտագործիր: Հենց սկսես երկխոսության բառերն ըստ արտասանության գրել ու էջերը ծանրաբեռնել ապաթարցներով, ի վիճակի չես լինի կանգ առնել: Տես, թե ինչպես է Էննի Պրուլքսը բռնեցնում վայոմինգյան ձայների նրբերանգները կարճ պատմվածքների իր «Փոքր հեռավորություն» գրքում:
  • Խուսափիր հերոսների մանրամասն նկարագրություններից, ինչի մասին արդեն հիշատակել է Ստեյնբեկը: Ի՞նչ տեսք ունեն «ամերիկացին ու նրա հետ եկած աղջիկն» Էռնեստ Հեմինգուեյի «Սպիտակ փղերի պես սարերը» աշխատանքում: «Նա գլխարկը հանել ու սեղանին էր դրել»: Ամբողջ պատմվածքի մեջ ֆիզիկական նկարագրության միակ հղումը դա է:
  • Մի ընկիր մանրամասների մեջ, երբ վայրեր ու իրեր ես նկարագրում, եթե դու Մարգարետ Էթվուդը չես ու չես կարող խոսքով պատկերներ նկարել: Դու չես ցանկանում, չէ՞, որ նկարագրությունները գործողությունը, պատմության հոսքը կանգառի բերեն:
  • Ձգտիր բաց թողնել այն մասերը, որոնք ընթերցողը հակված է բաց թողնել: Մտածիր՝ ի՞նչ ես բաց թողնում, երբ վեպ ես կարդում. չաղ արձակ պարաբերություններ, որոնց մեջ չափից դուրս շատ բառեր ես տեսնում:
Իմ ամենակարևոր կանոնն ի մի է բերում տասերորդը. եթե գրածս գրածի տպավորություն է թողնում, ապա այն պետք է գրել նորից:

Թարգմանեց Բ. Պողոսյանը:

Ռոդմեն Ֆիլբրիք. «Գրելու Խորհուրդներ Ռոդից»


«Երևակայությունը մկան է: Ինչքան այն շատ օգտագործես, այնքան կուժեղանա»:
Ռոդմեն Ֆիլբրիքը սկսել է գրել, երբ դեռ վեցերորդ դասարանում էր սովորում: Սկզբում նա իր պատմվածքները գաղտնի էր պահում, քանի որ գրելը նրան «դեմք» կամ «նորմալ» չէր թվում, բայց երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց մի քանի հրատարակիչների ուղարկել իր առաջին վիպակը: Վիպակը մի տղայի մասին էր, ով թաքուն հիացմունքով էր նայում իր ամենամոտիկ ընկեկերոջը՝ հանճարի, ով վերջում ողբերգականորեն մահանում է: Չնայած վիպակը մերժեցին, Ռոդը չհանձնվեց: Երբ նա քսանութ տարեկան էր, նրա գրական կարիերան առաջ շարժվեց հասուն ընթերցողի համար նախատեսված վիպակի տպագրության շնորհիվ:

Չակ Պալանիկ. «Գրելու 13 խորհուրդներ»

Նյութը թարգմանել եմ դեռ 2010-ի սեպտեմբերին, տեղադրում եմ այստեղ: Այն կարող եք գտնել նաև Twisted Perception-ում ու Հայարտ գրական ցանցում:

Կարդալ այլ լեզուներով.





Քսան տարի առաջ Պորտլենդում ես ու ընկերուհիներիցս մեկն ամանորի նախօրեին քաղաք էինք իջել: Մեծ հանրախանութները՝ «Մեյեր էնդ Ֆրենկ», «Ֆրիդրիք էնդ Նելսոն», «Նորդսթորմս»... նրանց մեծ ցուցափեղկերից ամեն մեկն իրենից պարզ, գեղեցիկ տեսարան էր ներկայացնում. հագուստով մանեկեն կամ օծանելիքի շիշ՝ արհեստական ձյան մեջ: Բայց «Ջեյ Ջեյ Նյուբերիի» խանութի պատուհանները, գրողը տանի, նրանք ճխտված էին տիկնիկներով, փայլազարդերի, խոհանոցային պարագաների ու պտուտակահանների հավաքածուներով, բարձերով, փոշեկուլներով, պլասմասայե կախիչներով, մետաքսեծ աղիկներով, քաղցրավենիքով. կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ: Հարյուրավոր տարբեր իրերից ամեն մեկի գինը նշված էր կարմիր ստվարաթղթի մաշված կտորի վրա: Եվ, երբ անցնում էինք մոտով, ընկերուհիս՝ Լորին, երկար հայացք նետեց ու ասաց. «Ցուցափեղկեր զարդարելու նրանց փիլիսոփայությունը երևի սա է՝ եթե ցուցափեղկը լավ չի նայվում, ավելի շատ բան դիր մեջը»:

Նա ամենաճիշտ պահին ամենաճիշտ մեկնաբանությունն արեց, ու ես երկու տասնամյակ անց էլ հիշում եմ այն, քանի որ ծիծաղեցրեց: Այն մյուս, գեղեցիկ ցուցափեղկերը... Համոզված եմ, նրանք բարձրաոճ ու ճաշակով էին, բայց իրականում չեմ էլ հիշում, թե ինչպիսի տեսք ունեին:

Այս էսսեի առումով, իմ նպատակն է՝ ավելի շատ բան դնել մեջը: Համատեղել գաղափարների ամանորյա պաշարի կարգի մի բան՝ հուսալով, որ ինչ-որ բան օգտակար կլինի: Կամ էլ, ասես ընթերցողների համար նվերների տուփեր փաթեթավորեմ, մեջը դնելով քաղցրավենիք, սկյուռ, գիրք, խաղալիքներ ու վզնոց, ես հույս ունեմ, որ բավականաչափ զանազանությունը կերաշխավորի, որ մի կողմից ինչ-որ բան այստեղ լրիվ էշություն դուրս կգա, բայց մեկ այլ բան կարող է լրիվ տեղին լինել:

Լեստեր Դենտի սյուժեի ուրվապատկերի բանաձևը

Նյութը վաղուց էի  տեղադրել ֆորումում, բայց ժամանակս երբեք չէր բավականացնում այն թարգմանելու համար: Այո, հիշում եմ, որ Մարկեսի պատմվածքն էլ եմ կիսատ թողել, բայց դե աշխատանքն ու մնացած բաները գրական գործունեության համար նախատեսված ամբողջ ժամանակս խլում են: Տեքստը կարդալիս հաշվի առեք, որ գործ ունեք 30-ականների թեթև ընթերցանության համար նախատեսված pulp-պատմվածքների հեղինակի հետ, որը գրեթե չի տարբերվում con-artist/ավանտյուրիստից, չունի բարձրագույն կրթություն դասական իմաստով: Այո, նա անդրադառնում է խմբագրին ու ընթերցողին (նաև այս պատմվածքի ընթերցողին) խաբելուն, բայց իսկապես գեղարվեստական գրականություն, ոչ թե վավերագրություն գրող ցանկացած հեղինակ պարտավոր է լավ ստախոս լինել: Իսկ եթե դուք համարում եք, որ գրելու մեջ արհեստ չկա ու դուք գրելիս «դուրս եք հորդում այն, ինչ ձեր սրտում է», խնդրում եմ հավաքել ձեր պաթոսը և չկարդալ այս հոդվածը, չկարդալ իմ բլոգն ընդհանրապես ու չկարդալ գրական ոչ մի խորհուրդ ու քննադատություն: Դուք երբեք լավ գրող չեք լինի:
Ու այո, ես գիտեմ, որ եգիպտերեն կոչվող ժամանակակից լեզու գոյություն չունի, ու որ հեղինակը կոտրատված արաբերենով է տալիս հարցը: Խնդիրը նրանում է, թէ ինչպիսի ընթերցողի համար է նախատեսված ձեր պատմվածքը: Չնայած ամեն ինչին, հեղինակը տալիս է էական, պրագմատիկ ու օգտակար խորհուրդներ: Այնպես որ, սա պարտադրող կառույց չի՝ ընդամենը ուրվապատկեր, պատմվածքում ձեր սեփական նյութը ճիշտ դասավորելու բանաձև: Որը կարող եք տրամաբանության սահմաններում փոփոխել ու համապատասխանեցնել ձեր գրածին:
Գնացինք: